Սավիչ Մարկովիչ Շտեդիմլիյա
Սավիչ (Սավա) Մարկովիչ Շտեդիմլիյա (սերբ.՝ Савић Марковић Штедимлија. 1906 կամ 1907, Stijena, Podgorica Municipality, Չեռնոգորիա - 1970, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորիացի գրող, հրապարակախոս, գիտնական[2]։ Պատմություն ուսումնասիրել է Խորվաթիայում, աշխատակցել է Զագրեբի Միրոսլավ Կլերժայի անվան լեզվագրական ինստիտուտին։ Հեղինակել է քսանից ավելի գիրք և բազմաթիվ հոդվածներ՝ գլխավորապես պատմագիտական ու գրականագիտական։ Նա հայտնի է նաև որպես գլխավոր խմբագիր այնպիսի հրատարակությունների, որոնցում դրական լույսի ներքո վեր է հանվում Խորվաթիայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը ուստաշների վարչակարգի օրոք։
Սավիչ Մարկովիչ Շտեդիմլիյա | |
---|---|
Ծնվել է | 1906 կամ 1907 Stijena, Podgorica Municipality, Չեռնոգորիա |
Մահացել է | 1970 Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Տիրապետում է լեզուներին | խորվաթերեն[1] |
Կենսագրություն
խմբագրելՍավան ծնվել է Չեռնոգորիայի իշխանության Բրդա պատմական մարզում՝ Պոդգորիցայի մերձակայքում գտնվող Ստիենա ոչ մեծ գյուղում։ Սովորել է Լեսկովացի գիմնազիայում։ 1930 թվականին տեղափոխվել է Զագրեբ, հենց այստեղ էլ իր ազգանվանն ավելացրել է Շտեդիմլիյա մականունը՝ ի պատիվ իր հայրենի գյուղի մոտ վեր խոյացող Շտեդիմ սարի։ Զագրեբում նա հանդես է եկել որպես հրապարակախոս ու գրող, պարբերականներում լույս ընծայել գրական, պատմական, քաղաքական թեմաներով բազմաթիվ հոդվածներ։ Ընդ որում՝ Չեռնոգորիայի պատմության վերաբերյալ հոդվածներում իր դժգոհությունն է արտահայտել Չեռնոգորիայի թագավորության անկախության կորստի առթիվ, որը տեղի էր ունեցել 1918 թվականի ժողովրդական մեծ սկուպշչինայի (Պոդգորիցայի սկուպշչինայի) արդյունքում։ Իսկ Հարավսլավիայի թագավորության ներքին քաղաքականությանը վերաբերող նրա հոդվածներում իրեն զգացնել է տալիս այն ժամանակների խորվաթական ազգայնականությունը[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականին Մարկովիչ Շտեդիմլիյան հիմնադրել է Խորվաթական անկախ պետության Չեռնոգորյան ազգային կոմիտեն, դրանից մեկ տարի անց դարձել ուստաշների վարչակարգի ժամանակաշրջանում խորվաթական ուղղափառ եկեղեցու գործունեությունը գովաբանող պարբերական հրատարակությունների գլխավոր խմբագիր։ 1944 թվականի վերջերին մեկնել է նացիստների տիրապետության տակ գտնվող Ավստրիա, 1945 թվականին այդ երկրի խորհրդային գոտում կալանավորվել և աքսորվել է Սիբիր՝ հարկադիր աշխատանքի ճամբար (ГУЛАГ): Տասը տարի տևած ազատազրկումից հետո՝ 1955 թվականին վերադարձել է Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետություն, որտեղ քրեական պատասխանատվության է ենթարկվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին քաղաքական գործունեություն ծավալելու, ֆաշիստական վարչակարգի հետ համագործակցելու համար և դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։ 1959 թվականին ազատ է արձակվել՝ իր անունով աշխատություններ չհրատարակելու պայմանբով։ 1960-ական թվականներին աշխատակցել է հարավսլավական լեզվագրական ինստիտուտին, որտեղից էլ անցել է թոշակի։ Մահացել է 1971 թվականին, թաղվել Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը[4][5][6][7]։
Պատմագրական աշխատություններ
խմբագրելՉեռնոգորիացիների ծագման վերաբերյալ իր մարգինալ (լուսանցքային) տեսությունը Շտեդիմլիյան սկզբնապես առաջ է քաշել 1937 թվականին հրատարակած Crvena Croatia (բառացի թարգմանությամբ՝ «Կարմիր Խորվաթիա») և «Չեռնոգորյան ազգայնականության հիմունքներ» աշխատություններում, որոնցում ձգտել է փաստարկել ու ապացուցել, որ չեռնոգորիացիները ոչ թե սերբ, այլ խորվաթ ժողովրդի հետնորդներ են, չեռնոգորերենն էլ «ոչ այլ ինչ է, քան խորվաթերենի բարբառ»։ Այդ տեսության վերջնակետն այն պնդումն էր, որ հարյուրամյակների ընթացքում Չեռնոգորիայի բնակչությունը աստիճանաբար ենթարկվել է սերբացման[8]։ Թերևս ճիշտ չի լինի այդ տեսությունը Շտեդիմլիյայի հայտնագործությունը համարել, քանի որ դրա արմատները գտնվում են 19-րդ դարի վերջերի խորվաթական իռեդենտիզմի՝ Մեծ Խորվաթիայի մասին տեսության մեջ[9][10][11]։
Աշխատությունների ընտրանի
խմբագրել- Gorštačka krv: Crna Gora 1918-1928, Belgrade, 1928.
- Školovanje crnogorske omladine, Zagreb, 1936.
- Crna Gora u Jugoslaviji, Zagreb 1936.
- Crvena Hrvatska, Zagreb 1937.
- Osnovi crnogorskog nacionalizma, Zagreb 1937.
- Rusija i Balkan, Zagreb 1937.
- Crnogorsko pitanje, Zagreb 1941
- Auf dem Balkan, Zagreb 1943.
- Verschwörungen gegen den Frieden, Zagreb 1944.
- Partizani o sebi: izvorni dokumenti o političkom podrijetlu partizana i o njihovom prebacivanju iz inozemstva na području Nezavisne Države Hrvatske, Zagreb 1944.
- Deset godina u gulagu, Matica crnogorska, Podgorica, 2004.[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ CONOR.Sl
- ↑ «Štedimlija, Savić Marković | Hrvatska enciklopedija». www.enciklopedija.hr. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Nevenko Bartulin The racial idea in the Independent State of Croatia: origins and theory. — Leiden: Koninklijke Brill NV, 2014. — С. 217. — 244 с. — ISBN 978-90-04-26282-9
- ↑ «Gradska groblja Zagreb - Grgo Gamulin». www.gradskagroblja.hr. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Biography on the Website by Miroslav Krleža Institute of Lexicography, Retrieved on 2017-05-11.
- ↑ Nevenko Bartulin, The Racial Idea in the Independent State of Croatia, Koninklijke Brill NV, Leiden 2014, 978-90-04-26283-6, p. 217.
- ↑ Grave 212gi-II-106, Gradska groblja Zagreb, Retrieved on 2017-05-11.
- ↑ Marković-Štedimlija, Savo. Osnovi crnogorskog nacionalizma. — Putovi, 1937. — С. 38—46,125—127.
- ↑ Daniel Grabić Montenegrizität: Sprache und Kirche im Spiegel des Identitätsdiskurses in der Republik Montenegro 1990-2007. — Frankfurt am Main: P. Lang, 2010. — С. 29—31. — 286 с. — ISBN 978-3-653-01151-7
- ↑ Savić Marković Štedimlija, Osnovi crnogorskog nacionalizma, Putovi, Zagreb 1937, p. 38-46,125-127.
- ↑ Daniel Grabić, Montenegrizität – Sprache und Kirche im Spiegel des Identitätsdiskurses in der Republik Montenegro, Internationaler Verlag der Wissenschaften, Frankfurt/Main 2010, 978-3-631-61373-3, p. 29-31.
- ↑ Bibliography at National Library of Croatia
Գրականություն
խմբագրել- Алексић, Будимир (2002). Црвено-Црна Гора: О унијаћењу и кроатизацији Црне Горе некад и сад. Никшић: Омладински интелектуални центар.
- Novak, Viktor (1948). Magnum Crimen: Pola vijeka klerikalizma u Hrvatskoj. Zagreb: Nakladni zavod Hrvatske.
- Petrović, Rastislav V. (2005) [1997]. Crnogorske ustaše (3. допуњено ed.). Beograd: Autor agent.
- Pajović, Radoje (1971). «Politička akcija Sekule Drljevića i njegova saradnja sa ustaškim vođstvom i njemačkim poslanstvom u Zagrebu (1943-1945)». Časopis za suvremenu povijest. 3 (1): 75–89.
- Пајовић, Радоје (1977). Контрареволуција у Црној Гори: Четнички и федералистички покрет 1941-1945 (PDF). Титоград: Историјски институт. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26. 08. 2014-ին. Վերցված է 30. 07. 2016-ին.
- Radojević, Danilo, ed. (2008). Tri zabranjene knjige Savića Markovića Štedimlije. Podgorica: Dukljanska akademija nauka i umjetnosti.
- Раковић, Александар (2019). Црногорски сепаратизам (PDF). Београд: Catena mundi.Կաղապար:Мртва веза
- Стаматовић, Александар Д. (2007). «Национални идентитет зеленаша и црногорских федералиста 1918-1941». Политичка ревија. 6 (1): 119–139.
- Терзић, Славенко (2000). «Идеолошки корени црногорске нације и настанак црногорског сепаратизма». Српска слободарска мисао. 1 (1): 181–198.
- Терзић, Славенко (2006). «Изневерени идентитет: Прилог разумевању идеолошких корена црногорског национализма» (PDF). Летопис Матице српске. 477 (3): 424–439.
- Tomasevich, Jozo (2001). War and Revolution in Yugoslavia, 1941-1945: Occupation and Collaboration. Vol. 2. Stanford: Stanford University Press.
- Tomašević, Jozo (2010). Rat i revolucija u Jugoslaviji 1941-1945: Okupacija i kolaboracija. Zagreb: EPH, Liber.
- Đurković, Miša (2013). Tamni koridori moći. Belgrade: Ukronija. ISBN 978-86-84807-81-8.