Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը (ֆիլմ)
Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը (լեհ.՝ Rękopis znaleziony w Saragossie), լեհ կինոռեժիսոր Վոյցեխ Եժի Հասի երկսերիանոց ֆիլմ (1965)։ Նկարահանվել է Յան Պոտոցկու համանուն վեպի հիման վրա, որը գրված է «վեպ վեպի մեջ» սկզբունքով։
Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը լեհ.՝ Rękopis znaleziony w Saragossie | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | դրամա[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | նապոլեոնյան պատերազմներ |
Հիմք | The Manuscript Found in Saragossa? |
Թվական | 1965 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Վոյցեխ Եժի Հաս[2] |
Սցենարի հեղինակ | Tadeusz Kwiatkowski? |
Դերակատարներ | Զբիգնև Ցիբուլսկի[2][3], Իգա Ցեմբրժինսկա[2], Կազիմեժ Օպալինսկի, Էլժբետա Չիժևսկայա[2][3], Բեատա Տիշկևիչ[3], Gustaw Holoubek?[3], Բոգումիլ Կոբիելա, Barbara Krafftówna?[3], Յան Մախուլսկի[3], Ժջիսլավ Մակլակևիչ, Լեոն Նեմչիկ[3], Ֆրանտիշեկ Պեչկա[3], Յոաննա Էնդրիկա, Յանուշ Կլոսինսկի, Ադամ Պավլիկովսկի և Պոլա Ռաքսա |
Օպերատոր | Մեչիսլավ Յահոդա |
Երաժշտություն | Քշիշտոֆ Պենդերեցկի |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Նկարահանման վայր | Kraków-Częstochowa Upland? և Վրոցլավ |
Կինոընկերություն | Նկարահանող Խումբ Տեսախցիկ |
Տևողություն | 182 րոպե, 147 րոպե և 125 րոպե |
Սյուժե
խմբագրելՆապոլեոնի զորքի զինվորները Սարագոսայի պաշարման ժամանակ գտնում են հին ձեռագիր, որում պատմվում է կապիտան Ալֆոնս վան Վորդենի անսովոր արկածների մասին 18-րդ դարի Իսպանիայում և նրա՝ արյունակցական կապեր ունեցող երկու քույրերի մասին, որոնք աֆրիկյան արքայադուստրեր են և փորձում են Վորդենին համոզել իսլամ ընդունել[4][5]։ Երկու հերոսների պատմությունները, որոնք հանդիպում են Վան Վորդենի ճանապարհին, կարծես պատմվածքներ լինեն այդ պատմվածքների մեջ, որոնք իրենց հերթին նոր պատմությունների սկիզբ են դառնում։ Որոշ սյուժեներ սկզբնական պատմության 5-6-րդ մակարդակի ենթապատումներ են։ Ֆիլմի վերջում քույրերը Ալֆոնսին խոստովանում են, որ բոլոր պատմություններն ու իրադարձությունները մտացածին են կամ հատուկ կառուցված են իրենց վարձած մարդկանց կողմից, որպեսզի փորձեն նրա «խիզախությունն ու բեղմնավոր լինելը»։ Դրա շնորհիվ նրանք հասել են իրենց նպատակին. նրանցից ամեն մեկը հղիացել է։
Ստանալով իր արկածների ձեռագիրը՝ Ալֆոնսը փորձում է ավարտին հասցնել այն, սակայն նրա միտքը բավարար չէ սյուժետային խորամանկությունները բացահայտելու համար, որոնք կարծես միաձուլվում են իր սեփական կյանքի պատմությանը։
Դերերում
խմբագրելԴերերը ներկայացված են ֆիլմում հանդիպող հերթականությամբ։
- Իգոր Պշեգրոդսկի - ձեռագիրը կարդացող զինվոր
- Գուստավ Լյուտկևիչ - ձեռագիրը կարդացող կապիտան
- Զբիգնև Ցիբուլսկի - Ալֆոնս վան Վորդեն
- Եժի Կամչարեկ - Մոսկիտո
- Վոյցեխ Սկիբինսկի - Վան Վորդենի ծառան
- Իգա Ցեմբժինսկայա - Էմինա, մավրիտանական արքայադուստր
- Յոհանա Ենդրիկա - Զիբելբա, Էմինայի քույրը, մավրիտանական արքայադուստր
- Կազիմեժ Օպալինսկի - շեյխ
- Ֆրանցիշեկ Պեչկա - Պաչեկո
- Սլավոմիր Լինդներ - Վան Վորդենի հայրը
- Ալեքսանդր Ֆոգել - ազնվական, որին Վան Վորդենի հայրը մենամարտի է հրավիրում
- Ռիշարդ Կոտիս - Վան Վորդենի հոր ծառան
- Ստեֆան Բարտիկ - տրակտորիստ
- Վեսլավ Հոլաս - Վան Վորդենի հոր հարսանիքի կիթառահարը
- Բոգդան Բաեր - Վան Վորդենի հոր հարսանիքի հյուր
- Լյուդվիգ Բենուա - Պաչեկոյի հայրը
- Բարբարա Կրաֆտուվնա - Քամիլա, Պաչեկոյի խորթ մայրը
- Պոլա Ռակսա - Պաչեկոյի ծառան
- Ավգուստ Կովալչիկ - ինկվիզիտոր, որ ձերբակալում է Վան Վորդենին
- Արթուր Մլոդնիցկի - ինկվիզիտոր
- Հենրիկ Հունկո - ինկվիդիցիայի դահիճ
- Բոհուսլավ Սոխնացկի - Զոտո, ավազակ
- Թոմաշ Զալիցսկի - Մոնա, Զոտոյի եղբայրը
- Ադամ Պավլիկովսկի - դոն Պեդրո Ուզեդա, կաբալիստ
- Գուստավ Հոլոուբեկ - դոն Պեդրո Վելասկես, մաթեմատիկոս
- Բեատա Տիշկևիչ - դոննա Ռեբեկա Ուզեդա, կաբալիստի քույրը
- Լեոն Նեմչիկ - դոն Ավադորո
- Բոգուշ Բիլևսկի - գնչու
- Յան Մահուլսկի - կոմս Պենա Ֆլոր
- Բոհումիլ Կոբելյա - սենյոր Տոլեդո, Մալթայի օրդենի ասպետ
- Միխալ Գազդա - Ագիլար, Մալթայի օրդենի ասպետ
- Յուլյան Յաբչինսկի - Տովալդ
- Վիտոլդ Պիրկոշ - Բլաժեյ
- Քշիշտոֆ Լիտվին - Լոպես Սուարես
- Ստանիսլավ Իգար - Գասպար Սուարես, Լոպեսի հայրը
- Յուզեֆ Պերացկի - Սուարես ընտանիքի փաստաբան
- Զձիսլավ Մակլակևիչ - դոն Ռոկե Բուսկերոս, անցորդ
- Էլժբետա Չիժևսկայա - Ֆրասկետա Սալերո
- Յանուշ Կլոսինսկի - դոն Դիեգո Սալերո, Ֆրասկետայի ամուսինը
- Յադվիգա Կրավչիկ - դոնյա Ինես Մորո
- Եժի Պշիբիլսկի - բանկիր Մորո, դոնյա Ինեսի հայրը
- Իրենա Օրսկայա - Դուենյա
- Ֆելիքս Խմուրովցկի - առևտրական Կադիքսից
- Ալիցիա Սենձինսկայա - իսպանուհի
- Բարաբարա Բարհելովսկայա
- Տադեուշ Գրոբովսկի
- Եժի Սմիկ
Երաժշտություն
խմբագրելՖիլմի համար երաժշտությունը գրել է ժամանակի ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Ինչպես ֆիլմը, այնպես էլ նրա երաժշտությունն ունի մի քանի մակարդակ՝ ֆլամենկո, դասականություն, էլեկտրոնային մինիմալիզմ և այլն։
Նկարահանման վայրեր
խմբագրելՖիլմը նկարահանվել է Կրակով-Չենստոհովսկի բարձրավանդակում, ինչպես նաև Մորսկե Օկո կղզում, Օդրա գետի և Վրոցլավի շրջակայքում, որտեղ կառուցվել են իսպանական քաղաքի դեկորացիաներ։
Նշանակություն
խմբագրելՋիմ Հոբերմանը, Ջոնաթան Ռոզենբաումը և ականավոր այլ կինոքննադատներ «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը» ֆիլմը համարել են կուլտային կինո[6][7]։ Սա ռոք կիթառահար Ջերի Գարսիայի սիրելի ֆիլմն է, որն առաջիններից մեկն է եղել, որ արևմտյան կինոսերների ուշադրությունը հրավիրել է ֆիլմի վրա[8]։ 2001 թվականին ֆիլմը վերականգնվել է ու DVD տարբերակով ներկայացվել Գարսիայի ու ֆիլմի ևս երկու երկրպագուների՝ Մարտին Սկորսեզեի ու Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ջանքերով։ Ֆիլմը բարձր է գնահատվել Լուիս Բունյուելի ու Դեյվիդ Լինչի կողմից[9]։ Բունյուելն իր «Իմ վերջին շունչը» հուշագրության մեջ նշել է, որ ֆիլմը դիտել է երեք անգամ ու Մեքսիկայում գնել է այն՝ փոխելով իր «Սիմեոն անապատական» ֆիլմի հետ։
Պարգևներ
խմբագրել- Բուխարեստի կինոփառատոնի գլխավոր մրցանակ («Ոսկե գայլ», 1965)
- Էդինբուրգի կինոփառատոնի մրցանակ (1965)
- Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ («Ոսկե փետուր», 1965)
- Սիտժեսի կինոփառատոնի շքանշան (1969)
- Իսպանացի կինոքննադատների մրցանակ
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի նկարագրություն(ռուս.) Кино-Театр.ru կայքում
- Ֆիլմի նկարագրություն(լեհ.) filmpolski.pl կայքում
- Սարագոսայում հայնտնաբերված ձեռագիրը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմից կադրեր fototeka.fn.org.pl կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0059643/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/rekopis-znaleziony-w-saragossie
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.imdb.com/title/tt0059643/fullcredits
- ↑ Tzvetan Todorov. The Fantastic: A Structural Approach to a Literary Genre. Cornell University Press, 1975. Page 132.
- ↑ Directory of World Cinema: East Europe — Google Книги
- ↑ JonathanRosenbaum.com " Blog Archive " The Saragossa Manuscript(չաշխատող հղում)
- ↑ «Poland's Greatest Cult Film Returns — Page 1 — Movies — New York — Village Voice». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ The Saragossa Manuscript | BFI(չաշխատող հղում)
- ↑ Cine-City — THE SARAGOSSA MANUSCRIPT (Rekopis Znaleziony W Saragossie)(չաշխատող հղում)