Սանտիագո (իսպ.՝ Santiago), իսպանական գաղութ Վեստ Ինդիաում, Նոր Իսպանիայի փոխարքայության մի մասը, այժմ Ճամայկա կղզին է։

Սանտիագո գաղութ
իսպ.՝ Santiago
Դրոշ




Հիմնական լեզուիսպաներեն
Հիմնադրված է1509 թ.

Մինչկոլումբյան Ճամայկա

խմբագրել

Մոտավորապես 650 թվականին Ճամայկան գաղութացվեց Հարավային Ամերիկայի բնակիչների կողմից[1]։ Ամենավաղ բնակավայրերը այս բնակիչների հայտնաբերվել են կղզու կենտրոնում, Միդլսեքս կոմսությունում[1]։ Մոտավորապես 950 թվականին Meillacan մշակույթի կրողները բնակություն հաստատեցին Ճամայկայի երկու առափնյա հատվածներում և միաձուլվեցին տեղի բնակիչների հետ[1]։

Տաինոյի մշակույթն հաստատվեց կղզում մոտավորապես 1200 թվականին[1]։ Նրանք իրենց հետ Հարավային Ամերիկայից բերեցին մանիոկան մշակելու համակարգը, որն հայտնի է որպես «conuco»[2]։ Հողի հարստացման համար նրանք այրում էին մացառուտները ու ծառերը և հողաթմբերի մեջ ավելի շատ մողիր էին լցնում, որոնցում էլ տնկում էին մանիոկան[2]։ Տաինո ժողովուրդը ապրում էր մեծ կլոր կացարաններում (bohios), որոնք կառուցվում էին փայտից և ծածկվում էին ծղոտե ու արմավենու տերևներով։ Նրանք խոսում էին արավերեն և չունեին գիր։ Բառերից որոշները, որոնք նրանք օգտագործում էին, ինչպիսիք են՝ Barbacoa («բարբեքյու»), Hamaca («համակ»), Kanoa («կանոե»), Tabaco («ծխախոտ»), Batata («քաղցր կարտոֆիլ») և Juracán («փոթորիկ» մտել են անգլերեն և իսպաներեն լեզուների մեջ։

Տաինոները հարևան կարիբյան ցեղերի պատմական թշնամիներից էին և 15-րդ դարի գրեթե ամբողջ ընթացքում դուրս էին մղում նրանց Կարիբյան ավազանի դեպի հյուսիս-արևելք[3]։

Կոլումբոս

խմբագրել
 
Քրիստափոր Կոլումբոսի երկորդ ճամփորդությունը, 1493 թվական
 
Կոլումբոսի չորրորդ ճամփորդությունը, 1503 թվական

1493 թվականի դեկտեմբերի 24-ին Քրիստափոր Կոլումբոսն մեկնեց իր երկրորդ ճամփորդությանը[4]։ 1493 թվականի նոյեմբերի 3-ին նա ափ իջավ կղզու վրա, որն անվանեց Դոմինիկա, իսկ նոյեմբերի 22-ին Էսպանիոլում ափ իջավ և այստեղ անցկացրեց որոշ ժամանակ, հետազոտելով կղզին և նրա ռեսուրսները։ 1494 թվականի ապրիլի 24-ին նա հեռացավ կղզուց և ապրիլի 30-ին ժամանեց Խուանա կղզի (Կուբա), իսկ մայիսի 5-ին՝ Ճամայկա։ Կոլումբոսն հետազոտում էր Խուանայի հարավային առափնյա հատվածները, նախքան օգոստոսի 20-ին վերադարձավ Էսպանիոլ։ Անցկացնելով որոշ ժամանակ կղզու արևելքում, նա վերջապես վերադարձավ Իսպանիա։

Կոլումբոսն վերադարձավ Ճամայկա իր չորրորդ ճամփորդության ժամանակ։ Նա գրեթե մեկ տարի լողաց Կարիբյան ավազանում, մինչև փոթորիկը 1503 թվականի հունիսի 25-ին դուրս մղեց նրա նավը Ճամայկայի ափերը։

Մեկ տարի Կոլումբոսն ու նրա անձնակազմը մնացին Ճամայկայում։ Իսպանացի Դիեգո Մենդեսը և որոշ տեղացիներ օգնության համար ուղևորվեցին Էսպանիոլ։ Կղզու նահանգապետը թշնամաբար էր վերաբերվում Կոլումբոսին և խոչընդոտում էր նրա մարդկանց օգնելու հարցում։ Միևնույն ժամանակ, իբր թե Կոլումբոսն մեծ տպավորություն է թողել տեղացիների վրա, գուշակելով 1504 թվականի փետրվարի 29-ի լուսնային խավարումը, շնորհիվ գերմանացի աստղագետ՝ Ռեգիոմոնտանի հաշվարկների[5]։ Վերջապես 1504 թվականի հունիսի 29-ին օգնություն տրամադրվեց նահանգապետի կողմից և 1504 թվականի նոյեմբերի 7-ին Կոլումբոսն ու նրա մարդիկ ժամանաեցին Սանլուկար դե Բառամեդա։

Սեվիլիա գաղութ

խմբագրել
 
Եվրոպական գաղութները Կարիբյան ավազանում 1600 թվականին

Իսպանական կայսրությունը սկսեց իր պաշտոնական կառավարումը Ճամայկայում 1509 թվականին, երբ կղզին օկուպացվեց կոնկիստադոր Խուան դե Էսկիվելի և նրա մարդկանց կողմից։ Էսկիվելը ուղեկցում էր Կոլումբոսին նրա երկրորդ ճամփորդության ժամանակ 1493 թվականին և մասնակցել է Էսպանիոլ ներխուժելուն։ Տաս տարի անց Բարտոլոմեո դե լաս Կասաս անունով քահանան գրել է իսպանական իշխանություններին տեղի բնակչության կոտորածի մասին, որն իրականացրել է 1503 թվականին Էսկիվելը։

1509 թվականին կղզու վրա կառուցվեց առաջին իսպանական բնակավայրը, որն գտնվում էր Սուրբ Աննա ծովածոցից ոչ հեռու և անվանվեց Սեվիլիա։ 1534 թվականին բնակիչները տեղափոխվեցին նոր բնակավայր, որն նրանք անվանեցին Վիլյա դե լա Վեգա, որն անգլիացիները հետագայում վերանվանեցին Սփենիշ Թաունի։ Այս բնակավայրը 1872 թվականին ծառայում էր որպես մայրաքաղաք իսպանական և անգլիական իշխանություններին, մինչ մայրաքաղաքը տեղափողվեց՝ Քինգսթոն։

Իսպանացիները դաժանորեն շահագործում էին տեղի բնակչությանը և բնակչության մեծամասնությունը մահացավ եվրոպացիների հիսուն տարվա գերակայության ընթացքում։ Արդյունքում տեղի բնակչության և աշխատավոր ձեռքերի պակասորդի պայմաններում, հարցը լուծվեց Աֆրիկայից սևամորթ բնակչության ստրուկների ներկրմամբ[6]։ Իսպանացիները շուտով հիասթափվեցին կղզուց, քանի որ չգտան ոսկի և սկսեցին այն գլխավորապես օգտագործել որպես ռազմաբազա և այն դարձավ կայան, որտեղ պարենավորվում էին դեպի Հարավային ու Հյուսիսային Ամերիկա մեկնող նավերը[7]։

Իսպանացի գաղութարարները իրենց հետ չէին բերել կանանց, այդ պատճառով էլ սկսեցին որպես իրենց հարճ վերցնել տեղացի կանաց, որի արդյունքում ծնվում էին մետիս երեխաներ[8]։ Սեռական բռնությունները տեղի կանանց նկատմամբ լայն տարածված էր իսպանացիների շրջանակներում[9][10]։

Տաինոները իրենց կղզին անվանում էին Xaymaca, որն իսպանական արտահայտությամբ վերածվեց Ճամայկայի[11]։ Այսպես ասված 1507 թվականի ադմիրալի քարտեզում կղզին նշվել է որպես «Jamaiqua»[11]։

Անգլիական նվաճում

խմբագրել

1654 թվականի ավարտին Օլիվեր Կրոմվելը ձևավորեց Կարիբյան ծովում արմադա ընդդեմ Իսպանիայի գաղութների։ 1655 թվականի ապրիլին գեներալ Ռոբերտ Վենեյբլսը գլխավորեց արմադան, որն հարձակվեց իսպանական Սանտո Դոմինգո ֆորտի վրա։ Սակայն իսպանացիները ետ մղեցին այս վատ կազմակերպված հարձակումը, որն հայտնի է որպես «Սանտո Դոմինգոյի պաշարում» և անգլիական զորքերը շուտով մեծ կորուստներ կրեցին համաճարակի պատճառով[12] [13][14]։

Հիվանդություններից թուլացած և հեշտ հաղթանակ փնտրող անգլիացիները որոշեցին հարձակվել միակ իսպանական կղզու վրա՝ Ճամայկայի, որն չուներ պաշտպանողական կառույցներ։ 1655 թվականի մայիսին մոտավորապես 7000 անգլիացի զինվորներ ափ իջան Վիլյա դե լա Վեգայի մոտ։ Ոչ մեծաքանակ իսպանացի զինվորներին և տեղի բնակիչներին չհաջողվեց կազմակերպել դիմադրություն և Ճամայկան գրավվեց բրիտանացիների կողմից[15]։

Հետագա տարիներին Իսպանիան մի շարք քայլեր ձեռնարկեց կղզին ետ բերելու համար և 1657 թվականին Ճամայկայի անգլիացի նահանգապետ Ուիլյամ Բրեյն տրամադրեց ծովահեններին կայանատեղի կղզու վրա, որպեսզի նրանք օգնեն պաշտպանել կղզին իսպանական հարձակումներից։ Իսպանիայի այդպես էլ չհաջողվեց ետ գրավել Ճամայկան, կրելով պարտություններ՝ 1657 թվականի Օչո Ռիոսի և 1658 թվականի Ռիո Նուեվոյի ճակատամարտերում։ Անգլիացիները համարում էին Ճամայկան «դաշույն, որն ուղղված է դեպի Իսպանական կայսրության սիրտը», չնայած իրականում կղզին ուներ նրանց համար միայն տնտեսական նշանակություն[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Atkinson, Lesley-Gail. «The Earliest Inhabitants: The Dynamics of the Jamaican Taíno.»
  2. 2,0 2,1 Rogozinski, Jan. «A Brief History of the Caribbean.»
  3. Saunders, Nicholas J. The Peoples of the Caribbean: An Encyclopedia of Archaeology and Traditional Culture. ABC-CLIO, 2005: xi, xv. ISBN 978-1-57607-701-6
  4. Christopher Columbus — 2nd Voyage
  5. Samuel Eliot Morison, Admiral of the Ocean Sea: A Life of Christopher Columbus, 1942, pp. 653-54. Samuel Eliot Morison, Christopher Columbus, Mariner, 1955, pp. 184-92.
  6. «JAMAICAN HISTORY I». Discover Jamaica. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Brief History of Jamaica». Jamaicans.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Guitar, Lynne. «Criollos: The Birth of a Dynamic New Indo-Afro-European People and Culture on Hispaniola». KACIKE: Journal of Caribbean Amerindian History and Anthropology. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  9. Léger, 1907, էջ 23
  10. Accilien et al., 2006, էջ 12
  11. 11,0 11,1 Cundall, Frank. «The Story of the Life of Columbus and the Discovery of Jamaica.»
  12. Rodger, 2005, էջ 29
  13. Rodger, 2005, էջ 24
  14. 14,0 14,1 Coward, 2002, էջ 134
  15. Parker, Matthew (2011). The Sugar Barons.

Գրականություն

խմբագրել