Վիեդմա (լիճ)

սառցադաշտային ծագման լիճ Հարավային Պատագոնիայում, Արգենտինա

Վիեդմա լիճ (իսպ.՝ Lago Viedma), սառցադաշտային ծագման լիճ Հարավային Պատագոնիայում՝ Արգենտինայի և Չիլիի սահմանի մերձակայքում։

Վիեդմա
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Արգենտինա և  Չիլի
ՎարչատարածքՍանտա Կրուս
Երկարություն80 կմ
Լայնություն15 կմ
ԲԾՄ250 մետր
Մակերես1088 կմ²
Ջրահավաքի տարածքSanta Cruz River?
Ավազանի երկիր Արգենտինա
Լիճ հոսող գետSanta Cruz River?, Viedma Glacier? և Las Vueltas river?
Լճից հոսող գետSanta Cruz River?
Քարտեզ
Քարտեզ

Իր մեծությամբ երկրորդն է Արգենտինայում[1]։ Լիճն այդպես է անվանվել ի պատիվ իսպանացի ճանապարհորդ, Հարավային Ամերիկայի հետազոտող Անտոնիո դե Վիեդմայի, ով 1783 թվականին, առաջինը եվրոպացիների մեջ, հասել է այս ափերին։ Լճի մերձակայքում են գտնվում Էլ Չատլեն քաղաքը և Անդյան լեռնաշղթայի բարձր գագաթներից Սեռո Տոռեն ու Ֆիցռոյը (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3375 մետր), որոնք ընդգրկված են լեռնագնացների (ալպինիստների) շրջանում հետաքրքրություն առաջացնող լեռնագագաթների ցանկի մեջ։

Լիճը հիմնականում սնվում է Վիեդմա սառցադաշտի հալոցքի ջրերով. սառցադաշտի լեզվակներից մեկը՝ հինգ կիլոմետր լայնությամբ, կպած է լճի արևմտյան ափին։ Սարալանջին և հարթավայրում գերակշռող դարչնագույնը, կանաչի բացակայությունը բացատրվում են հողածածկի վրա սառույցների գործած ազդեցությամբ։

Վիեդմա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 254 մետր բարձրության վրա։

Նրանից սկիզբ է առնում Լեոնա գետը, որը մուտք է գործում Արխենտինո լիճը, հատում այն և այնուհետև Ռիո Սանտա Կրուս անվան տակ շարունակում իր ճանապարհը դեպի Ատլանտյան օվկիանոս։

Լճի մեծ մասը գտնվում է Արգենտինայի տարածքում։ Նրա արևմտյան ափը հասնում է Հարավային Պատագոնիայի սառույցների դաշտին, որտեղ Արգենտինայի և Չիլիի միջև սահմանը դեռևս մնում է առկախյալ, անորոշ վիճակում։

Վիեդմա լիճը ներառված է Լոս Գլասիարիս ազգային պարկի մեջ, որը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 1981 թվականից ի վեր համարվում է համաշխարհային ժառանգության մաս։

Տես նաև

խմբագրել
 
Վիեդմա լիճը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Principal Lagos de la Republica Argentina", http://www.ign.gob.ar/NuestrasActividades/Geografia/DatosArgentina/Lagos, accessed 20 Jul 2018

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեդմա (լիճ)» հոդվածին։