Սասուն Պասկևիչյան
Սասուն Թադևոսի Պասկևիչյան (հոկտեմբերի 5, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2014)[1]։
Սասուն Թադևոսի Պասկևիչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, (Հայաստան) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1957-1962 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1963 թվականին եղել է ՀԽՍՀ կոմունալ մինիստրության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյի գեոդեզիական բաժնի պետ, ապա՝ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի «Ստորգետնյա կոմունիկացիաների ինվենտարիզացիա» բաժնի պետ։ Աշխատել է Հայաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյում, նախ՝ լաբորատորիայի վարիչ, ապա՝ հետազոտական խմբի պետ։ 1975-1977 թվականներին աշխատել է Երևանի մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում՝ որպես կապիտալ շինարարության բաժնի պետ, 1977-1980 թվականներին` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն։
1958 թվականից սկսել է ստեղծագործել, ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք։
1980-2004 թվականներին ապրել է Լոս Անջելեսում։ Մինչև 1988 թվականը զբաղվել է լրագրությամբ՝ «Սևան» երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից։ 1988 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը, որը գործել է մինչև 2004 թվականը։ Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ[2]։
Երգեր
խմբագրել- «Դու հեռացար»
- «Հայր իմ»
- «Ներիր ինձ, մայրիկ»
- «Ամեն տեսակ երգ երգեցի»
- «Մինչև էգուց»
- «Դու երկու տառ»
- «Աշուղ Սայաթ-Նովի նման»
- «Կարոտի պահին»
- «Նարինե»
- «Մայրս»
- «Արագիլները»
- «Ես չգիտեմ, թե ինչու»
- «Մեր լեզուն»
Ձայնասկավառակներ
խմբագրել- «Հայր իմ», 1978 թ.
- «Կարոտ», 1980 թ.
- «Մայրս լիներ»
- «Դու հեռացար», 1982 թ.
Պարգևներ, պատվոգրեր
խմբագրել- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2014 թ.)[3]։
- «Jean Golden Award of High Esteem» և «Bronze Halo Award» (1996 թ.)
- «Համո Սահյան» ոսկե հուշամեդալ (2010 թ.)
- ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր (2011 թ.)
- ՀՌԱԿ կուսակցության ոսկե հուշաշքանշան
- Հայ ժողովրդի երախտագիտությունը իր արժանավոր զավակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սասուն Պասկևիչյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին
- ↑ «Սասուն Պասկևիչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Ս. Թ. ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՒ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ