Աննա Ջանբազյան
Աննա (Անահիտ) Սարգիսի Ջանբազյան (1952, Թեհրան, Իրան - հունիսի 30, 2017, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ-ում բնակվող իրանահայ պարող, պարուսույց։ «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար։
Աննա Ջանբազյան | |
---|---|
Ծնվել է | 1952 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | հունիսի 30, 2017 |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իրան և ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1984) |
Մասնագիտություն | պարուհի և պարուսույց |
Ծնողներ | հայր՝ Սարգիս Ջանբազյան |
Կենսագրություն
խմբագրելԱննա Ջանբազյանը ծնվել է Թեհրանում, Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիր Սարգիս Ջանբազյանի ընտանիքում։ Մանուկ հասակից հոր ղեկավարությամբ զբաղվել է պարարվեստով[1]։
Հոր մահից հետո՝ 1963 թվականին մեկնել է Հայաստան։ Թեհրան վերադառնալով՝ շուրջ 12 տարի ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան։ 1984 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից պարերի բեմադրման բաժնի մագիստրատուրան։ 1988 թվականին Կալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան[1]։
Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված և մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ[2]։ 2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ[3]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Լեստըր Հորթոն» պարի մրցանակ, 2002, 2003, 2004 և 2006 թվականներ
- «Grand Prix of Italy» մրցանակ, 205
- «Diamond Awards» մրցանակ, 2007
- ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ, 2015[4]
Ընտանիք
խմբագրել- Հայրը` Սարգիս Ջանբազյան
- Մայրը` Ֆլոր Ջանբազյան
- Եղբայրը` Ալբերտ Ջանբազյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող՝ Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ «Կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ««Հայաստանն ինձ համար հոգի, սիրտ, արյուն է. իմ հոգին ճախրում է Հայաստան ասելիս». Աննա Ջանբազյան». Հայերն այսօր. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Աննա Ջանբազյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով». Culture.AM. 2015 թ․ հունիսի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)