Երևանի բերդի գրավում (1827)

Երևանի բերդի գրավում (1 (13) հոկտեմբեր, 1827 թվական), ցարական զորքերի կողմից Երևանի խանության մայրաքաղաք Երևան բերդաքաղաքի պաշարումը, որը տեղի է ունեցել 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։ Վերջինս դարձել է Ռուսական կայսրության կուլմինացիոն փորձը՝ Անդրկովկասի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու գործում։

Երևանի բերդի գրավում
Թվական1827 թվականի հոկտեմբերի 1
Մասն էՌուս-պարսկական պատերազմ
ՎայրԵրևան, Երևանի խանություն, Սեֆյան Պարսկաստան
ԱրդյունքՌուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Պարսկաստան
Երևանի խանություն
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Հասան խանԻվան Պասկևիչ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Պարսիկների հետ պատերազմական թատերաբեմի քարտեզը, 1827 թվական։

Նախապատմություն խմբագրել

Իսրայել Օրին (1658—1711) եղել է առաջինը, որը որոշել էր, որ պարսկական և օսմանյան նվաճողների լծից հայկական հողերի ազատագրման համար պետք է հայացքն ուղղել դեպի Ռուսական կայսրությունը[1]։ Այդ նպատակով Մոսկվայում Օրին հանդիպել է Պետրոս I ցարի հետ և նրան փոխանցել Սյունիքի մելիքների նամակը, որտեղ նշվում էր․

  Մեր ներկայացուցիչ Մինաս վարդապետին Իսրայել Օրու հետ ձեզ մոտ ենք ուղարկում, որոնք լիովին տեղյակ են մեր վիճակին։ Նրանց հետ ընդունած ձեր բոլոր որոշումները մեզ համար ընդունելի են... Եվ թող զորություն լինի ձեզ, որ հաղթենք մեր թշնամիներին, ինչպես հաղթեցինք շատերին, որպեսզի մեզ համար լույս ծագի ձեր տերությունից։ Կխնդրենք և կաղաչենք, որ Աստծո ողորմությամբ ազատագրեք մեր խեղճ ազգին, որը ենթակա է տարբեր պատահարների... Խնդրում ենք ձեր բարի կամքով ընդառաջեք մեզ և լինեք պարծանք մեր ազգի համար, քանի որ որևէ տեղից ոչ մի հույս չու­նենք... Մեր որոշումն է, որ մեր իշխաններով ու պարոններով հնազանդվենք ձեր մեծ թագավորությանը[2]։
- Հայ մելիքների ուղերձը Պետրոս I-ին
 

Պետրոսն իր հերթին խոստացավ Շվեդիայի հետ պատերազմից հետո օգնության հասնել հայերին, սակայն չպահեց իր խոստումը։ 18-րդ դարի սկզբից Երևանի խանության հայերը, գտնվելով թյուրքական ծագմամբ մուսուլման խանի ենթակայության տակ[3], վարել են ազգային ազատագրական պայքար։ Այդ պայքարում նրանց աջակցել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ը, ինչպես նաև Գանձակի բնակչությունը։ Երևանի խանության հայ բնակչությունն ակտիվորեն մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքների՝ օսմանյան դրածոների դեմ պայքարին (1724—1728)։ Նրանք մասնակցել են նաև 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմներին՝ մարտնչելով Ռուսական կայսրության կազմում[4][5]։

Պաշարում խմբագրել

 
1827 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի բերդի գրոհով գրավումը, նկարիչ Կառլ Բեգրով։

Գրոհի ժամանակ բերդը կառավարում էր Հուսեյն խան Քաջար սարդարի եղբայրը՝ Հասան խանը։ Նա զբաղված էր բերդի ամրաշինությամբ։ Վերջինս կառուցվել էր 1582-1583 թվականներին օսմանյան տիրապետության օրոք, որոնք գրավելի էին տարածաշրջանը 1554 թվականին։ 1604 թվականին քաղաքը հետ է գրավվել պարսիկների կողմից[6]։ Հայերը կազմել են ամրոցի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Հասկանալով այդ՝ սարդարը մտածված մի քանի հայկական ընտանիքների ուղարկեց Պարսկաստան, որոնք այս կամ այն կերպ կարող էին օգնել ռուսներին[7]։ Պարսիկները ակտիվորեն պաշտպանվում էին, սակայն հրետանային միջոցների պակասության և հրանոթների մոտ հիմնականում հայերի պարեկության պատճառով բերդն անկում ապրեց։ Ռուսական զորքերն, իրենց հերթին, այդ մասին լավ տեղեկացված էին և ամբողջությամբ պատրաստ վերջնական մարտին։

Երևանի բերդի գրավման մասին ռուս գեներալ, ռազմական պատմաբան Վասիլի Պոտտոն գրել է․

  «… Տասնութ հազար բնակիչներ, որոնց մեծ մասը հայեր էին և ստիպողաբար քշվել էին ամրոց, Հասանին խնդրում էին հանձնվել։ Նրանց խնդրանքներն անիմաստ էին։ Դաժան խանը սպառնալիքներով ճնշում էր նրանց պահանջը։ Այդուհանդերձ, շատերն, ինքնին հուսահատ, շարժվելով ամրոց, խարխլեցին նրա վերջին բարոյական ուժերը։ Սեպտեմբերի 28-ին երեկոյան այնտեղ չէին հնչում անգլիական լուսաբացի հույսը, այլ լսվում էին ժամապահների միատոն բղավոցները։»
- — Պոտտո Վ. Կովկասյան պատերազմ. Հատոր 3. Պարսկական պատերազմ (1826 - 1828 թթ.), 1993. Գլուխ XXX. Երևանի գրավում
 

Ե. Ե. Լաչինովը, հպարտությամբ նշելով Ռուսաստանի ազատագրական առաքելությունը, նկարագրում է, թե ինչպես են Երևանի հայերն ուրախությամբ դիմավորում ռուս ազատագրարներին։

  «Էրիվան քաղաքի գրեթե բոլոր բնակիչները,- գրում է Ե․ Լաչինովը,- փակվել էին ամրոցում և այդ գործընթացը շատ օգնեց մեզ։ Ուրախության հուզիչ պատկերները, որոնց հանդիպում էինք մենք ամրոցը գրավելուց հետո, նկարագրված չեն։ Էլ չասած այն մասին, որ նրանք տեսնում էին երջանիկ ապագա, պարսկական լծից ազատագրում, երանություն Ռուսաստանի կառավարման տակ։ Բավական է միայն ներկայացնել պաշարման ժամանակ նրանց խղճուկ վիճակը, որպեսզի հավատանք նրանց ցնծության անկեղծությունը, որն ակներև էր ամենուր»
- Դեկաբրիստ Ե. Լաչինով և Հայաստանի մասին նրա նոթերը
 

Երևանի գրավումը (համաձայն ականատեսների վկայությունների)

  Թեհրանի ճանապարհին պետք է վերցվեին մի քանի ամրություններ (Աբասաբադ, Սարդարապատ) և Էրիվանի բերդը։ Պատմության դասագրքերում այն կոչվում է «Պարսկաստանի պատվար» և նրան ավելանում է «անառիկ» մակդիրը։ Իրականում դա այդպես չէ։ Ամրոցը, որը պարսպով առանձնացված էր քաղաքի բնակելի հատվածից, գտնվում է բլուրների մեջ և հարմար էր ամրաշինական նպատակներով։ Այդ պատճառով, տեղանքը բավականին նման էր պնակի․ հատակը նման է գեղատեսիլ հովտի, որտեղ գտնվում է քաղաքը, ափսեի ծայրերը՝ շրջապատող բլուրները։ Իսկ ծայրամասում, որը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան հատվածում, գտնվում է կիսավերված ամրոցի պահպանված պատերը։ Բավական էր միայն հրանոթներից կրակ արձակել, որոնք գտնվում էին բլուրների վրա, որ քաղաքում և հենց բերդում քարը քարի վրա չմնար։ Իրենք պարսիկները քիչ հույս էին դնում պատվարների վրա և փորձում էին Պասկևիչին թույլ չտալ մտնել քաղաք։ Այդ նպատակով նրանք Սարդարապատում տեղակայել էին 40 000 զորք։ Էրիվանի բերդն ամրացվում էր և պատրաստվում պաշտպանության։ Հայերն այն ժամանակ կազմում էին Էրիվանի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Որպեսզի թուլացվեն պարսկական լծից դժգոհ որոշ հայ ընտանիքների, որոնք կարող էին աջակցություն ցուցաբերել ռուսական բանակին, սարդարը նախապես նրանց ուղարկեց Պարսկաստան՝ նրանց ուղեկցող նշանակելով ոմն Մաթաս աղայի։ Նրանք, որոնք չկատարեցին այդ պահանջը, կոտորվեցին։ արդյունքում, դժգոհ ընտանիքները, որոնք ստիպված լքել էին Էրիվանը, հասնելով Արաքս գետը, չանցան սահմանը և վերադարձան քաղաք այն ժամանակ, երբ բերդն արդեն անկում էր ապրել։
- Կովկասի տարածքների և ցեղերի նկարագրությունների նյութերի ժողովածու, 4-րդ հրատարակություն, 1894 թ. Էրևանի գրավում (համաձայն ականատեսների վկայությունների)
 

Հետևանքներ խմբագրել

1827 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանի բերդի գրավման համար գեներալ Իվան Պասկևիչն ստացել է «Կոմս Էրիվանսկի» կոչումը։ Նախկինում «անառիկ» անունն ստացած մայրաքաղաքի անկումից հետո, ռուսական զորքերն արագորեն գրավեցին նաև խանության մնացած մասը։ 1828 թվականի փետրվարին 10-ին Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, համաձայն որի Երևանի և Նախիջևանի խանությունները անցել են Ռուսաստանի կազմը։ Բացի այդ, Պարսկաստանը մուծել է նաև 20 միլիոն ռուբլի արծաթ ռազմատուգանք։

Փաստեր խմբագրել

Գրոհից և բերդի ամբողջական գրավումից անմիջապես հետո, Երևանի սարդարի պալատում կազմակերպվել է իմպրովիզացիոն թատրոն, որտեղ Ալեքսանդր Գրիբոյեդովն առաջին անգամ բեմադրել է «Խելքից պատուհաս» պիեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С. В. Востриков // Карабахский кризис и политика России на Кавказе [1](չաշխատող հղում) // Общественные науки и современность 1999 • № 3, стр. 74.
  2. Перевод послания армянских меликов Петру I Армяно-русские отношения в первой трети XVIII века. Том II, часть I. Ереван. АН АрмССР. 1964. Под редакцией А. Иоаннесяна.
  3. Леонид Сергеевич Семенов. Россия и международные отношения на Среднем Востоке в 20-х годах XIX в. — Издательство Ленинградского университета, 1963. — С. 38. — 140 с.

    Ярым противником России являлся сардар Хусейн-хан Каджар, оказавший большие услуги Фатх Али--шаху в борьбе за престол и назначенный правителем пограничного с Россией Эриванского ханства.

  4. Ереванское ханство հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  5. Захаревич А. В. Донские казаки и армянское население в обороне русских границ от персидских войск в начальный период кампании 1826 г. Центр понтийско-кавказских исследований. Краснодар, 1995 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  6. «Эривань». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Взятие Эривани. (По рассказам старожилов) // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 4. Тифлис. 1884 [2]

Արտաքին հղումներ խմբագրել