Սանտա Մարիա դելա Վիտտորիա
Սանտա Մարիա դելա Վիտտորիա (լատին․՝ S. Mariae de Victoria, իտալ.՝ Chiesa di Santa Maria della Vittoria), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Եկեղեցին նվիրված է Մարիամ Աստվածածնին։ Տեղակայված է Սալուստիանո շրջանում, Սանտա Սուսաննա եկեղեցու հարևանությամբ։ Այս եկեղեցին ևս ամբողջովին նախագծել է Կառլո Մադերնան։ Եկեղեցին հայտնի է Լորենցո Բերնինիի «Transverberazione di santa Teresa d'Avila» (Սուրբ Թերեզայի զմայլանքը) աշխատանքով, որը համարվում է բարոկկո արվեստի հաղթանակը։
Սանտա Մարիա դելա Վիտտորիա Chiesa di Santa Maria della Vittoria | |
---|---|
Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու ճակատամասը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | Via XX Settembre, 17, 00187, Roma և via XX Settembre, 17 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1620 |
Կազմված է | Cornaro chapel? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Կառլո Մադերնա |
Ճարտարապետական տիպ | եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Կառուցման սկիզբ | 1605 |
Կառուցման ավարտ | 1620 |
Հիմնադրված | 1620 |
19 մետր | |
Երկարություն | 35 մետր |
Լայնություն | 19 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria della Vittoria in Rome Վիքիպահեստում | |
carmelitanicentroitalia.it/dove-siamo/conventi-della-provincia/s-maria-della-vittoria-roma/(իտալ.) |
Պատմություն
խմբագրելԵկեղեցու կառուցումը սկսվել է 1605 թվականին որպես մատուռ, որը նվիրված էր Պողոս առաքյալին (Կարմելիտների միաբանության համար)։ 1620 թվականին Սպիտակ լեռան ճակատամարտում կաթոլիկների հաղթանակից հետո, եկեղեցին նվիրվում է Մարիամ Աստվածածնին։ Վիեննայի ճակատամարտում (1683թ․) գրավված Օսմանյան կայսրության դրոշը որպես հաղթանակի մի մաս, կախված է եկեղեցում։
1624 թվականին եկեղեցու կառուցումը ստանձնում է Պողոս V Պապի զարմիկ Շիպիոնե Բորգեզեն։ Նա յուրացնում է պեղումների ժամանակ հայտնաբերված Հերմափրոդիտի (Աֆրոդիտեի և Հեփեստոսի որդին) արձանը՝ փոխարենը ֆինանսավորելով կառուցողական աշխատանքները։ Նա պարգևատրում է իր ճարտարապետ Ջիովաննի Բատտիստա Սորիային, և եկեղեցին ավարտուն տեսք է ստանում երկու տարի հետո՝ 1624 թվականին։ Ինտերիերը ձևավորումը շարունակվում է մինչև 17-րդ դարի վերջ։
Էքստերիեր
խմբագրելԵկեղեցին միակ կառույցն է, որ նախագծվել և ավարտին է հասցվել Կառլո Մադերնայի կողմից։ Այնուամենայնիվ ճակատամասը կանգնեցվել է Ջիովաննի Բատտիստա Սորիայի կողմից (1624-1626թթ) Մադերնայի կյանքի ընթացքում։ Ըստ այդմ երևում է Մադերնայի կողմից կառուցված մոտակա Սանտա Սուսաննա (Հռոմ)յի ազդեցությունը Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու վրա։ 1833 թվականի հրդեհից հետո եկեղեցին վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում։
Կորնարո կապելլա
խմբագրելԿորնարո կապելլայի գլուխգործոցը բեմի ձախ կողմում գտնվող «Transverberazione di santa Teresa d'Avila»՝ «Սուրբ Թերեզայի զմայլանքը», արձանն է, որի հեղինակն է Լորենցո Բերնինին։ Արձանում պատկերված է այն պահը, երբ Սուրբ Թերեզան տեսնում է, թե ինչպես է հրեշտակը ոսկեզօծ տեգով խոցում իր սիրտը։ Դա նրան պատճառում է և՛ ուրախություն, և՛ ցավ։
Տիտղոսակիր եկեղեցի
խմբագրել1801 թվականի դեկտեմբերի 23-ից Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցին դարձել է տիտղոսակիր եկեղեցի՝ Պիոս VII Պապի կողմից։ Եկեղեցում հուղարկավորված է իտալացի կարդինալ Պիետրո Վիդոնին (1610—1681թթ․)։ 2006 թվականի մարտի 24-ից եկեղեցու քահանան ամերիկացի կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելլին է։
Մշակույթում
խմբագրելԵկեղեցին զբոսաշրջիկների շրջանում մեծ համբավ է ձեռք բերել Դեն Բրաունի "Հրեշտակներ և հրեշներ" վեպի շնորհիվ։ Աբրահամ Վերգեզեի "Քարը հատելով" վեպում նույնպես նշված է եկեղեցին։ Գրքի գլխավոր հերոսներն ապրում են իրենց եթովպիական տանը, որտեղ կախված է եկեղեցու պատկերը։ Այն իրենց կյանքի մասն է մնում մինչև վեպի ավարտը, նրանք ստեղծում են դրա մարմարե կերտվածքը։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Rendina, Claudio (1999). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton.
- Matthiae, Guglielmo (1999). The Church of Santa Maria della Vittoria. Rome: Order of the Discalced Carmelite Fathers. ISBN 978-88-86542-86-9.
- Sturm, Saverio (2015). L’architettura dei Carmelitani Scalzi in età barocca: La ‘Provincia Romana’. Lazio, Umbria e Marche (1597-1705). Roma: Gangemi Editore.
- Hibbert, Howard (1965). Bernini. New York: Pelican-Penguin.
- Susanne Juliane Warma (1981). A Study of the Iconography of Bernini's Cornaro Chapel in Santa Maria Della Vittoria Athens: University of Georgia.
- G. Matthiae (1965). S. Maria della Vittoria. Rome.
Արտաքին հղումներ
խմբագրել- Chris Nyborg, "Churches of Rome: Santa Maria della Vittoria"
- Roberto Piperno, "santa Maria della Vittoria"
- "Santa Maria della Vittoria" (իտալերենով)
- Santa Maria della Vittoria
- Roma SPQR: "Santa Maria della Vittoria"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Վիտտորիա» հոդվածին։ |