Իսահակ Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Սերգեյի Ալավերդյան (հունվարի 17, 1917, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1992), հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։
Իսահակ Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1917 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1992 (75 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1942) |
Անդամակցություն | ՀԳՄ |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Շուշի քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Ադրբեջանի Կիրովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1935-1937 թվականներին ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Շուշիքենդ և Նախջևանիկ գյուղերում։ 1937-1938 թվականներին որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-1977 թվականներին հայոց լեզու է դասավանդել Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968 թվականից Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել։
Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրո ճանապարհին» (1954), «Հողի լեզուն» (1958), «Ախ, սեր» (1969) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նաև հայկական ուրիշ թատրոններ[1]։
Մատենագիտություն
խմբագրել- Իմ սաները (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1964, 44 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ի. Ալավերդյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
- Թող խաղաղ մեծանա (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1969, 156 էջ։
- Գուրգեն Հարությունյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն-«Հայաստան», 1972, 52 էջ։
- Անանուն մարդը (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1976, 136 էջ։
- Ծաղիկների երթը (պատմվածքներ, գերկարճ նովելներ, մանրապատումներ), Բաքու, «Յազըչը», 1978, 80 էջ։
- Մարգո Բալասանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981, 136 էջ։
- Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Բաքու, «Իշըգ», 1982, 78 էջ։
- Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1984, 84 էջ։
- Սիսակյանի օրագիրը (վիպակ), Բաքու, «Յազըչը», 1984, 135 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 30.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Ալավերդյան» հոդվածին։ |