Գուրգեն Գաբրիելյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Արտեմի Գաբրիելյան (հունիսի 11, 1927[1], Խանձք, Ասկերանի շրջան - նոյեմբերի 15, 2005[1], Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ։ Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1986):
Գուրգեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1927[1] |
Ծննդավայր | Խանձք, Ասկերանի շրջան |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 2005[1] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ազատ Արցախ և Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան |
Պարգևներ | |
Գուրգեն Գաբրիելյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Գաբրիելյանը ծնվել է 1927 թվականին Խանցք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջան)։ 1949 թվականին ավարտել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը, 1954 թվականին՝ Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1940-1950 թվականներին աշխատել է Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1950-1960 թվականներին ուսուցչություն է արել Սզնեք գյուղի յոթնամյա դպրոցում։ 1960 թվականին եղել է Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործության մարզայի տան տնօրենը, 1963-1966 թվականներին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի մշակութային վարչության պետ, 1966-1971 թվականներին՝ ռադիոհաղորդումների կոմիտեում խմբագիր, 1971-1974, 1978-1988 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1974-1976 թվականներին՝ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն[2]։ 1996 թվականից՝ Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի տնօրեն[3][4]։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնային կածան» (Մոսկվա, 1973 թվական), ադրբեջաներեն՝ «Ես հո փոքր չեմ» (Բաքու, 1974 թվական), մոլդավերեն՝ «Լեռնային կածան» (Քիշնև, 1977 թվական) գրքերը[2]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Ճուտիկներ, Ե, Հայպետհրատ, 1960, 28 էջ։
- Մեր գյուղի առավոտը, Բաքու, Մանկպատհրատ, 1961, 24 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել Գ. Գաբրիելյանի մի քանի բանաստեղծությունները), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
- Բարի լույս, Ե., Հայպետհրատ, 1964, 28 էջ։
- Ես հո փոքրիկ չեմ, Բաքու, Ազերնեշր, 1967, 48 էջ։
- Լեռնային վտակ (Ժողովածուում տեղ են գտել Գ. Գաբրիելյանի մի քանի բանաստեղժությունները), Բաքու, Ազերնեշր, 1967, 195 էջ։
- Այբուբենը երգերի մեջ, Ե., «Հայաստան», 1967, 44 էջ։
- Կեսօր, Ե., «Հայաստան», 1968, 64 էջ։
- Այբուբենը երգերի մեջ, Ե., «Հայաստան», 1970, 44 էջ։
- Ծտերի կրկեսը, Ե., «Հայաստան», 1970, 48 էջ։
- Ծաղիկն ու մեղուն (մանկական բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 48 էջ։
- Անմեղ ժպիտներ, Ե., «Հայաստան», 1973, 80 էջ։
- Գույների երգը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 112 էջ։
- Զանգակներ (ԺողովաՅուում տեղ են գտել նաև Գ. Գաբրիելյանի մի քանի գործեր), Ե., «Հայաստան», 1974, 160 էջ։
- Ջրվեժի երգը, Բաքու, Ազերնեշր, 1976, 144 էջ։
- Եկեք հաշվել սովորենք, Ե., «Հայաստան», 1976, 20 էջ։
- Ընտիր երկեր (մանկական բանաստեղծություններ, պոեմներ), Բաքու, «Գյանջլիք», 1978, 400 էջ։
- Ձյան գույները, Ե., «Սովետական գրող», 1979, 72 էջ։
- Ակունքներ, Բաքու, «Յազըչը», 1981, 128 էջ։
- Ծիածան (բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը, գրքում գործեր ունի նաև Գ. Գաբրիելյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 184 էջ։
- Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Գ. Գաբրիելյանը), Ե., «Լույս», 1982, 256 էջ։
- Երգող ծառը (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1982, 32 էջ[5]։
- Աղավնատուն (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, 1987, 208 էջ։
- Մանկատաղեր, Երևան, 1987, 72 էջ։
- Կապույտ երակ, Երևան, 1996, 88 էջ։
- Իմ առածանին, Երևան, 1998, 175 էջ։
- Աշնան հանդես, Երևան, 1999, 88 էջ։
- Ուրախ հայերեն, Երևան, 1999, 160 էջ։
- Արցախյան նվագարան (ընտիր երկեր), Երևան, 2002, 193 էջ։
- Արևը լճակում, Ստեփանակերտ, 2002, 192 էջ։
- Ղարաբաղի հորովել, Երևան, 2003, 144 էջ։
- Մեր թևավոր բարեկամները, Երևան, 2004, 104 էջ։
- Ընտրանի, Ստեփանակերտ, 2007 , 256 էջ։
- Աշնան հանդես, Երևան, 2009, 88 էջ։
- Ես ձեզ հետ եմ, Ստեփանակերտ, 2012 , 240 էջ։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1983
- Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող, 1986
- ՀՀ Պետական մրցանակ, 2000
- ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 2002
- ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2003
- «Մայրական շնորհակալություն» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2002
- ↑ 2,0 2,1 Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 111։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Գաբրիելյան, Գուրգեն Արտեմի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Գաբրիելյան, Գուրգեն Արտեմի (1999 թ․ հունվարի 1). Աշնան հանդես. Արևիկ. ISBN 9785807703927.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (գրող)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (գրող)» հոդվածին։ |