Սան Մարտին կամ Օ'Հիգգինս (իսպ. O'Higgins, San Martín), ունի ֆյորդի տեսք և գտնվում է Հարավային Ամերիկայի հարավում՝ պատագոնյան Անդեր լեռնաշղթայում՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին: Ունի երկու անվանում. չիլիական մասում լիճը կոչվում է Օ'Հիգգինս, իսկ արգենտինական հատվածում՝ Սան Մարտին[1]։

Picto infobox map.png
Սան Մարտին, Օ'Հիգգինս
իսպ. O'Higgins, San Martín

'
48°50′00″ հվ. լ. 72°36′00″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Արգենըինա, Չիլի
Հայելու բացարձակ բարձրությունը 250 մ
Ավազանի մակերեսը 1058 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 525 կմ
Ամենամեծ խորությունը 836 մ
Թափվող գետերը Մայեր
Սկիզբ առնող գետերը Պասկուա
Ծանոթագրություն
Սան Մարտին կամ Օ'Հիգգինս (իսպ. O'Higgins, San Martín), ունի ֆյորդի տեսք և գտնվում է Հարավային Ամերիկայի հարավում՝ պատագոնական անդեր լեռնաշղթայում՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին: Ունի երկու անվանում. չիլիական մասում լիճը կոչվում է Օ'Հիգգինս, իսկ արգենտինական հատվածում՝ Սան Մարտին:
##Սան Մարտին (լիճ) (Չիլի)
Red pog.svg

Ընդհանուր տվյալներԽմբագրել

Լճի մակերեսը 1058 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 250 մ, ջրափնյա գծի երկարությունը՝ 525 կմ:

 
Սան Մարտինի նկարը՝ ՆԱՍԱ-ի արբանյակով

Սան Մարտինը ամենախոր լիճն է ամբողջ Հարավային Ամերիկայում, և Օ'Հիգգինսի սառցադաշտի մոտ նրա խորությունը հասնում է 836 մետրի: Լիճ են թափվում Մայեր գետը և մի քանի այլ վտակներ ու գետակներ, սկիզբ առնող գետը մեկն է՝ Պասկուան, որը լցվում է Խաղաղ օվկիանոս:

Լիճը գտնվում է Հարավային Պատագոնիան սառցապատ եզրին, որը ձգվում է 330 կմ՝ մինչև Վիեդմա ու Արխենտինո լճերը: Լիճն ունի շատ անհավասար ձև և կազմված է ութ «թևերից»: Լճի երկու մասերն էլ անվանվել են ի պատիվ իրենց ազգային հերոսների. արգենտինական մասը անվանվել է Խոսե դե Սան Մարտինի, իսկ չիլիականը՝ Բեռնարդո Օ'Հիգգինսի: Արգենտինական կողմի «թևերը» ունեն 521 կմ² մակերես և կրում են Խոսե դե Սան-Մարտինի կրած հաղթական ճակատամարտերի անվանումները:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Латинская Америка» Энциклопедический словарь, «СОВЕТСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ», Москва, 1982