Լագո Արխենտինո (իսպ.՝ Lago Argentino), քաղցրահամ լիճ՝ տեղակայված Սանտա Կրուսի պատագոնյան գավառում՝ Արգենտինայում։ Սա Արգենտինայի խոշորագույն լիճն է, նրա մակերևույթի մակերեսը հավասար է 1415 կմ²[1] (առավելագույն լայնությունը՝ 20 կմ)։ Լճի միջին խորությունը 150 մետր է, առավելագույնը՝ 500 մետր։

Լագո Արխենտինո
իսպ.՝ Lago Argentino

'
50°14′ հվ. լ. 72°25′ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Արգենտինա
Վարչատարածքային բաժանում Սանտա Կրուս (գավառ, Արգենտինա)
Հայելու բացարձակ բարձրությունը 187 մ
Լայնություն 20 կմ
Ավազանի մակերեսը 1415 կմ²
Ծավալը 219,9 կմ³
Ամենամեծ խորությունը 500 մ
Միջին խորությունը 150 մ
Ջրահավաքի մակերեսը 17000 կմ²
Սկիզբ առնող գետերը Ռիո Սանտա Կրուս

Հայտնաբերվել է 1782 թվականի նոյեմբերին Անտոնիո և Ֆրանսիսկո Վյեդմա եղբայրների կողմից[2]։

Լիճը տեղակայված է Լոս Գլասյարեսի ազգային պարկում, որտեղ գտնվում են մեծ քանակությամբ սառցադաշտեր, որոնցից ամենահայտնին Պերիտո Մորենո սառցադաշտն է։ Լիճը սնուցվում է սառցադաշտերից։ Վիեդմա լճի ջուրը ձևավորվում է Լա Լեոնա գետի և բազմաթիվ լեռնային առվակների ջրերից։ Ջրահավաքի մակերեսը կազմում է ավելի քան 17 000 կմ²։

Սառցադաշտերը, հարևան Էլ Կալաֆատե քաղաքը և հենց լիճը գրավում են շատ զբոսաշրջիկների։ Լիճը հարմար է ձկնորսության համար։

Լագո Արխենտինոն նաև տեղական օդանավակայանի անունն է (IATA: ING, ICAO: SAWA)՝ 50°20′ հվ. լ. 72°15′ ամ. ե.HGЯO կոորդինատներով։ Էլ Կալաֆատե քաղաքը հաճախ նաև անվանվում է Լագո Արխենտինո։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արխենտինո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 30,5 29,5 27,0 21,5 17,5 15,5 16,5 16,6 21,8 22,5 25,0 28,5 30,5
միջին առավելագույնը (°C) 18,7 18,5 16,3 12,5 7,7 5,2 4,3 6,6 10,4 13,8 16,3 17,9 12,3
միջին ջերմաստիճանը (°C) 13,1 12,9 10,8 7,6 4,0 1,6 0,7 2,6 5,3 8,3 10,8 12,3 7,5
միջին նվազագույնը (°C) 7,7 7,5 5,6 3,1 0,2 −2,0 −2,8 −1,2 0,7 2,9 5,1 6,7 2,7
բացարձակ նվազագույնը (°C) 0,5 0,6 −2,4 −4,0 −8,5 −11,5 −11,5 −12,0 −7,0 −3,5 −2,5 −2,6 −12,0
տեղումների քանակը (մմ) 12 7 13 25 30 21 25 21 15 12 9 13 203
Աղբյուր՝ NOAA

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Principales lagos de la república Argentina, Instituto Geográfico Nacional (IGN)
  2. Магидович В. И., Магидович И. П. Очерки по истории географических открытий. Т. 3.М., 1984. СС. 248—249.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագո Արխենտինո» հոդվածին։