Արմավիր (գյուղ, Արմավիրի մարզ)
- Այս հոդվածը Արմավիրի մարզ գյուղական համայնքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմավիր (այլ կիրառումներ)։
Արմավիր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Մայրաքաղաք Երևանից հեռու է 57 կմ, Արմավիր քաղաքից՝ 7-9 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից 850 մետր է։ Գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի արևմտյան ծայրամասում, Երասխ գետի հին հունի երկու ափերին, Արմավիր մայրաքաղաքի Արևելյան Բլրից դեպի արևելք ընկած Ալիսո/ու և Բլուր թաղամասերի տարածքների վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արմավիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1613 թ. | ||
Այլ անվանումներ | Ալիսո/լոո/ և Բլուր | ||
Մակերես | 6.72 կմ² | ||
ԲԾՄ | 857 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2989 մարդ (2008) | ||
Խտություն | 445 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արմավիրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
|
Արմավիրը աչքի է ընկնում չոր, կիսաանապատային տոթ ու շոգ բնակլիմայական պայմաններով։ Օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է +38 - +41 °C, իսկ ձմեռները ջերմաստիճանը իջնում է մինչև -21 - -28 °C։ Գյուղում մշտապես առկա էր խմելու ջրի խնդիր։ Վերջին 60 տարիների ընթացքում այս խնդիրը լուծված է բնակչության խմելու ջրի ապահովումը կազմակերպելով արտեզյան ջրհորերից քաղցրահամ ջրի մատակարարման միջոցով։
Արմավիրը սկիզբ է առնում արևմուտքում՝ Արմավիրի պատմական Բլրի մոտից՝ ձգվելով դեպի արևելք մոտ 4, 5 կիլոմետր երկարությամբ, հարավարևելյան կողմերում՝ 2, 4 կմ լայնությամբ։ Ընդհանուր հողատարծքները՝ 720-780 հա։ Սահմանակից է Արմավիրի մարզի Հայկավան, Այգեշատ, Ջրաշեն, Արևիկ և Ալաշկերտ գյուղերին, Արմավիր քաղաքի և Մարգարայի հետ կապված է Արմավիր-Մարգարա մայրուղով, համայնքների հետ՝ միջհամայնքային ճանապարհներով։ Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը
Բնակավայրի անվանումները։
խմբագրել- Արմավիր. (Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ղևոնդ Ալիշանը, Միքայել Չամչյան) և այլք բնակավայրին տվել ենԱրմավիր անվանումը, այն կապելով Արմավիր հիմնադիր Հայկազունիներից[2]՝ Արամայիս նահապետի հետ[3]։
- Արգիշտիխինիլի. Արմավիրի հնագիտական պեղումների որոշ հաշվետվություններ և ուրարտագիտական ուսումնասիրություններում բնակավայր-հնավայրին տրված անվանումը,
- Արմավիր քաղաք-բնակավայր,
- ագարակներ՝ Ալիսո - Բլու'ր' (մատենագիրներ[4]),
- Ղուրդուղուլի՝ 1550-1613 թ.(Սուրմալու և Սարդարապատ գավառի պարսկական հարկային մատյաններ),
- Ղուրդուղուլիի շրջկենտրոն՝ 1867-1932 թթ (Ցարական Ռուսաստանի, Առաջին Հանրապետության և ՀԽՍՀ՝ մարդահամարներ)։
- 1935-ից՝ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղ ՀՀ Արմավիրի մարզում[5]։
Պատմություն
խմբագրելԿազմավորում
խմբագրելԱրմավիրը որպես բնակավայր, հայոց մայրաքաղաք, միջնադարյան քաղաք, նախարարական կենտրոն, իսկ 17-րդ դարից՝ համայնք-գյուղական բնակավայր հիշատակվում է հայ մատենագրության էջերում։ Ձևավորվել է 3-17-րդ դարերում միջնադարյան Արմավիր քաղաքի[6]) ագարակներ Ալիսո/ու[7] և Բլուր[8] թաղամասերում ապրող ագրակատերի միավորման արդյունքում։ Անցել է ձևավորման երկարատև գործընթաց՝ բռնագաղթեր, կրկին վերադարձ, կրկին բռնագաղթ, և, բնակավայրերի անվանափոխություն։ 13-18-րդ դարերի մատենագրության մեջ բնակավայրերը հիշատակվել են որպես «ժամանակավոր բնակավայր»[9], իսկ բնակիչները՝ «ժամանակավոր բնակիչներ»՝ գտնվելով Սարդարապատի մահալի Երևանի խանություն, և Հայաստանը նվաճելու ձգտող ռուսական, վրացական զորքերի բախման կիզակետում։ 18-րդ դ 70-ական և 19-րդ դարի 20-ական թթ սկսվել է բնակչության վերադարձը և հայրենի օջախի վերանորգչությունը[10]։ 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 32 թթ Արմավիրը (նախկին՝ Ղուրդուղոլին) Վաղարշապատի գավառի Ղուրդուղուլին 1874 թվականից շրջանային կենտրոն էր մինչև 20-րդ դ 1935 թվականը[11], նախ Սարդարապատի, իսկ 1935 թվականից ՀԽՍՀ Հոկտեմբերյան շրջանի գյուղերից մեկը։ 1935 թվականի ՀԽՍՀ ԳԽ հրամանագրով Ղուրդուղուլին վերանվանվել է Արմավիր[12]:1995 թվականից գյուղական համայնք ՀՀ Արմավիրի մարզում։
Բնակավայրի հայ բնակչության 17 և 18-րդ դարերի բռնագաղթ և վերադարձ
խմբագրելԱրարատյան դաշտի գյուղական բնակավայրերը, այդ թվում Ալիսոն և Բլուրը 1604 թ Շահ Աբասի կողմից տեղահանվել են և բռնագաղթվել [[Պարսկաստան[13]]]: 1779 թ Վրաց Հերակլ II կողմից իրականացված հերթական բռնի տեղահանում։ Արարատյան դաշտի գյուղերից բռնագաղթածների մեջ մեծ թիվ էին կազմում արմավիրցիները (գյուղի տանուտեր Խրտնած Հարութի գլխավորությամբ[14]:Բռնագաղթերի տարիներին գյուղերում և ագարակներում «գաղթից փախած» գյուղացիներին մատենագիրները տվել են «ժամանակավոր բնակիչների» կարգավիճակ։ Հիմնական բնակչությունը Արմավիր վերադարձավ՝ 1609-1613 թթ՝Պարսկաստանից, 1828-1832 թթ՝ Վրաստանից, այլ վերաբնակիչներ՝ Բայազետից, Վանից և Խոյից՝ 1780-1782 թթ, նաև 1832, 1953, 1878 թթ[15]։
Արմավիրի բլուրը և Արմավիր հնավայրի կապը Արմավիր գյուղի հետ
խմբագրելԱրմավիր կապված է Բլրի վրա և Բլրի շուրջ անտիկ շրջանից գոյատևած հայոց Արմավիր մայրաքաղաքի, ապա միջնադարյան Արմավիրը քաղաքի անվան հետ՝ հանդիսանալով քաղաքի արևելյան Աիսո և Բլուր ագարակների, երկու ջրաղացների, ձուլարանի, սինիկատների (անասունների մթերման և մորթի կենտրոն), ախոռների և արհետանոցների կենտրոնը։ Բլրի տակով և դաշտի կենտրոնով անցնող գետը (Երախս-Արաքս գետի նախկին հունը) բնակավայրի գոյության հիմնական նախապայմանն էր և է։ Գյուղի հարևանության գտնվող Բլրի լանջին է գտնվում մեծ քարայրը՝ Ծաղկավանքը և Արմավիր գյուղի գերեզմանները։ Հավատացյալները այստեղ կազմակերպել են և կազմակերպում են մոմավառություն, ծաղկազարդի խաղերը և ջանգյուլումը։ Սկսած 19-րդ դարի 80-ական թթ Բլրի վրա և Բլուրի լանջերին, նաև Արմավիր գյուղի տարածքում ընթացել և ընթանում են լայնածավալ հնագիտական պեղումներ։ Հայտնաբերվել են մ.թ.ա 6-4 հազարամյակների 2-1 հազարայակների, մ.թ.ա. 8-6-րդ դարերի Վանի թագավորության (Ուրարտու) և Մեծ Հայքի Արմավիր մայրաքաղաքի մշակույթին, ճարտարապետությանը, կենցաղին առնչվող արժեքավոր գտածոներ և երկու տասնյակից ավելի սեպագիր արձանագրություններ[16]։
17 - 20-րդ դարերում Բլուր - հնավայրը իր տարածաշրջանով ընդգրկված էր Արմավիր-Ղուրդուղուլիի գյուղ-շրջկենտրոնի վարչական տարածքում։ 20-րդ դարի 15-23 թթ Արմավիր բլրի տարածքները օտարվեցին Արմավիրից, որտեղ հիմնադրվեցին նոր բնակավայրեր՝ Հայկավան, Ջրաշեն և Նոր Արտագերս գյուղերը։ Սկսած 19-րդ դարից Արմավիրի բլուրը վերածվեց նախ Ղուրդուղուլի - Արմավիրի բնակավայրի, ապա Այգեշատ, Հայկավան և Ջրաշեն գյուղերի գերեզմանների[17]։
Բնակավայր(եր)ի անվանափոխություն։
խմբագրելԱրմավիրի քաղաքի Ալիսո և Բլուր ագարակների անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի (թարգմանաբար Ղուրդուղուլի նշանակում է գայլերի ստրուկներ կամ ծառա՝'գայլերի ստրուկներ - ծառա-ների, կապված էր 13-րդ դարից լքված Արմավիր քաղաքի ավերակներում և ագարակների բնակչությանը «տեր ու տնօրինություն» անող գայլերի և մարդակեր բորենիների առկայության հետ[18]։
16 դարի 50-ական թվականներից Արևելյան Հայաստանը անցավ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ՝ Արարատյան դաշտի հայկական բնակավայրերում, այս թվում Ալիսո և Բլուր գյուղերում, հաստատվեցին քոչվոր բնակչություն։ Հայկական Ալիսո և Բլուր գյուղերի տեղանունների անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի, իրականացվել է օտարների կողմից՝ 16-17-րդ դարերում։ Արմավիր քաղաքի (Արմավիրի՝ արևելյան բլուր) և շրջակա ագարակների ավերակներում «իշխող գայլերը», լիներ օտար, թե հայ բնակչություն, բնակավայրի և բնակիչների առօրյա կյանքում ունեցել են «մեծ դերակատատարում», բնակավայրի բնակիչներին «շնորհելով ՝ գայլի (մոտ) ծառա(ներ(ի))» անվանումը։ 17-րդ դարից Ղուրդուղուլի դարձել է հատուկ տեղանուն՝ Ղուրդ-ու-ղուլի, փոխարինելով Ալիսո և Բլուր գյուղերի անվանումներին[19]։
Գյուղական բնակավայրի հիմնադրում։
խմբագրելԱրմավիրը կամ նախկին Ղուրդուղուլի հիմնադրման և գյուղում հայ բնակչության բնակավայրի մասին տեղեկություն պահպանվել է 17-րդ դ առաջին բնակիչներ Սադո և Խուշուդ եղբայրերի Հայոց կաթողիկոսին ուղղված «Կտակ»-ից[20]:Եղբայրները գալով Խոյից, կաթողիկոսից խնդրում էին «հաստատվել Ղուրդուղուլի հայկական գեղի մեջ՝ քանի որ գեղերից հայկական էր միայն Ղուրդուղուլ գյուղը»։ Հայ մատենագիրները հիշատակե են Երևանի խանի շահագրգռությունը՝ վերաբնակեցնել Արարատյան դաշտի գյուղական բնակչությանը, ինչի արդյունքում, արդեն 1613 թվականից Արմավիրի ավերակների շուրջը կրկին վերականգնվում են նախկին բնակավայրերը[21]։ Հիշատակում է 17-րդ դարում Արմավիր քաղաքի արևելյան Ալիսո և Բլուր ագարակ - թաղամասերի միավորման հանգամանքները և ծխերի քանակը՝ 1613 թ ունեցել է 7 - 21 հիմնադիր ծխեր (բացառապես հայ բնակչություն)։ Հետագա 200 տարվա ծխերի մասին տվյալներ կամ չեն պահպանվել կամ տվյալները հակասական են։ Անանուն պատմիչի թողած վկայությամբ, 1779 թվ. աշնանը Վրաց Հերակլ II կողմից Վրաստան բռնագաղթած Արարատյան աշխարհի հայկական յոթը գյուղերի բնակչության մեջ ամենամեծ թիվը կազմել են արմավիրցիները, տանուտեր՝ «քեդխուդա՝ Խրտնած Հարութիւնի» գլխավորությամբ (Լեո, ՀՊ< Հ-3/2)։ Գյուղը վերակենդանացավ 1780 թվականից, բնակավայր վերադարձան բռնագաղթից փախած և բռնագաղթից խույս տված արմավիրցիները[22]։
Ցարական Ռուսաստանի հպատակության տակ (1828-1932 թթ)։
1828-1831 թթ, գյուղ վերադարձան 1779 թ. Վրաստան բռնագաղթած արմավիրցիները։ Գյուղում բնակություն հաստատեցին նաև ներգաղթած պարսկահայ, իսկ 1829 թվ. ռուս - թուրքական պատերազմից հետո՝ արևմտահայ գաղթականներ։ Քահանա, բանասեր-հնագետ, Էջմիածնի Մատենադարանի ձեռագրերի ցուցակի կազմող Հովհաննես Շահխաթունյանցը Ղուրդուղուլիում հաշվել է 35 տուն, մեկ եկեղեցի, մեկ քահանա, իսկ բնակչությունը եղել է 271 շունչ[23]։
Արմավիր-Ղուրդուղուլի բնակավայրի մասին վավերագիր - սկզբնաղբյուրների ցանկը։
խմբագրելՏարածաշրջանի շրջկենտրոն։
խմբագրել- 1874 թվական։ Ղուրդուղուլին շնորհվեց շրջկենտրոնի կարգավիճակ(1874 - 1917 թթ։ ), լրիվ անվանումը՝ Արևելյան Հայաստանի Էջմիածնի գավառ ի Ղուրդուղուլի շրջկենտրոն։ Շրջանի մեջ ընդգրկվեցին շրջակա յոթը հայկական և ոչ հայկական գյուղերը։ Ստեղծվեց շրջանային վարչություն. ընտրվում էր Գալավա (հինգը տարով), նշանակովի տեղակալներ, ժանդարմերիայի պետ։ Գյուղերն ունեին տանուտեր, քահանա(ներ), տիրացու, գզիր։ Շրջկենտրոնի կարգավիճակ շնորհվել հաշվի էր առված՝ ա) հնագույն առևտրական ճանապարհների և մայրուղիների վրա գտնվելը, բ) դաշտավայրի հյուսիսարևմտյան ծայրամասը կապում էր Վանանդ, Շիրակ աշխարհների և Տաճկահայաստանի հետ, գ) նախակրթարանի և տարրական դպրոցի առկայությունը, դ) հայերով բնակեցված և մեծաթիվ բնակչություն ունեցող գյուղ էր՝ 19-20 դդ մեծապես համալրված ներգաղթ հայ ընտանիքներով, ե) 1916 թ բացվել էր փոստի բաժանմունք։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում, շրջկենտրոնը վերածվել էր տարածաշրջանի կենտրոնի, նաև բարգավաճ գյուղ էր։ զ) Վանքապատկան կրթարան, երկդասյա հայկական և ռուսական դպրոցներ ունենալը նպաստեց որպեսզի Էջմիածնի գավառի գյուղերից միայն Ղուրդուղուլին ձեռք բերեր տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ է) հինավուրց Արմավիր մայրաքաղաքի միակ հայկական թաղամասը ընդարձակվել էր, գյուղի մեջ ներառելով նախկին մայրաքաղաքի վարչական տարածքը՝ պատմական բլուրի ավերակներով հանդեձ։ ը) աշխուժացել էր տնտեսական կյանքը։ Ունևոր մարդիկ շրջկենտրոնին մոտիկ ու հեռու քաղաքներ, նաև Ռուսաստան են արտահանել բարձրորակ քնջութի յուղ, բամբակ, թութունի հումք, թարմ խաղող, գինի, սուջուխ, ալանի, սերկևիլ, տանձ, քաղցրահամ դեղձ, ձմերուկ ու սեխ։ թ) գյուղի ունևորներից Մամիկոնենց Շավարշն ու Սադոյի Աղաջանը գյուղում տեղակայել են քնջութի, բամբակի, իսկ Կարապետենք՝ գինու վերամշակող մեկ տասնյակի հասնող փոքր ու միջին ձեռնարկություններ։ Գործարար Շավարշ Տեր - Հարությունյանի ջանքերով, Ռուսաստանից, երկաթուղիով, 1912 թվ. Ղուրդուղուլի է բերվել դիզելային շարժիչ, որով էլեկտրական հոսանք է մատակարարել վերամշակման ձեռնարկություններին՝ լուսավորել է ունևոր մարդկանց տներն ու նրանց փողոցները, նաև եկեղեցին ու ռուսական սահմանապահ զորամասը։ ժ) ընտանիքների աճի համեմատ, մինչև 1913 թվականը, գյուղ – շրջկենտրոնում իրականացվել է երեք հողաբաժանություն։ ի) գյուղ-շրջկենտրոնում էր տեղակայված Ռուսական Սահմանապահ ուղեկալը։ Ռուս սահմանապահները Արմավիրի պատմական Բլուրի տարածքների վրա, ստեղծել էին զինվորական պոլիգոն, զորանոցներ, ուղեկալ, բաղնիք, ախոռներ, կառուցել՝ սպայական երկհարկանի տուն և այլ օժանդակ շինություններ։
Շրջանային վարչություն։
Ռուսական իշխանությունները ձևավորում են տարածաշրջանի վարչություն՝ ադմինիստրացիա։ Ռուսները պահպանեցին պարսկական տիրապետության տարիներից գոյություն ունեցող գյուղի հիմնական վարչական միավորը՝ գյուղական ծուխը, նաև շրջկենտրոնի Ղուրդուղուլի (Куртукул(и)) անվանումը։ Գյուղերը ունենին ծխական քահանա և ծխական դպրոց։ 1846-ից սկսած համայնքի անդամներն էին ընտրում շրջկենտրոնի Գալավա, գյուղերի տանուտեր, վերջիներս նշանակում էին հարկահավաք, ջրբաժաններ և ոստիկաններ[20]։
Շրջկենտրոնի Գալավաները։
Հայտնի են շրջկենտրոնի ղեկավար-Գալավանների անունները՝ Ալեքսանդր Սադոյան (Գալավա է ընտրվել է երեք անգամ (19-րդ դար, 15 տարի[20]), Եգոր Հայկյան- Պետրոսյան(19-րդ դ վերջեր), Օվանես Բաղդասարյան և Կարապետ Էլյազյան (20-րդ դար, վերջինս ընտրվել է երկու անգամ-10 տարի)[26]։
Գալավայի նստավայրը Ղուրդուղուլի (Արմավիր) շրջկենտրոնն էր[27]։
Բնակչության թիվը 17-19-րդ դարերում։
19-րդ դար, Ղուրդուղուլի շրջկենտրոնն ուներ 1831-ին՝ 35 տուն՝ ունենալով 274 ՙշունչ բնակիչներ և մեկ քահանա (ըստ՝ Շախթունյանցի հաշվառման)։ Արևելյան Հայաստանի բնակչության հաշվառման համաձայն՝ 1873 թվականին ունեցել է 810 բնակիչ, 1880՝ 40 ծուխ, 1914՝ 1561 բնակի[28] չ։
Շրջկենտրոնի քահանան տեր Հարությունը փաստագրել է գյուղ-շրջկենտրոնի «հավատացյալ ժողովրդի» դեմոգրաֆիկ կազմը[29]։ Այն բազմաբղետ էր, տեղացիներ՝ 60 տոկոս, մնացածը՝ խոռխորունցիներ, վանեցիներ, սուրմալեցիներ, բայազեդցիներ, խոյեցիներ, մշեցիներ[30][31][32]։
- 1917 / 1918 -1920 թվականներ՝ Հայաստանի (առաջին) Հանրապետության Ղուրդուղուիի շրջկենտրոն:918-ի Սարդարապատի կռիվներից հետո, շրջկենտրոնում իշխանությունը գրավում են Իգդիրից և Սարիղամիշից այստեղ եկած զինվորականներն ու խմբապետները։ 1918-ի ամռանը անցկացվում են շրջանային վարչության ղեկավարի ընտրություն։ Վարչության ղեկավար է ընտրվում նախկին Գալավա Կարապետ Էլյազյանը։ Բնակավայրի վրա անփոփոխ մնաց Ղուրդուղուլի անվանումը։ Կազմավորվում է տարածաշրջանային վարչություն։ Տանուտեր է ընտրվում Կսպեյենց Հակոբը։ 1919 թվի հունիսին անցկացվում է Հայաստանի առաջին հանրապետության օրենսդիր մարմինի պատգամավորների ընտրություններ։ Հաղթող է ճանաչվել ՀՅԴ-ի ՙցուցակը, ԱԽ պատգամավոր ընտրվեց ՀՅԴ ցուցակով առաջադրված Կատերինե Զալյան[19][27][33]։
Մասնակցություն առաջին համաշխարհային աշխարհամարտին և Սարդարապատի հերոսամարտին։ 1914 թվականին սկսված առաջին համաշխարհային պատերազմին Ղուրդուղուլից զորակոչվել և պատերազմին են մասնակիցել կամ կամավորական հայկական գնդերին են անդամագրվել մոտ 151 զինապարտներ։ 25 արմավիրցի սայլապաններ իրեց սայլերով՝ ռուսական բանակի գումակում էին՝ «աբոզում»։
Արևմտահայ գաղթականության հանգրվան։1915 - 1923 թթ. շրջկենտրոնում բնակություն են հաստատել բազմաթիվ արևմտահայ գաղթականներ, հիմնականում Սարիղամիշի, Կողբի, Իգդիրի, Սուրմալուիի, Էրզրումի, մշեցի ու սասունցի բնավեր եղած հայ և եզդի ընտանիքներ, որոնց սերունդները այսօր էլ գյուղի լիիրավ անդամներ են։ Շրջկենտրոնի դպրոցում ստեղծվում է Ամերիկյան մանկական որբանոցի մասնաճյուղ։ Յոթը տարիների ընթացքում որբանոցում ապաստանել են արևմտահայ 1250 որբեր։ Որբերին պարբերաբար տեսության է գալիս Արամ Մանուկյանը։ 1917 թ. մայիսին Արամ Մանուկյանն ամուսնացավ Ղուրդուղուլի գյուղի Մանկական որբանոցի բժշկուհու Կատերինե Զալյանի հետ[34]։
Հերոսի կոչմանն են արժանացել երկու արմավիրցիներ. Գեորգիևյան Խաչի եռակի հերոսի կոչմանն է արժանացել հեծելազորային Գևորգ Յոլչյանը` Յոլչենց Գևորգը և նավաստի Հայրապետ Շահինյանը[35]։ 1969:1918 թ մայիսին հայկական բանակի շարքերում, բնակավայրի տարածքից թուրք զավթիչների դեմ կռվի բռնվեցին Ղուրդուղուլիի զենքին տիրապետող արական սեռի բնակչությունը, նաև գյուղում բնակություն հաստատած արևմտահայերը։ Սարդարապատում հաղթանակ տանելու հաջորդ օրը, հայկական բանակի սպա Եգոր Տեր-Մինասյանը` Յաշոնց Յագորը, ղուրդուղուլեցիներից հապճեպորեն հավաքագրում է հարյուրակ և մասնակցում է Ապարանի, Ղարաքիլիսայի և Լոռին վրացական զորամասերից ազատագրելու կռիվներին[36]։ Հայտնի են Սարդարապատի հերոսամարտին մասնակիցների անունները. շրջկենտրոնի վարչության ղեկավար Կարապետ Էլյազյան, Քահանա Գարգին Ստեփանյան, Գեորգիևյան խաչի եռակի ասպետ Գևորգ Յոլչյան, քահանա տեր Խոսիկի Յոլչյան, Գեորգիևյան խաչի հերոս Հայրապետ Շահինյան, (հ/բ) Բենիամին և Արամայիս Հարությունյաններ, Շավարշ Տեր-Հարությունյան (զինել է Ղուրդուղուլի՝ Բաշ Ապարանի կռվի մեկնող ջոկատը), Կատարինե Զալյան (Ազգային խորհրդի ղուրդուղուլեցի պատգամավոր) և շատ ուրիշներ։ Երեք տասնյակից ավելի ղուրդուղուլեցիներ ընկան ռազմի դաշտում, որոնց հուղակավորություն կատարվեց գյուղում՝ հայկական բանակի հրամանատարության մասնակցությամբ[37]։
- 1920 - 1932 թվականներ՝ ՀԽՍՀ Ղուրդուղուլի շրջկենտրոն:Անվանումը մնացել էր անփոփոխ։ Շրջկենտրոնում տեղակայվեց շրջանային պետական մարմինները (դատարան-դատախազություն, նոր հիմնադրված «Կոմունիզմի տեմպով» թերթի խմբագրությունը և շրջանի առաջին տպարան, բանկն ու խնայդրամարկղ, հիվանդանոց, պոլիկլինիկաներ(2), դեղատուն(2), գյուղատնտեսական ու մանկավարժական տեխնիկումներ)[12]։
Արմավիրում էր տեղակայված ռուսական Սահմանապահ ուղեկալը։
1921 - 1935 թթ, ձևավորվեց տարածաշրջանի սկաուտական - պիոներական, կոմերիտական և շրջանային բոլշևիկյան՝ կոմունիստական, կուսակցության շրջանային կառույցները։ Ստալինյան «կուլտուրական հեղափոխության» տարիներին գյուղի տեր Խոսիկի ծխական դպրոցը վերածվեց խրճիթ-ընթերցարանի։ Ստեղծվեց գավառական-գյուղական թատրոն, շրջանային երգ ու պարի ինքնագործունեության համույթը՝ մասնակցելով միջշրջանային և հանրապետական մրցույթների[12]։
Արևմտահայ գաղթականների համար առանձնացվեց վարելահողեր՝ 98 գաղթական և 30 ունևոր ընտանիքներ անդամագրվեցին արմավիրյան հասարակությանը։ Արևմտահայ գաղթականության պահանջների բավարարելու համար շրջկենտրոն այցելած Ֆ. Նանսենի այցի ժամանակ, առաջ քաշվեց արևմտահայ գաղթականների համար առանձին բնակավայրեր ստեղծելու պահանջ։ Հայաստանի կառավարության որոշունով շրջկենտրոնի 2000 հեկտար վարչական տարածքից օտարվեց հողատարածքներից 2/3-ը։ 1920 -1923 թվականներին շրջկենտրոնի հողերի ու վարչական տարածքի վրա ստեղծվեցին Արմավիրի մարզի Ջրաշեն և Արմավիրի մարզի Հայկավան գյուղերը։ Ղուրդուղուլիի հաշվին ընդլայնվեցին նաև Արևիկ-Աղջախ ու Ալաշկերտ-Սովետական-Քյարիմարխ բնակավայրերի հողատարածքները[17]։
1926 թվին կազմավորվեց շրջանային «գյուղատնտեսական արտելը՝ Կոմունան»։ Արմավիր կոլտնտեսությունի գործեց ավելի քան 60 տարի[38], լուծարվեց 1991 թվականին։ Ստալինյան 1929-1932 թթ կոլեկտիվացման տարիների «կուլակաթափին», շրջկենտրոնի ունևորները կորցրեցին վարելահողերը, այգիները, անասնագլխաքանակը, բռնագրավեցին անձնական-ընտանեկան կահ-կարասին, արտադրական շինությունները և տրանսպորտային միջոցները։ 1926 - 1932 թվերի գյուղը հարկադրված էին լքել 50 -ից ավելի ընտանիքներ, մոտ 230 մարդ։
- 1935 թվական՝ վերանվանվել է Արմավիր, ստացել է գյուղի կարգավիճակ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի կազմում[19]։
«Արմավիրա եկեղեցիները»:Արմավիրի եկեղեցու խոնհարում։
խմբագրելԱ տարածքում «Արմավիրի Սուրբ Մարիամ եկեղեցին» հիմնվել է 13-րդ դարում՝ Արմավիր մայրաքաղաքի հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Արարատյան դաշտում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի ընթացքում, կամ թշնամական ցեղերի ավերի ու թալանի հետևանքով եկեղեցներն ավերվել են։
Ա երկրորդ եկեղեցին (ներկայումս՝ Արմավիրի մարզ, Հայկավան գյուղի վարչական տարածքում է՝ ավերված եկեղեցին է (վերանորոգված 1853 -1867 թթ)։
Եկեղեցինները հիմնահատակ ավերվել են 1840 թվի Ակոռիի հզոր երկրաշարժ ից, վերաշինվել՝ 1840-1848 թթ։ Թե՛ Արմավիրի 35 - 37 թվականներին խոնհարված, և թե՛ Հայկավան գյուղի կանգուն եկեղեցիների տիտղոսագրերում, հաստագրված են՝ «եկեղեցին կառուցվել է արմավիրա հավատացյալ համայնքի հանգանակությունների միջոցով»։ Եկեղեցու փոխարեն, արմավիրցիները օգտագործում էին «ժամ» անունը։
Հայտնի են նաև Ալիսո-Բլուր և Ղուրդուղուլի գյուղերի մի քանի քահանաների անունները՝ տեր Հովհաննես (18-րդ դար )[39], տեր Հարություն (1831-1889 թթ.), տեր Մովսես Շահնազարյան (1867 թ. հիմնադրել է Ղուրդուղուլու Մ. Խորենացու անվան կրթարանը), տեր Խոսիկ (Խոսրով) Յոլչյան (կրթարանի սեփականատեր-հոգաբարձուների խորհրդի ղեկավար), Տեր Ղուկաս (տվյալներ չկան)[40] և տեր Գարեգին Ստեփանյան՝ Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչ - մասնակից։
1936-ի Տարածաշրջանի եկեղեցիներից խոնհարվել է միայն Ա ս. Մարիամ Աստվածածին ժամ - եկեղեցին։ 1953 - 1962 թթ մաքրեց եկեղեցու ավերակները և խոնհարված եկեղեցու մոտակայքում կառուցվեց Ա գյուղի մշակույթի տունը[17]։
Սոցիալիստական վերածնունդ։ Նոր շրջկենտրոնի կառուցում։
խմբագրելՌուսական տիրապետության ժամանակաշրջանում (1828-1917 թթ) շրջկենտրոնը մեծ վերելք ապրեց գյուղատնտեսական մշակաբույսերի մշակումը և արտադրությունը։ Ընդլայնվել է Ղուրդուղուլիի վարչական տարածքը՝ 80-ից հասնելով մոտ 180 հեկտարի։ 1830 - 1914 թթ շրջկենտրոնում հիմնադրվեցին և գործարկվեցին մեկ տասնյակի հասնող ձիթհաններ, արդյունաբերական ու տնտեսական խանութներ ու վաճառատներ, բանվորական ճաշարան, կանանց և տղամարդկանց հասարակական բաղնիք, դեղատուն, երկու պոլիկլինիկաներ, երեսուն մահճակալով գյուղական հիվանդանոց - ծննդատուն։ Գյուղի ունևորները հիմնում են Երևանի Կենտրոնական բանկի մասնաճյուղ՝ ցածր տոկոսադրույքով վարկեր են տրամադրել առևտրական-վաճառականներին և գյուղացիներին։ Հնադարից մնացած կիսաքանդ արհեստանոցների ու ձուլարանների հիմքի վրա ստեղծվել էին գյուղգործիքների պատրաստման դարբնոցներ, փուքս, հյուսնի ու դերձակների արհեստանոցներ ու պատրաստի ապրանքների վաճառակետեր։ Մեծ էր գյուղում կառուցված մարդատար կառքերի համբավը, ինչը խոսում է արմավիրցի վարպետների մասնագիտական հմտությունների մասին։ Գյուղում կառուցված հասարակական - բնակելի նշանակության մեկ և երկու հարկանի շինությունների ճարտարապետությունը, հար ու նման էին Երևանում և Ալեքսանդրապոլի սև ու սրբատաշ տուֆե շինություններին։ Կազմակերպվում էին շրջանային տոնավաճառներ, գործում էր գյուղմթերքների վաճառքի մշտական գործող շուկա՝ ՙբազարը՚, գործել են արդյունաբերական և գյուղգործիքների խանութներ, ըստ Վ. Սադոյանի հիշատակմանը՝ 1910 թ. ստեղծվեց վարկավորման և բույսերի պաշտպանության ընկերություն, անասունների մթերման սպանդանոց և կաշվի վերամշակման երեք կետեր՝ սինդիկատներ։ Արմավիրցիները սեփական ուժերով էին ապահովել Արաքսից բերվող ոռոգման ջրի տեղափոխումը, ինչը գյուղատնտեսությամբ զբաղվելու հիմնական պայմանն էր։ Բուռն զարգացում էր ապրել գյուղմթերքների մշակությունն ու արտադրությունը։ Արմավիրցիները մշակել են խաղող, բոստան-բանջարանոցային կուլտուրաներ, պտուղ, մրգեղեն, բամբակ, քնջութ, ծխախոտ. մեր վավերագրողը փաստագրել է. ՙաճեցված գյուղկուլտուրաների մշակությունից ստանում էին առատ բերք[20]։ Արմավիրի կոլտնտեսությունը։ 1929-1991 թթ։ Ա (նախ. Ղուրդուղուլի գյուղի ) 20-րդ դարի 29 - 90 թվականների տնտեսական գործունեությունը կապված է կոլտնտեսության գործունեության հետ<refՍերո Խանզադյան։ Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»։ Ե 1969:></ref>։ 1929 թ։ Հիմնադիր անդամներ՝ 7 չքավոր տնտեսություններ։ 1967 թվականին ունեցել է 2220 անդամ[41]։ 1990 թ՝ 1220 անդամ։ Ա կոլտնտեսությունը լուծարվեց 1991 թվականի փետրվարին[42]։
Նոր շրջկենտրոնի՝ Հոկտեմբերյանի հիմնադրումը։ 1929-1932 թթ Սարդարապատի անապատում հիմնադրվեց նոր շրջանային կենտրոնը՝ սկզբից Սարդարապատ անվանմամբ, 1935-ից՝ Հոկտեմբերյան քաղաքատիպ ավանը, ապա քաղաքը և Հոկտեմբերյանի շրջանը։ Ավելի քան 60 տարի հանդիսանալով շրջանային կենտրոն, Ղուրդուղուլին 1932 թ զրկվեց շրջկենտրոնի կարգավիճակից։ Նշանակալի ձեռքբերում պետք է համարել այլ իրադարձություն։ Ավելի քան 300 տարի կրելով օտարահունչ Ղուրդուղուլի անվանումը, 1935 թվ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի թիվ 3/1 հրամանագրով, Ղուրդուղուլի գյուղը վերանվանվեց Արմավիր[43]։
Արմավիրը 1939 -1945 թվականներին։
խմբագրել2-րդ համաշխարհային պատերազմին (1939-1945 թթ) մասնակցել են 317 արմավիրցի սպաներ, բժիշկներ տեխնիկներ և ինժեներներ և մարտիկներ։ Զոհվել են՝ 78 արմավիցիներ։ Հայկական հրաձգային դիվիզիաի շարքերում 11 արմավիրցիներ մասնակցել են Բեռլինի գրավմանը։ Պատերազմի տարիներին Ա կոլտնտեսությունը ռազմաճակատին ու խորհրդային հայրենիքին տվեցին հազարավոր տոննաների հասնող գյուղմթերքներ։ Արմավիրցիները 1945 - 1955 թթ առաջինն էին Սոցիալիստական հարվածային աշխատանում, առանձնապես բամբակագործության բնագավառում. հայրենանվեր աշխատանքի և աննախադեպ բամբակի ռեկորդային բերք ապահովելու համար, 1949 թ ԽՍՀՄ ԳԽ հրամանագրով, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացան
- բրիգադիր Հակոբ Սադոյանը,
- օղակավար Նազենի - Նազո Գևորգյանը,
- օղակավար Ժենյա Սիմոնյանը,
- օղակավար։, 1950 թվ. Սաթենիկ - Սև Սաթո Հարությունյանը։
- Կոլտնտեսության այգեգործ Զաքար Կարապետյանն ընտրվեց ԽՍՀՄ Կենտգործկո մի անդամ։
- 1947 - 1952 թթ. ծննդով արմավիրցի ակադեմիկոս Սահակ Կարապետյանը Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահն էր։
- Լիպարիտ Վարդանյանը ընտրվեց Հոկտեմբերյանի շրջկոմի քարտուղար։
- Արմավիրցիներ Սահակ Կարապետյանը, Վազգեն Եփրեմյանը, Սաթենիկ Հարությունյանը և Մարուսյա Մուրադյանը ընտրվեցին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ[12]։
Արմավիրի «սոցիալիստական վերակառուցումը»:Ա 1947 թ «պլանիրովկան»։ 1947 - 1948 թթ. Ա ենթարկվեց էլեկտրաֆիկացման, արմավիրցիները ունեցան ռադիո և հեռախոսը։ 1946 թվականի օգոստոսի 4-ին ներգաղթի արդյունքում, հանձինս ներգաղթած պարսկահայ, սիրիահայ և հունահայ ընտանիքների, Ա համալրվեց նոր բնակիչներով։ Գյուղում հիմնական բնակություն հաստատեցին 12 ներգաղթած հայ ընտանիքներ։ Նրանց համար կառուցվեցին մեկ հարկանի տներ, հատկացվեցին տնամերձ հողամասեր։
Հայաստանի կառավարության որոշմամբ 1947 թ սկսվեց «սոցիալիստական Արմավիրի պլանիրովկան»՝ 15-20 տարիների ընթացքում Ա վերակառուցեց, կառուցապատեց և բարեկարգվեց։ Բացվեցին նոր ու ուղիղ ճանապարհներ և երեք մայրուղի։ Գյուղատեղի տարածքը ընդարձակվեց, հասնելով 180 հա։ Ա բացվեցին 40 -ից ավելի լայն ու ուղիղ գյուղական ճանապարհներ, կառուցվեցին 430 մեկ և երկհարկանի քարից առանձնատներ։ 1956 թվ. հորատվեցին 10 խորքային հորեր, 1956 թ գյուղի բնակչությունն ունեցավ մշտական խմելու ջրի ցանց։ 200 ընտանիք ունեցավ գազօջախ, կառուցվեցին կոլտնտեսության ֆերմաները, ջերմատունը, պահեստարանները, կալատեղը, դինգ և նոր էլեկտրաաղաց։
1957 թվականին գործարկվեց.
- Արմավիր գյուղի Խաղողի և գինու վերամշակության Երևանի կոնյակի գործարանի բաժանմունքը։
- Հայկոոպ(չաշխատող հղում) ի՝ մրգերի չորանոց։
- 1947 - 1950 թթ. կառուցվեց երկհարկանի տուֆ քարից շարված միջնակարգ դպրոցը և Ուսուցչի տունը։
- 1957 թ Արմավիր մուտք գործեց հեռուստատեսությունը։
- Ճարտարապետ Հարություն Նալբանդյանի նախագծով, կառուցվեց Արմավիր գյուղի մշակույթի 970 տեղանոց պալատը։
- Պալատի առջև դրվեց Կարլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղի» արձանը։
- Ակումբի և արձանի առջև կառուցվեց սոցիալիստական շինարարության Հաղթական կամար։
- 1967-ին կառուցվեց Զոհվածների հուշարձանը։
- 1966 թ. բացվեց Արմավիրի Մշակույթի պալատը։
- 1971-ին՝ նոր միջնակարգ դպրոցը։
- 60 - 70-ականներ։ Շահագործման հանձնվեցին համայնքի Կենցաղ-սպասարկման տաղավարը, գրախանութը, մարզահրապարակը, բանվորական ճաշարանը, գյուղական խորհրդի մասնաշենքը, նոր էլեկտրաաղացը, արհեստանոցները, ավտո-տրակտորային պարկը, մթերային և արդյունաբերական խանութները, փոստի ու հեռախոսակայանի շենքը, տիպային հանրախանութը[44]։
Դպրոցներ։ Տեխնիկումներ։
խմբագրելԱ դպրոցը 19-րդ դ 20-40 թթ[45] մինչև 1913 թվականը հանդես է եկել եկեղեցուն կից որպես եկեղեցապատկան «կրթարան»՝ «Խոսիկ (Տեր Խոսրովի դպրոց)»։ Գործել է ընդմիջումներով։ 1840 թ Մովսես քահանա Շահնազարյանի ջանքերով էր Խոսրովի դպրոցին շնորհվել է տարրական դպրոցի կարգավիճակ։ 1867 թվին Էջմիածնի Կաթողիկոսարանի կոդակով՝ Արմավիրի դպրոցը անվանակոչվել է Քերթողահայր Մովսեսի /Մ. Խորենացի/ անունով։ Ռուսները փաստագրել են, որ սահմանապահ ուղեկալին կից՝ գործել է ռուսական երկդասարան դպրոց։ 1913 թվական, բացվել է տարածաշրջանային նշանակության առաջին աստիճանի «Մամիկոնենց Շավարշի դպրոցը»։ Գործել է 47 տարի` 1913 թ. մինչև 1950 թ.։ Դպրոցում ուսանել են 17 գյուղերի սովորողներ, տվել է ավելի քան 20 հազար շրջանավարտներ։ 1915-1923 թթ. «Շավարշի դպրոցում» ձևավորվում ամերիկյան որբանոց և մանկատուն։ 1867 թվին կառուցվել, իսկ 1927 թ վերակառուցվել է «Շավարշի ռուսական» (երկդասարան) դպրոց (այժմ՝ մանկապարտեզի շենքը)։ 1929-1957 թ գործել է Ղուրդուղուլի - Արմավիրի Գյուղատնտեսական, իսկ 1929-1932 թթ՝ Մանկավարժական տեխնիկումները։ 1950 թ շահագործան է հանձնվել Ա հանրակրթական միջնակարգ երկհարկանի, իսկ 1967 թ Ա միջնակարգ դպրոցի՝ դպրոցական համալիրը[46]։ Հին դպրոցում տեղակայված է Ա Արվեստի դպրոցը, պոլիկլինկան և հիվանդանոցը[47]։ Ա դպրոցների տնօրենները։1913-1929 թթ, գրագիր - ուսուցիչ դպրոցի տնօրեն` Հովակիմ Աղախանյանը։ 1950-1970 թթ. դպրոցի երկարամյա տնօրեն, ՝ Գևորգ Սադոյանը, 60-90-ականների տնօրեններ` Սուրեն Բալյանը և Լիզա Ռուշանյանը, ներկայիս տնօրեն Ռուզաննա Ասմարյանը։ Արմավիրի Արվեստի դպրոցի 90-ականների տնօրենն էր արմավիրցի Մարինե Ասատրյանը[48]։
Տնտեսական բարեփոխումների մեկնարկը։
խմբագրել1991 թ։ Ա իրականացվեց հողի սեփականաշնորհումը։ Սեփականաշնորհվել է նախկին տնտեսությանը պատկանող անշարժ և շարժական ունեցվածքը.
- ստեղծվեցին ավելի քան 650 գյուղացիական տնտեսություններ։
- Կրճատվել են խաղողի տեխնիկական սորտերի և բոստան-բանջարանոցային կուլտուրաների և կաթի արտադրությունը, զարկ են տրվել շուկայական պահանջարկ ունեցող հացահատիկային կուլտուրաների, խաղողի սեղանի սորտերի, պտղի` ծիրանի, դեղձի, սալորի, մանավանդ կեռասի մշակությանը։
- 1994-1999 թթ արմավիրցի հողի սեփականատեր - ֆերմերները վերականգնել են պտղատու այգիները, անասնագլխաքանակը,
- համայնքի անդամները անդամագրվել է Հայաստանի Գյուղփոխօգնության` Ագրիկոլ բանկին, գործունեություն են ծավալել վարկային և բանկային մի շարք այլ կառույցներ, աստիճանաբար վերականգնվում են գյուղական ենթակառույցները։
- Համայնքի անդամ ֆերմերները, գործարարները և ձեռներեցները զբաղված են գյուղատնտեսական մթերքների սեզոնային արտահանմամբ։
- Տնտեսության աշխուժացմանը համընթաց Համաշխարհային բանկի օժանդակությամբ գյուղում կառուցվեց 1, 2 կմ երկարությամբ կիսախողովակաշար, հորատվեցին խորքային հորեր։
- Սոցներդրումների ծրագրով վերանորոգվեցին Մշակույթի տունը, Միջնակարգ դպրոցը, Համայնքապետարանը, Արվեստի դպրոց, բուժարանը։
- Ա ունի բարվոք կենտրոնական ճանապարհ-մայրուղի։
- Ա ռադիո - հեռախոսակապի կենտրոն է` 750 տեղով, որը դուրս է մղվում բջջային - ինտերնետային հեռախոսակապի կողմից։
- Ներկայումս տիրապետող է բջջային հեռախոսակապը և անհատական համակարգիչը։
- Գյուղում հեռախոսա-ինտերնետային կենտրոններ ունեն Արմենթել-Բիլայն, Վիվասել, Օրանժ ընկերությունները, իսկ դպրոցն ունի համակարգչային դասարան։
- Գործարար Լ. Մարտիրոսյանը Արմավիրում բացել է «Վահագն» համակարգչային կենտրոնը։
Գյուղմթերքների արտահանման ընկերություններ։ Գործարարությունը լայն թափ ստացավ Անկախության տարիներին։ Ա գործարար երիտասարդները ստեղծել են գյուղմթերքների արտահանման մանր ու մեծ ընկերություններ, տնտեսություններից ձեռք բերած մթերքներն ու ապրանքները գործարարները հաջողությամբ իրացնելով ՌԴ քաղաքներում։
Վերջին տարիներին սկսվել ու բուռն կերպով առաջ է ընթանում հողերի խոշորացման գործընթացը։
Նշանավոր մարդիկ։
խմբագրելՂ 18-րդ դարի քեաթխուդա` տանուտեր Խրտնած Հարութ (ըստ Անանուն պատմիչի)[49]։ Շահինենց Հովհաննես՝ Սարդապատի գավառի սարդարի խորհրդական։ 19-րդ դար։ Տեր Հարություն, 1828 - 1904 թթ. Արմավիրի, Շահրարի (Նալբանդյան), Աշտարակի և Սուրբ Սարգիս եկեղեցիների քահանա, Տեր Հարությունի որդի, ազգային բարերար Գևորգ Տեր –Հարությունյան[50], Տեր Հարությունի թոռը՝ հայ մեծահարուստ Շավարշ Տեր-Հարությունյանը, հայ մեծահարուսներ՝ Աղաջան Սադոյանը, նրա որդի՝ Ղուրդուղուլի երկարամյա Գալավա Ալեքսանդև Սադոյան, և կալվածատեր՝ Ստեփան Ասմարյան։ 20-րդ դար։ Տեր Գարեգին Ստեփանյանը` Արմավիրի եկեղեցու 1904-1929 թթ. քահանան էր, 1918-ի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչներից մեկը։ Կատարինե Զալյանը բժշկուհի էր, 1918-1920 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՅԴ ցուցակով 1919-ին ընտրված պատգամավոր, ԱԽ Առողջապահության հանձնաժողովի անդամ։ Գառնիկ Սադոյանը` Էջմիածնի տարածաշրջանի առաջին հեղկոմ (նահատակված՝ 1921 թ)։
Արմավիր-Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարներ էին Հովհաննես Հարությունյանը և Լիպարիտ Վարդանյանը։ 30 - 90-ականներին Արմավիրի կոլտնտեսության նախագահներ՝ Առաքել Մխիթարյան, Նապոլեոն Ասատրյան, Սահակ Մարգարյան, Լիպարիտ Վարդանյան, Լենդրուշ Ավագյան, Կամո Ասքանազյան և Չապլին Մարգարյան։ Նոր անկախ Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիր գյուղ գյուղական խորհրդի նախագահներ՝ Խորեն Ստեփանյան։ Գյուղապետ - համայնքապետեր՝ Համլետ Մարգարյան և Ռաֆիկ Մարգարյան[42]։
Ազգային բարերարներ։ Պետական-քաղաքական գործիչներ։
խմբագրել1900- 1929 թթՀ հայ մեծահարուստներ-ազգային բարերարներ են հանդիսացել
- Գևորգ և Շավարշ Տեր-Հարությունյանները[51]։
- Աղաջան Սադոյանը, Սադոյան տոհմի ներկայացուցիչ, հայ մեծահարուստ՝ Ղուրդուղուլիի Գալավա Ալ. Սադոյանի հայրը։
- Կատերինե Զալյանը[52]` Ազգային խորհրդի 1919 թ պատգամավոր` Արամ Մանուկյանի ղուրդուղուլեցի կինը։
- Գառնիկ Սադոյան`1920-1921 թթ։ Էջմիածնի առաջին հողկոմ, գնդակահ. 1921 փետրվարին[42]։
- Սահակ Կարապետյան` (1906 - 1987), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։
ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարար, 1945-1955 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ[53]։ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ դեպուտատ; Հայ խորհրդային ֆիզիոլոգ, անասնաբույծ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտորր (1961), ։
Տես՝ Սահակ Կարապետյան էջը։
- Սաթենիկ Հարությունյան, 1951-1956 թթ ԳԽ դեպուտատ,
- Վազգեն Եփրեմյան, 1957- 1961 թթ.ԳԽ դեպուտատ,
- Դուստրիկ Մուրադյան, 1960-1965 թթ.ԳԽ դեպուտատ[54]։
- Սուրիկ Ասմարյան, ՀՀ ԳԽ 1990 - 1995 թթ պատգամավոր[55]։
- Սեդրակ Հովհաննիսյան, 993 - 1995 թթ. Հոկտեմբերյանի գործկոմի նախագահ, 1995 - 1998 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, Արմավիրի մարզի 1995 - 1998 թթ առաջին մարզպետ[56] և[57] ։
- Լիպարիտ Վարդանյան, Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար-1949 թ։
- Հրաչյա Անդրեասյան, Հոկտեմբերյան քաղաքի Հաստոցաշինական և Ռելեի գործարանների գլխավոր ինժեներ - տնօրեն, Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի նախագահ- քաղաքապետ[58]։
Մշակույթ և սպորտ։
խմբագրելԳրադարանային ֆոնդը՝ 10 հազար կտոր գիրք-գրականություն։ Ակումբը ունի մշտական սկզբունքով գործող ազգային երգ ու պարի համույթ և թատերական խումբ, ստացել էր ժողովրդական թատրոնի կարգավիճակ՝ արժանանալով հանրապետական շրջանային և մրցույթ - օլիմպիադաների հաղթողի կոչմանը։
Շրջանային սպորտ կոմիտեն և «Սևան» ԳԿՄԸ-ն ղեկավարում էին մարզիկներ Դրաստամատ և Չապլին Մարգարյանները, Կամո Ասքանազյանը և Ավետիք Ավետիսյանը, իսկ «Սևան» ԿՄԸ-ն՝ Լենդրոշ Մուրադյանը։ Խաչիկ Հայկազի Ասմարյանը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա յի 90-ականների նախագահն էր, Վոլեյբոլի հանրապետության բազմակի չեմպիոն կանանց հավաքականի մարզիչը, Սպորտի վաստակավոր գործիչ։
«Արմավիր» բազմատիրաժ թերթը։
Հիմնադրվել էր 1957-1987 թթ., հանդիսացել է Ա գյուղական խորհրդի և կոլտնտեսության օրգանը։ Հիմնադիր - խմբագիրներ Գուրգեն Հովհաննիսյան և Բաբկեն Ավագյանին, խմբագիրներ Գալուստ Ստեփանյան, Սուրիկ Ասմարյան և Գևորգ Քոչարյան։ Թերթը լուսաբանել է կոլտնտեսության և համայնքի մշակութային, աշխատանքային և հասարարական անցուդարձի իրադարձությունները։
Արմավիրը Արցախյան ազատամարտում։
Ղարաբաղյան պայքարի և Հայաստանի սահմանները պաշտպանելու առաջին օրից սկսած մինչև 1994-ի զինադադարի կնքումը, արմավիրցի կամավորները և Հայկական բանակի արմավիրցի զինվորները մասնակցել են Գետաշենի, Շահումյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Մեղրու պաշտպանական կռիվներին և Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին։
Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցների թիվը՝ 68 արմավիրցիներ, զոհվել են՝ չորսը ազատամարտիկներ։
Աղբյուրը։
խմբագրել- Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Երևան, 1971, ։
- Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։
Արմավիրը՝ լուսանկարներում։
խմբագրել- Արմավիրը լուսանկարներում http://surenasmaryan.blogspot.com/2015/05/blog-post_3.html(չաշխատող հղում)
- Արմավիր գյուղ։ Պետական, հասարակա - քաղաքական, տնտեսական գործիչներ http://surenasmaryan.blogspot.com/2015/05/blog-post_66.html Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Սարդարապատի հերոսամարտի մասնակից արմավիրցիները http://surenasmaryan.blogspot.com/2015/05/blog-post_76.html Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Գրականություն։
խմբագրել↑Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան]։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61&pageNumber=499.
↑Սովետական Հանրագիտարան, Արմավիր հոդվածը։ Հ. 2, էջ 91-92։http://hy.wikisource.org/wiki/.
↑Լեո, «Հայաստանի պատմություն», հ-3 գիրք 2-րդ, էջ՝191-193։
↑ Թադևոս Հակոբյան։ Երևանի պատմությունը (1500–1800 թթ.)։
↑Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանց (1799-1849 թթ.)։
↑Аракелян Б., «О некоторых результатах археологического изучения древнего Армавира».
↑ Գ.Տիրացյան, Урартский Армавир (По данным археологических раскопок.).
↑ Հարութ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1969], 295 էջ։
↑ Ս.Խանզադյան։ Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»։ 1969։
↑ Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Երևան, 1971։
↑ Սուրիկ Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Երևան։ Ինքնահրատ.։
Արմավիր գյուղի ծխերի (բնակչության) քանակը ըստ տարիների։
խմբագրել1613 թ || 1779 թ || 1831 թ || 1867 թ || 1897 թ || 1914 թ ||1926 թ|| 1939 թ || 1959 թ || 1970 թ || 1979 թ || 1984 թ ||2014 թ ||։
7/21 ծուխ|| 619 մ-դ|| 35 ծուխ||1086 մ-դ ||1397 մ-դ||2000 մ ||1626 մ ||1733 մ-դ ||2323 մ-դ||2670 մ-դ||2831 մ||2858 մ-դ||3700 մ-դ||։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ Военно-исторический форум. Մոռացված մի արքայատոհմ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմություն հայոց, Մալխասյանցի թարգմանություն, 1968։
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ։
- ↑ Սերո Խանզադյան։Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»:1969 և 1974։
- ↑ https://wikipedia.org/wiki/ Արմավիր(միջնադարյան քաղաք)
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան]։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ, 1991։www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61&pageNumber=499
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան]։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ, 1991։]http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61&pageNumber=499
- ↑ asj-oa.am/1407/1/1969-4(157).pdf
- ↑ Լեո, ՀՊ, հ-3
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Երևան, 1971, :
- ↑ Առաքել Դավրիժեցի, «Պատմագիրք»
- ↑ Անանուն վավերագրողի վավերագիր, Լեո, ՀՊ, հ-3, գ-2, Ե 1971
- ↑ Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։ Ինքնահրատ։
- ↑ wikipedia.org/wiki/Արմավիր_(մայրաքաղաք)
- ↑ 17,0 17,1 17,2 Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Երևան։ Ինքնահրատ
- ↑ Գ.Մարտիրոսյան, Հ.Կնյազյան, Արմավիր գրքույք, Ե, 1971
- ↑ 19,0 19,1 19,2 Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Վ.Սադոյան: Սադոյանների ընտանեկան տոհմագրություն, 1953 թ
- ↑ Լեո, «Հայոց պատմություն», հ-3 գիրք 2-րդ, էջ`191-193։
- ↑ Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013)։
- ↑ Հովհաննես Շահխաթունյանց]]. «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Այրարատոյ»։ 1842 թ
- ↑ http://www.aniarc.am/2015/12/30/zaven-korkotyan-soviet-armenia-population-1931-1931/
- ↑ http://surenasmaryan.blogspot.com/2016/01/blog-post.html?view=timeslide(չաշխատող հղում)
- ↑ Նաիրի Զարյան։ Ինքնակենսագրական վեպ, Ե 1982
- ↑ 27,0 27,1 Վ.Սադոյան, Հիշողություններ 1903-1945 թթ, ձեռագիր
- ↑ Սերո Խանզադյան։ Հայրենապատում, «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»
- ↑ ուրդուղուլիԻ քահանա տեր Հարությունի տոհմական օրագիր
- ↑ Սադո-Խուրշուդի տոհմի 17-18-րդ դդ և Վ. Սադոյանի՝ 1900-1913 թթ տոհմագրություն
- ↑ ՂուրդուղուլիԻ քահանա տեր Հարությունի տոհմական օրագիր
- ↑ Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ 2013 Երևան։ Ինքնահրատ
- ↑ Նաիրի Զարյան։ Ինքնակենսագրական վեպ, Ե 1982
- ↑ Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» Բեգրադ, 2005>
- ↑ Սերո Խանզադյան։ Հայրենապատում, «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»
- ↑ Հ. Թուրշյան «Սարդարապատի հերոսամարտը» Ե 1969։
- ↑ Սուրիկ Ասմարյան, «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։ Ինքնահրատ.
- ↑ Սերո Խանզադյան։ Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը», Ե 1969։
- ↑ ։ ↑Թադևոս Հակոբյան։ Երևանի պատմությունը (1500–1800 թթ
- ↑ ՂուրդուղուլիԻ քահանա տեր Հարությունի տոհմական օրագիր
- ↑ Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Ե, 1971։
- ↑ 42,0 42,1 42,2 Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։
- ↑ Սերո Խանզադյան։ Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»։ 1969
- ↑ Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։ Ինքնահրատ;
- ↑ Քահանա Տեր Հարությունի տոհմական Օրագիր։
- ↑ Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան, «Արմավիր», Ե. 1971
- ↑ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի Գյուղապետարանի ՀԱՇՎԵՄԱՏՅԱՆ
- ↑ Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013։ Ինքնահրատ
- ↑ Լեո, ՀՊ, հ-3, գիրք 2-րդ
- ↑ ՂուրդուղուլիԻ քահանա տեր Հարությունի տոհմական օրագիր։
- ↑ Արմավիրի մարզի Հարնագիտարան
- ↑ Ազգային խորհրդի 1919 թ Տեղեկագիր
- ↑ Նախկին վարչապետներ http://www.gov.am/am- ։
- ↑ Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Երևան, 1971,
- ↑ Սուրիկ Ասմարյան։http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=651&lang=arm
- ↑ wikipedia.org/wiki/Ованнисян, _Седрак_Мнацаканович
- ↑ parliament.am/deputies.php?sel=details&ID=400&lang=arm
- ↑ Արմավիրի մարզի Հարագիտարան։ Ե. 2014:
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |