Սարգիս Ջանբազյան
Սարգիս Ջանբազյան (պարսկերեն՝ سرکیس جانبازیان, հունվարի 16, 1914, Արմավիր - դեկտեմբերի 11, 1963, Թեհրան, Իրան), իրանահայ պարող, պարուսույց, ռեժիսոր։ Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիրը[1]։
Սարգիս Ջանբազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1914 |
Ծննդավայր | Արմավիր |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1963 (49 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ, պարուսույց և պարող |
Երեխաներ | Աննա Ջանբազյան |
ԿենսագրությունԽմբագրել
Սարգիս Ջանբազյանը ծնվել է Արմավիր քաղաքում։ Պատանի հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի, հատկապես պարարվեստի հանդեպ[1]։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լենինգրադ, սովորել Վագանովի անվան բալետի ակադեմիայում և Լեսգաֆ համալսարանում[1]։ Ավարտելուց հետո Լենինգրադի Կիրովի անվան թատրոնում աշխատել է որպես գլխավոր պարող, բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար մինչև 1938 թվականի հուլիս[1][2]։
1938 թվականին տեղափոխվել է Իրան, հաստատվել Ղազվինում[1], որտեղ հիմնադրել է պարի դպրոց։ Ղազվինի հայկական եկեղեցու գլխավոր քահանան թույլատրել է պարի դասեր անցկացնել եկեղեցու տանիքում[1][3]։
1942 թվականին հեռացել է Ղազվինից և հաստատվել Թեհրանում, որտեղ պարի դասեր է տվել հայկական Kušeš ավագ դպրոցում[3]։ 1942 թվականին Թեհրանում հիմնադրել է բալետի ակադեմիա[1][2]։
Ջանբազյանը 1959 թվականին հիմնադրել է ժողովրդական պարերի և երգի համույթը, որի դիրիժորն է եղել Էդիկ Հովսեփյանը։ Հետագայում համույթը շարունակել է իր ելույթները մաեստրո Հովիկ Գասպարյանի ղեկավարությամբ 1962 թվականին, Իրանում երկրորդ ազգային պարային փառատոնում։
ԲեմադրություններԽմբագրել
- Բախչիսարայի շատրվանը
- Հավեսի երազները
- Ռեյնգոլդ Գլիերի Chinese Flower Girl[3]
- Խանդ (Ḥesādat)[3]
- Պարսկական մանրանկարչություն (Miniātorhā-ye Irāni)[3]
- Anuš
- Gol-e gandom
- Փայտահատ (Tabar-zan)
- Նավաստիներ (Malavānān)
- Կյանք ու մահ (Zendegi va marg, հայտնի է որպես Օձի պար կամ Raqṣ-mār
- Աղոթք լեռներում (Raqṣ-e namāz)
- Qāli-e Kermān
- Šālikāri[3]
ՄահԽմբագրել
Սարգիս Ջանբազյանը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 11-ին Թեհրանում հիսուն տարեկանում սրտի կաթվածից։
ԸնտանիքԽմբագրել
1950 թվականին ամուսնացել է Ֆլոր Ջանբազյանի հետ։ Ունեցել են երկու զավակ` Ալբերտ և Աննա Ջանբազյանները։ Աննան հոր ղեկավարությամբ սովորել է պարարվեստ, ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան, Կալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան։
ԳրականությունԽմբագրել
- Djanbazian Dance Academy, the 60th Anniversary,” Los Angeles, 2002 (booklet)
- Ehsan Yarshater, “Jānbāziān, Ostād-e bāleh (Djanbazian, Ballet Master),” Rowšanfekr 203, 20 Tir 1336 Š./11 July 1957
- “Sāʿati dar ākādemi-ye Jānbāziān (An Hour in Djanbazian Academy),” Sepid o siāh 292, 20 Farvardin 1338 Š./10 April 1959, pp. 32–34.
- “Dariča-i ba su-ye Āyanda,” Rowšanfekr 85, 19 Esfand 1333 Š./11 March 1955, p. 7.
- Sarkis Djanbazian, “Raqṣ (Dance),” Ḵorus-e jangi 3, 1951, p. 25.
- Bižan Emāmi, “Zendegi va marg-e ostād (The Life and Death of the Master),” Ṣobḥ-e emruz 90, 27 Ābān 1342 Š./19 December 1963.
- “Following Father’s Footsteps,” The Tehran Journal, 4 Mehr 1351 Š./27 September 1972, p. 7.
- “Ākādemi-ye bāleh-ye Tehrān (Tehran Ballet Academy),” Mehragān 16, 16 Ḵordād 1329 Š./6 June 1950.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «DJANBAZIAN, Sarkis»։ Վերցված է հոկտեմբերի 28, 2015
- ↑ 2,0 2,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mary Ellen Snodgrass. The Encyclopedia of World Ballet Rowman & Littlefield, 8 jun. 2015 ISBN 978-1442245266 p 155
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սարգիս Ջանբազյան կատեգորիայում։ |