Բրիզ (ֆր.՝ brise՝ թույլ քամի) կամ ծովազեփյուռ, ծովերի, մեծ լճերի, ջրամբարների, լայնահուն գետերի ափերին փչող, տեղական, օրական պարբերական քամի։ Ընդգրկում է օդի մի քանի մետր ուղղաձիգ հաստության շերտ, որից վեր դիտվում է հակառակ հոսանք (հակաբրիզ)։ Ցերեկը փչում է ջրային մակերևույթից դեպի համեմատաբար տաք ցամաքը, գիշերը՝ սառը ցամաքից դեպի ջրային մակերևույթ։

A: Ծովային բրիզ (ցերեկային),
B: Գիշերային բրիզ

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա, Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես Մասրիկի դաշտի հատվածում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1.8 մ/վ է, ցամաքից փչող բրիզինը՝ 2.4 մ/վ (լեռնային քամու ազդեցությամբ)։

 
Ցերեկային բրիզ անտառից դեպի դաշտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


ԳրականությունԽմբագրել