Սառա Տոպելսոն դե Գրինբերգ

մեքսիկացի ճարտարապետ

Սառա Տոպելսոն դե Գրինբերգ (իսպ.՝ Sara Topelson de Grinberg, 1945, Լեհաստան), Լեհաստանում ծնված մեքսիկացի ճարտարապետ։

Սառա Տոպելսոն դե Գրինբերգ
Ծնվել է1945
ԾննդավայրԼեհաստան
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ
ԱշխատավայրՃարտարապետների միջազգային միություն, Արվեստի և գրականության ազգային ինստիտուտ, Մեքսիկայի սոցիալական զարգացման քարտուղարություն և Regnum Christi International Universities?

Կենսագրություն խմբագրել

Սառա Տոպելսոնը ծնվել է Լեհաստանում։ Հայրը ռուս է, մայրը՝ լեհ։ Երբ Սառան երեք ամսական էր, նրա ընտանիքը նացիստական վարչակարգի ռեժիմից փախել է Մեքսիկա[1]։ Ճարտարապետություն է ուսանել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ճարտարապետության դպրոցում, ճարտարապետության տեսություն՝ Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում, արվեստի պատմություն՝ Արվեստի և գրականության ազգային ինստիտուտում։ Ամուսնու՝ Խոսե Գրինբերգի հետ հիմնադրել է «Grinberg & Topelson Arquitectos» ճարտարապետական բյուրոն, միասին ստեղծել են մի քանի բնակելի, կրթական, արդյունաբերական, առևտրային և մշակութային շինություններ, ինչպես նաև հանգստի կենտրոններ։ Տոպելսոնը Անաուակի համալսարանի արվեստի պատմության և դրա ստուդիայի քաղաքաշինության ճարտարապետության պրոֆեսոր է։ Որպես պրոֆեսոր դասավանդում է նաև Ճարտարապետության միջազգային ակադեմիայում (IAA)[2]:

1982 թվականից Մեքսիկայի Ճարտարապետության ազգային դպրոցների ֆեդերացիայի (FNCARM) միջազգային հարցերի պատասխանատուն է, 1990 թվականից՝ Ճարտարապետների միջազգային միության (UIA) անդամ, որտեղ 1993 թվականին եղել է փոխնախագահ, 1996-1999 թվականներին՝ նախագահ։ Տոպելսոնը եղել է Ճարտարապետների միջազգային միության առաջին կին նախագահը[3]։ 1998 թվականի մայիսին արժանացել է Արվեստի և գրականության շքանշանի[4]։

Տոպելսոնը եղել է Արվեստի ազգային ինստիտուտի արվեստի գանձերի ճարտարապետության և պահպանման բաժնի տնօրեն, Միգել Իդալգո շրջանի քաղաքաշինության պլանավորման տնօրեն, հետազոտության և փաստաթղթերի ձևակերպման կենտրոնի գլխավոր համակարգող[5]։ 2007 թվականի հունվարի 5-ին նախագահ Ֆելիպե Կալդերոնը Տոպելսոնին նշանակել է Մեքսիկայի սոցիալական զարգացման քարտուղարության (SEDESOL) քաղաքաշինության և նախագծման քարտուղարի տեղակալ[6]։

Անդամակցություն խմբագրել

Պատվավոր անդամ

  • Ճարտարապետության ազգային ակադեմիա
  • Մեքսիկայի ճարտարապետության ակադեմիա
  • Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ
  • Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտ
  • Նիկարագուայի ինժեներների և ճարտարապետների ասոցիացիա
  • Վենեսուելայի Ճարտարապետների քոլեջ
  • Ավստրալիայի ճարտարապետների ինստիտուտ
  • Ճապոնիայի ճարտարապետների ինստիտուտ
  • Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ
  • Իսպանիայի ճարտարապետության քոլեջների գլխավոր խորհուրդ, 2002

Մրցանակներ խմբագրել

  • «Excelencia Académica» (գերազանց ակադեմիկ), Անաուակի համալսարան, 1972
  • «Տարվա կին», Էռնեստո Սեդիլոյի հրամանով պարգևը հանձնել է Օսկար Էսպինոսան, 1996
  • Արվեստի և գրականության շքանշանի ասպետ, 1998
  • Լեհաստանի ճարտարապետների ընկերակցության «Bene Merentibus» մեդալ, 1988
  • Կատալոնիայի ճարտարապետների քոլեջի արծաթե ձևավորում
  • 25-ամյա «Excelencia Académica» (գերազանց ակադեմիկ), Անաուակի համալսարան
  • Մեքսիկայի ճարտարապետների ընկերության Մեխիկոյի ճարտարապետների քոլեջի «Mario Pani» մեդալ, 2003

Ծանոթագրություններ խմբագրել