Սալվադորցիներ, Սալվադորի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ 6,5 միլիոն (2020)։ Խոսում են իսպաներեն։ Հավատացյալներն առավելապես կաթոլիկներ են։ Մեծ մասամբ մետիսներ են՝ իսպանացի գաղութարարների (XVI-XVIII դդ․, հնդկացի բնիկների, որոշ չափով՝ սևամորթների խառնուրդ։ Իրենց էթնիկական ինքնությունն ու լեզուները պահպանած սակավաթիվ հնդկացիները բնակվում են երկրի հյուսիս - արևելյան, արևմտյան և կենտրոնական, շրջաններում։ Սալվադորցիների մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության մեջ։

Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
իսպաներեն
Հավատք(ներ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128