Ծնվել է Շոշ գյուղում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը (1944)։ 1935-1937 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-1939 թվականներին՝ նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940 թվականին՝ Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ։ 1940-1941 թվականներին եղել է Ադրբեջանի ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթության բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-1952 թվականներին՝ քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-1953 թվականներին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1955-1957 թվականներին՝ Ադրբեջանի ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար, 1957-1961 թվականներին՝ մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-1963 թվականներին՝ մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1963-1969 թվականներին՝ կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում[3]։
Սերունդների հետ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1957, 396 էջ։
Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Աստղ», «Արևաշեն», «Կարմիր մեխակներ», «Աղ ու հացի պատիվը» պատմվածքները), Ազերնեշր, 1957, 32 էջ։
Սերունդների հետ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Հասմիկը» պատմվածքը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
Մեր քաղաքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 300 էջ։
Ոլորաններում (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 219 էջ։
Հավատարմություն (վեպ), Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 256 էջ։
Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի գործերը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
Կարմիր մեխակներ (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 128 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։