Սարգսաշեն
Սարգսաշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
ադրբ.՝ Çağadüz | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Մակերես | 977,3 հա կմ² | |
ԲԾՄ | 907 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 285 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը լեռնային է, ունի 977,3 հա տարածք, որից 642,06 հա գյուղատնտեսական նշանակություն, 271,07 հա անտառային հողեր։ Սարգսաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Տանձի», «Շենին ջուր» և «Թթու ջուր»։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)Խմբագրել
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
ԲնակչությունԽմբագրել
2015 թվականին Սարգսաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 285 մարդ, կա 65 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 257 | 259 | 256 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ խաչքար (XI-XII դարեր), ջրաղաց (XIX դար), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. III դար), սրբատեղի (մ.թ.ա. 2 հազ. XVII դար), հաշվառված է 9 հուշարձան։
Հասարարակական կառույցներԽմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 55 աշակերտներ[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 236
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |