Սառա Լիդման

շվեդ գրող

Սառա Ադելա Լիդման (շվեդերեն՝ Sara Adela Lidman, դեկտեմբերի 30, 1923(1923-12-30)[1][2][3][…], Missenträsk - հունիսի 17, 2004(2004-06-17)[3][4][5], Ումեո, Շվեդիա[8]), շվեդ գրող, լրագրող, դրամատուրգ և քննադատ։

Սառա Լիդման
շվեդերեն՝ Sara Adéla Lidman
Sara Lidman 001.jpg
Ծննդյան անունշվեդերեն՝ Sara Adéla Lidman
Ծնվել էդեկտեմբերի 30, 1923(1923-12-30)[1][2][3][…]
ԾննդավայրMissenträsk
Վախճանվել էհունիսի 17, 2004(2004-06-17)[3][4][5] (80 տարեկան)
Վախճանի վայրՈւմեո, Շվեդիա
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԻննի ընկերություն[6]
Պարգևներ
Commons-logo.svg Sara Lidman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սառա Լիդմանը ծնվել է Շվեդիայի հյուսիսում՝ Անդրեաս և Էննա Լիդմանների ընտանիքում, որոնք ունեին ևս երկու դուստր՝ Լիսբեթը և Տուրան։ Նախապատրաստական դասընթացներից հետո Սառան 1931 թվականին ընդունվել է ոչ լրիվ միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1936 թվականին։ 1937-1938 թվականներին լրացուցիչ սովորել է ավագ դպրոցում։ 1940-1942 թվականներին հեռակա կրթություն է ստացել Հերմուդյան թղթակցության ինստիտուտում։ 1942 թվականի մայիսի 29-ին հանձնել է ավարտական քննությունները։

1942-1944 թվականներին Սառա Լիդմանը սովորել է Մարիաննելունդի գործնական դպրոցում, որն ավարտել է 1944 թվականի հունիսի 7-ին։ 1945 թվականին ընդունվել է Ուփսալայի համալսարան, այնուհետև հիվանդության պատճառով ստիպված է եղել ընդհատել ուսումը, իսկ 1948 թվականին սկսել է սովորել Լունդի համալսարանում։ 1949 թվականին Սառան այս ուսումնական հաստատություններից առաջինում ստացել է փիլիսոփայության թեկնածուի աստիճան և մինչև 1952 թվականը սովորել է երկրորդում։ Մասնագիտացել է, մասնավորապես, ֆրանսերեն լեզվի և գրականության (1947 թվականի ամռանը անցել է լեզվական պրակտիկա Գրենոբլում), նորվեգերեն լեզվի և գրականության (1950, 1951) և մանկավարժության (1952) գծով։

Դեռ ուսանողական տարիներին Սառա Լիդմանը աշխատել է որպես գրադարանավար։ 1952 թվականին ստանալով լիարժեք բարձրագույն կրթություն, հաջորդ տարվանից աշխատել է «Խեժի հովիտ» վեպի վրա և այդ ժամանակից ի վեր պարբերաբար տպագրվում էր, ստացել է գրական մրցանակներ, հրատարակվել մամուլում և համագործակցել թատրոնների և շվեդական ռադիոյի հետ։ 1965, 1972, 1974, 1979 և 1995 թվականներին գրողը այցելել է Վիետնամ, և այդ այցի արդյունքն են եղել այն հոդվածներն ու դրանց ժողովածուները, որոնք նշանավորվել են Հնդկաչինում ԱՄՆ-ի միջամտության դեմ ուղղված բողոքներով։ Այդպիսի քաղաքականության դեմ հոդվածներ գրելուց բացի, նա հանդես էր գալիս որպես Ռասսել-Սարտրի տրիբունալի անդամ և «68 թվականի ձախեր» քաղաքական խմբի ակտիվ անդամ։ Նրան ճանաչում էին որպես մի անձնավորություն, ով ջերմեռանդորեն քարոզում էր և համառորեն հասնում ցանկալիին։ 1960 թվականին Լիդմանը ուղևորվեց Հարավաֆրիկյան Միություն՝ «նոր մարդկանց հանդիպելու և նոր խնդիրներ որոնելու» նպատակով։ Այնտեղ նա մեղադրվում էր ռասայական օրենքները խախտելու համար (փաստաթղթավորված հարցաքննությունը պահպանվել է) և հաջորդ տարի նրան ստիպեցին լքել երկիրը։ 1963 թվականին Լիդմանը Քենիայում պայքարում էր ռասիզմի դեմ։ 1960-ականների վերջին նա աջակցում էր Կիրունայի և այլ հանքերի ապստամբ հանքագործներին։ Այնուհետև նա կոմունիստականից անցավ դեպի չափավոր հայացքների և զբաղվում էր շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Իր մահից առաջ գրողը դեմ է արտահայտվել Իրաքի պատերազմին։ Սառա Լիդմանի այսպիսի գործունեությունը և նրա հետ համատեղ կյանքը 1950-ականների երկրորդ կեսին նկարագրել է Իվար Լու-Յոհանսոնը «Կապույտ օրիորդը» վեպում։

1955-1963 թվականներին գրողը անդամակցել է «Իննի ընկերություն» գրական ակադեմիային` զբաղեցնելով 8-րդ աթոռը։ 1975 թվականից մինչև իր մահը նա բնակվում էր Միսենտրեսկի հայրենի տանը։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

1953 թվականին Սառա Լիդմանը հրապարակեց իր առաջին վեպը «Խեժի հովիտ»-ը, որտեղ նա նկարագրել է Էքստրեսկ գյուղի առօրյան պոետական լեզվով ՝ հիմնվելով հյուսիս-շվեդական բարբառների և աստվածաշնչյան տեքստերի վրա[9]։ «Ճահճամոշի երկրամասը» (1955) վեպը Վեստերբոտտեն համայնքի աղքատ անտառաբույծների առօրյայի լայն էպիկական նկարագրությունն է։ «Բողբոջներ անձրևի տակ» (1958) վեպը և նրա շարունակությունը «Մղամուճ կրելը» (1960) նշանավորվում են հոգեբանական ռեալիզմով և խորհրդանշական նրբերանգներով։ 1960-ականներին բարոյական խնդիրները քաղաքական երանգ ստացան։ «Ես և իմ որդին» (1961) և «Հինգ ադամանդներով» վեպերը պատմում են ռասայական խտրականության մասին[10]։

Իր ռեպորտաժներով «Հանդիպումներ Հանոյում» (1966), «Հանքարան։ Ուդդ Ուրբումի նկարը (1968), «Երկրային և ստորգետնյա ընկերները» (1969) և «Թռչունները Նամդինում» (1972) Լիդմանը մասնակցեց այդ ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական խնդիրներին վերաբերող բանավեճերին՝ անցնելով ձախ սոցիալիստական թևի կողմը և զարգացնելով աղքատների և շահագործվողների հետ համերաշխության թեման:«Քո ծառան լսում է» վեպում (1977) գրողը վերադարձել է Ուեստերբոտտենում կյանքի մասին պատմող շարքին և նկարագրել է 1870-ականներին Հյուսիսային Շվեդիայի գաղութացմանը։ Սա այսպես կոչված «Երկաթուղային էպոսի» առաջին ստեղծագործությունն էր, որը բաղկացած է հինգ մասից՝ «Զայրույթի զավակը» (1979, արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական մրցանակին), «Նաբոտի քարը» (1981), «Զարմանալի մարդը» (1983) և «Երկաթե թագը» (1985)։ Դրանցում ուժեղ և համոզիչ կերպով սինթեզված էին գավառական և բանաստեղծական արձակի յուրահատուկ բազմակողմանի միջոցները։

Այս ստեղծագործությունների գլխավոր հերոսը Դիդրիկ Մորտենսոնն է, գյուղացի, որը իր համառության և վճռականության շնորհիվ իշխանության է հասել այդ տարածքում։ Երկաթուղով խանդավառված անձը համարում է, որ այն միջոց է հաղթահարելու բնակավայրի մեկուսացումը մնացած աշխարհից։ Վերջում, նրան մեղադրում են չարաշահման մեջ և ճակատագրի հեգնանքով, նրան բանտ են տանում առաջին գնացքներից մեկով, որին նա այդքան անհամբեր սպասում էր։ Այս շարքում շատ բան է վերցված Սառա Լիդմանի տոհմի պատմությունից։ Այս շարքից վերջինը լույս տեսավ «Անմեղության րոպեն» վեպը (1999)։

Սառա Լիդմանի անձնական արխիվը պահվում է Ումեո համալսարանի գրադարանի հետազոտական արխիվում։ Նրա բազմաթիվ պիեսները չհասցրեցին հրատարակվել և մինչ օրս գտնվում են ձեռագիր և մեքենագիր վիճակում։ Դրանց որոշ մասը ժամանակին հեռարձակվել էին ռադիոյով և հեռուստատեսությամբ։

ՍտեղծագործություններԽմբագրել

ԱրձակԽմբագրել

  • Tjärdalen (1953) — «Խեժի հովիտ», վեպ
  • Hjortronlandet (1955) — «Ճահճամոշի եզր», վեպ
  • Regnspiran (1958) — «Ծիլեր անձրևի տակ», վեպ
  • Bära mistel (1960) — «Մղամուճ կրեք», վեպ
  • Jag och min son (1961) — «Ես և որդիս», վեպ
  • Jag och min son (1963) — «Ես և որդիս», վեպ, վերամշակված տարբերակ
  • Med fem diamanter (1964) — «Հինգ ադամանդով», վեպ
  • Din tjänare hör (1977) — «Քո ծառան լսում է», վեպ
  • Vredens barn (1979) — «Զայրույթի երեխան», վեպ
  • Nabots sten (1981) — «Նաբոտի քարը», վեպ
  • Den underbare mannen (1983) — «Զարմանալի մարդ», վեպ
  • Järnkronan (1985) — «Երկաթյա թագ», վեպ
  • Lifsens rot (1996) — «Կյանքի իմաստի արմատը», վեպ
  • Oskuldens minut (1999) — «Անմեղության րոպե», վեպ

ԼրագրությունԽմբագրել

  • Samtal i Hanoi (1966) — «Հանդիպում Հանոյում», ռեպորտաժ
  • Gruva. Bild Odd Uhrbom (1968) — «Հանք. ՈՒդդ Ուրբումի պատկերը», հարցազրույցների ժողովածու
  • Gruva. Bild Odd Uhrbom (1969) — «Հանք. ՈՒդդ Ուրբումի պատկերը», ընդլայնված տարբերակ
  • Vänner och u-vänner (1969) — «Վերերկրյա և ստորգետնյա ընկերներ», հոդվածների ժողովածու
  • Fåglarna i Nam Dinh (1972) — «Թռչուններ Նամդինում», հոդվածների Վիետնամի մասին
  • Varje löv är ett öga (1980) — «Աչքի յուրաքանչյուր թերթ», հոդվածների ժողովածու
  • …och trädet svarade (1988) — «…և ծառը պատասխանեց», հոդվածների ժողովածու
  • Kropp och skäl (2003) — «Մարմին և հոգի», տարբեր հոդվածներ

ԴրամատուրգիաԽմբագրել

  • Marta Marta (1970) — «Մարթ-Մարթա»։
  • «Ծիլերը անձրևի տակ» պիեսի մոտիվների վրա։ Ձեռագիր։ Չի բեմադրվել։ 1950-ական թթ.
  • Job Klockmakares dotter — «Ժամագործ Հոբի դուստրը»։ Բեմադրվել է Գյոթեբորգի քաղաքային թատրոնում (1954, 1955), «Ռիկստեատերն» (1956) և «Կամմարտեատերն» (1956) թատրոններում։
  • Aina — «Այնա»։ Բեմադրվելէ Թագավորական դրամատիկական թատրոնում, Գյոթեբորգի քաղաքային թատրոնում (1956, 1957), ինչպես նաև «Ռիկստեատերնում» (1960)։
  • De vilda svanarna — «Վայրի կարապներ»։ Անդերսենի հեքիաթի բեմադրություն։ Գերմաներեն թրագմանել է Ֆրեդա Էլման և Սառա Լիդմանը։ Բեմադրվել է «Կլարատեատերն» (1971, 1972), «Տրենդելագ թատրոնի» (1975, 1976) և «Ռիկստեատերն» (1979) թատրոնների ջանքերով։
  • Balansen och Skogen — «Равновесие и лес». Поставлен в театре «Данстеатер» (1975)
  • Din tjänare hör, Vredens barn — «Քո ծառան լսում է», հատվածներ «Վայրի զայրութ» վեպից։ Թատերական բեմադրության համար վերամշակել են Լեյֆ Սունդբերգը և Սառա Լիդմանը։
  • Hästen och tranan — «Ձի և կռունկ»։ Մեքենագրություն։ Հեռուստատեսությանն է տրամադրվել «Վեստերբոտտենստեատերն» (1983), «Նորբոտետենստեատրեն» և այլ թատրոնների միջոցով։
  • Järnkronan — «Երկաթե թագը»։ Մեքենագրություն։ Բեմադրվել է 2 տարբերակով (1987)։

Գրքեր Սառա Լիդմանի մասինԽմբագրել

  • Birgitta Holm. Sara Lidman : i liv och text, 1998, isbn 91-0-056670-5, Finn boken
  • Lina Sjöberg. Genesis och Jernet : ett möte mellan Sara Lidmans Jernbaneepos och bibelns berättelser, 2006, isbn 91-7844-727-5, Finn boken

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել