Արտաշես Ավետյան

հայ էստրադային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Ավետյան (օգոստոսի 14, 1942(1942-08-14), Թեհրան, Իրան), հայ էստրադային երգիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Արտաշես Ավետյան
Ծնվել էօգոստոսի 14, 1942(1942-08-14) (81 տարեկան)
Թեհրան, Իրան
Երկիր Իրան,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ժանրերփոփ և դասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Գործիքներվոկալ
ԱմուսինԼոլա Խոմյանց
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թեհրանում։ Զբաղվել է ֆուտբոլով և խաղացել է Թեհրանի «Թաջ» թիմում։ 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել գերմանացի Էրվին Մորեի մոտ։ Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներ։ Երգի ուսուցիչը եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ 23 տարի եղել է Հայաստանի ռադիո և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգիչ՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ, 5 տարի՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ։

Ունի 30-ից ավելի հեղինակած և 250-ից ավելի ձայնագրված երգեր։ Նրա երգացանկից հիմնականում առանձնացել են «Մանուշակ», «Կարուսել», «Սիրուն աղջիկ Հայաստանի», «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Պատահական հանդիպում», «Սիրո ամառ», «Անձրև», «Ով սիրուն, սիրուն», «Երևան», «Ռազմաճակատային քույր», «Կռունկներ», «Անունդ վախով եմ տալիս», «Կարինե», «Քարավան», «Բինգյոլ» և այլն։ Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների, արժանացել առաջին մրցանակի։ Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում։ 1990 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ՝ կնոջ՝ Ժուլիետ Գևորգյանի հետ հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով[1][2][3]։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Լոլա Խոմյանց, երգչուհի
  • Կինը՝ Ժուլիետ Գևորգյան
  • Քույրը՝ Ասյա (Աչիկ) Պողոսյան, Ֆրանկֆուրտի մշակութային միության անդամ
  • Դուստրը՝ Ելենա Ավետյան, ատամնաբույժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արտաշես Ավետյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Արտաշես Ավետյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Artashes Avetian(Արտաշես Ավետյան)». www.artisttrove.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել