Բեատա Տիշկևիչ
Բեատա Տիշկևիչ (լեհ.՝ Beata Maria Helena Tyszkiewicz-Kalenicka , օգոստոսի 14, 1938[1], Վիլյանուվ, Varshavskij County, Վարշավայի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ հանրահայտ դերասանուհի։ Արժանացել է մի շարք մրցանակների ու պարգևների։
Բեատա Տիշկևիչ լեհ.՝ Beata Tyszkiewicz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Վիլյանուվ, Varshavskij County, Վարշավայի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Krzysztof Maria Tyszkiewicz?, մայր՝ Բարբարա Տիշկևիչ |
Ամուսին(ներ) | Անջեյ Վայդա |
Երեխա(ներ) | Վիկտորիա Պադլևսկա և Կարոլինա Վայդա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲեատա Տիշկևիչը ծնվել է ներկայումս Վարշավայի թաղամաս կազմող Վիլյանովում ` ազնվական ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հայրը մեկնել է Անգլիա։ Առաջին անգամ Բեատան կինոյում նկարահանվել է 16 տարեկանում ` «Վրեժ» (1957 թ.) կինոնկարում։ 1960-ական թվականներին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, սակայն նրա հաջողությունը Ալեքսանդր Ֆորդի «Ազատության առաջին օրը» (1964 թ.) կինոնկարն էր։ Բեատան նկարահանվել է նաև Անջեյ Վայդայի «Սամսոն» (1961 թ.), «Մոխիր» (1965 թ.) և «Ամեն ինչ վաճառքի» (1968 թ.) կինոնկարներում։ Նա նկարահանվել է լեհական կինոյի ամենահայտնի ռեժիսորների ֆիլմերում։ 1970-ական թվականներին հիմնականում նկարահանվում էր արտասահմանում ` Հունգարիա, Բուլղարիա, ԳԴՀ, ԽՍՀՄ և այլն։
ԽՍՀՄ-ում Բեատան հայտնի դարձավ Անդրեյ Կոնչալովսկու «Ազնվականության բույնը» (1969 թ.) կինոնկարով։ Այդ տարիներին նա նկարահանվել է «Մարիսիան և Նապոլեոնը» (1966 թ.), «Տիկնիկ» (1968 թ.), «Կյանքից առավել թանկ» (1967-1968 թթ.), «Բալզակի մեծ սերը» (1973 թ.) և այլ ֆիլմերում։ Ֆրանսիայում ապրելու տարիներին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Էդիտն ու Մարսելը» (1983 թ.) կինոնկարում։
1980-ական թվականներին, վերադառնալով Լեհաստան, Բեատա Տիշկևիչը նկարահանվում էր հիմնականում երկրորդական դերերում։ Նա հանդես է եկել նաև «Նոր ամազոնուհիներ» («Սեքս առաքելություն» 1983 թ.), «Եվրոպական պատմություն» (1984 թ.), «Վա Բանկ 2» (1985 թ.), «Երկու լուսին» (1993 թ.), «44-ի օգոստոսին» (2001 թ.), «Նամակներ Մ-ին» (2011 թ.) և այլ ֆիլմերում։
Ներկայումս Բեատա Տիշկևիչը ապրում է ակտիվ հասարակական կյանքով։ Հաճախ ընդգրկվում է կինոփառատոնների ժյուրիի կազմում, զբաղվում է լուսանկարչությամբ, լեհական «Պարեր աստղերի հետ» մրցույթի ժյուրիի կազմում է։ 2006 թվականին, «Ոսկե դյուցազն» XV միջազգային կինոֆորումի շրջանակներում, Բեատա Տիշկևիչը պարգևատրվել է Սերգեյ Բոնդարչուկի անվան ոսկե մեդալով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար։
Անձնական կյանք
խմբագրելԲեատա Տիշկևիչը ամուսնացել է երեք անգամ ` ռեժիսոր Անջեյ Վայդայի, ռեժիսոր Վիտոլդ Օժեխովսկու և Յացեկ Պադլևսկու հետ։ Ունի երկու դուստր` դերասանուհիներ Կարոլինա Վայդան և Վիկտորիա Պադլևսկին։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1956 | Վրեժ | Zemsta | Կլարա |
1959 | Ընդհանուր սենյակ | Wspólny pokój | Թեոդոսիա |
1960 | Ապակյա սարը | Szklana góra | Յանկա |
1961 | Նախագահի այցերը | Odwiedziny prezydenta | Իգա` Յացեկի մայրը |
1961 | Այս գիշեր քաղաքը կկործանվի | Dziś w nocy umrze miasto | Մագդա |
1961 | Սամսոն | Samson | Ստասյա |
1962 | Ննջեցյալների հիշատակի օրը | Zaduszki | Կատարժինա |
1962 | Ուշացած անցորդներ | Spóźnieni przechodnie | - |
1962 | Սև թևեր | Czarne skrzydła | Զուզա |
1962 | Հարցազրույց Բալմեյերի հետ | Wywiad z Ballmeyerem | Ինգա |
1963 | Իրականում երեկ | Naprawdę wczoraj | Եվա |
1963 | Հրով կնքվածները | Skąpani w ogniu | Ռուտկա Հայդուկովնա |
1964 | Հանդիպում լրտեսի հետ | Spotkanie ze szpiegiem | Մարիա Պոլինսկա |
1964 | Ազատության առաջին օրը | Pierwszy dzień wolności | Ինգա Ռոդե |
1964 | Սարագոսայում գտնված ձեռագիրը | Rękopis znaleziony w Saragossie | դոննա Ռեբեկա Ուզեդա |
1965 | Մոխիր | Popioły | արքայադուստր Էլժբետա |
1966 | Սափրագլուխ մարդը | De man die zijn haar kort liet knippen | Ֆրան Վիրման |
1966 | Մարիսիան և Նապոլեոնը | Marysia i Napoleon | Մարիա Վալևսկա, Մարիսիա |
1967 | Կյանքից առավել թանկ | Stawka większa niż życie | Քրիստին Կելդ |
1967 | Կոմիսար Մեգրեի հետաքննությունը | Les enquêtes du commissaire Maigret | - |
1967 | Հաղթանակած սիրո երգը | Pieśń triumfującej miłości | Վալերիա |
1968 | Տիկնիկ | Lalka | Իզաբելլա Լենցկայա |
1968 | Ամեն ինչ վաճառքի | Wszystko na sprzedaż | Բեատա |
1969 | Ազնվականության բույնը | Дворянское гнездо | Վարվառա Պավլովնա |
1970 | Անմիտ գիշեր | Egy örült éjszaka | - |
1970 | Գեղեցիկ հունգարական կատակերգություն | Szép magyar komédia | Աննա |
1970 | Ժամանակի իշխանը | Książę sezonu | Սուսաննա |
1973 | Բալզակի մեծ սերը | Wielka miłość Balzaka | Էվելինա Հանսկա |
1973 | Ժամանակի պատուհանները | Az idö ablakai | Եվա |
1974 | Հարազատ խառնվածքներ | Die Wahlverwandtschaften | Շառլոտ |
1975 | Օրեր և գիշերներ | Noce i dnie | Ստեֆանիա Հոլշանսկա |
1976 | Լեհական ճանապարհներ | Polskie drogi | Մարիլա |
1977 | Պարող ճուռակը | Tańczący jastrząb | Վեսլավա |
1979 | Ճանապարհին | Útközben | Թերեզա |
1980 | Դոն Ժուան. Կառլ Լիբկնեխտի փողոց 78 | Don Juan, Karl-Liebknecht-Straße 78 | Բեատա Վեբեր |
1980 | Պայմանագիր | Kontrakt | Նինա |
1980 | Երկնքից փոքր | Mniejsze niebo | - |
1982 | Ինքնապաշտպանություն | W obronie własnej | Մարիա |
1983 | Էդիտն ու Մարսելը | Édith et Marcel | Մարգոյի մայրը |
1983 | Սեքս առաքելություն (Նոր ամազոնուհիներ) | Seksmisja | Բեռնա |
1984 | Լուիզիանա | Louisiana | - |
1984 | Սինթեզ | Synteza | տատիկ |
1984 | Եվրոպական պատմություն | Европейская история | Աննա Լոսեր |
1984 | Հինավուրց դաստակերտում կամ Եռանկյունիների անկախությունը | W starym dworku czyli niepodległość trójkątów | Անաստասիա Նիբեկովա |
1984 | Վա Բանկ 2 կամ Պատասխան հարված | Vabank II, czyli riposta | Ժվիրսկայա |
1984 | Արագացում | Przyspieszenie | Բեատա, Մարիսիա, Բասյա, ուսուցչուհի, մայր |
1985 | Փասիաններ որսալու ժամանակը | Sezon na bażanty | Իվոնա |
1987 | Կինգսայզ | Kingsajz | Լեդի |
1988 | Բեռնադետ | Bernadette | - |
1988 | Երկուսը | Deux | Մյուլլեր |
1989 | Ռոզամունդե | Rosamunde | - |
1991 | Շատ կարևոր անձնավորություն | V.I.P. | Ռոմանի մայրը |
1992 | Ձեռքի հպում | Dotknięcie ręki | Գելդա |
1992 | Փոքրիկ ապոկալիպսիս | La petite apocalypse | տիկին Պիտչիկ |
1992 | Հիասքանչ անծանոթուհին | Прекрасная незнакомка | տիկին |
1993 | Անպատիժ բռնակալը | Le violeur impuni | արքայադուստր |
1993 | Երկու լուսին | Dwa księżyce | Մինիստրովա |
1993 | Եվ դղյակում ուրախություն կգտնեմ | Dinozavris kvertskhi | Էվելինա |
1994 | Թաց գլխով պանին | Panna z mokra głową | - |
1996 | Գերմանացիները | Germans | - |
1997 | Կետի օրը | Dzień wielkiej ryby | Զոֆիա |
1998 | Դասալիքների ոսկին | Złoto dezerterów | կոմսուհի |
2000 | Սիրահարները | Zakochani | - |
2001 | 44-ի օգոստոսին | В августе 44-го | պանի Գրոլինսկայա |
2002 | Պարադոքսների լիճը | Paradox Lake | ընտանեկան բժիշկ |
2007 | Լուսան | Rys | Ռեկա |
2008 | Մի ստիր, փոքրիկ | Nie kłam, kochanie | - |
2008 | Հիմա կամ երբեք | Teraz albo nigdy! | Եվա Վինիարսկա |
2008 | Դեռ երեկո չէ | Jeszcze nie wieczór | Ռոզա |
2009 | Փոխարինում | Zamiana | Էվելինա |
2011 | Նամակներ Մ-ին | Listy do M. | Մալինա |
2014 | Մարթայի գիծը | Линия Марты | Մարթա Լիպինսկայա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատա Տիշկևիչ» հոդվածին։ |