Միրզա Կադիմ Էրիվանի
Միրզա Կադիմ Էրիվանի, (ամբողջական անունը՝ ադրբ.՝ İrəvani Mirzə Qədim Məmməd Hüseyn oğlu, Էրիվանի Միրզա Կադիմ Մամեդ Հուսեյն-օղլի, դեկտեմբերի 4, 1825, Երևան - 1875, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), ադրբեջանցի նկարիչ, ադրբեջանական նոր գեղանկարչության հիմնադիրներից։ Ապրել և ստեղծագործել է Երևանում։ Ծննդավայրի անունով իրեն կոչել է էրիվանի։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ։
Միրզա Կադիմ Էրիվանի Mirzə Qədim İrəvani | |
---|---|
Ի ծնե | Միրզա Կադիմ Մամեդ Հուսեյն-օղլի |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1825 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 1875 |
Մահվան վայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Ազգություն | ադրբեջանցի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | հաստոցային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պատանու դիմանկարը Երիտասարդ կնոջ դիմանկարը Պարուհին» Մախ Թալիթի դիմանկարը |
ստորագրություն![]() | |
![]() |
Նշանակալից գործերից են՝ «Պատանու դիմանկարը», «Երիտասարդ կնոջ դիմանկարը», «Պարուհին» (Ռ. Մուստաֆաևի անվան ադրբեջանական արվեստի պետական թանգարան, Բաքու), Մախ Թալիթի դիմանկարը (Վրացական ԽՍՀ արվեստների թան գարան, Թբիլիսի)։
Էրիվանին առաջինը ադրբեջանական կերպարվեստում ստեղծել է հաստոցային դիմանկարներ, մեծ տեղ տալով զգեստների արևելյան նախշերին, գորգերի և պատերի զարդանկարներին։
ՊատկերասրահԽմբագրել
ՆշումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Миклашевская Н. М. Художники XIX в. Мирза Кадым Эривани и Мир Мохсун Навваб / Под ред. Полевого В. М.. — Искусство Азербайджана. — Баку, 1954. — Т. IV. Стр. 87.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |