Սանտա Մարիա դելա Սանիտա
Սանտա Մարիա դելա Սանիտա (իտալ.՝ Santa Maria della Sanita), եկեղեցի (բազիլիկ) Նեապոլում, Իտալիա։ Տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնից հյուսիս, Վիա Սանիտայի վրա, ոչ հեռու Սանտա Թերեզա դելա Սկալցի փողոցից։ Սանտա Մարիա դելա Սանիտայում երկրպագում են Սուրբ Վինչենցո Ֆերրերին կամ պարզապես O'Monacone-ին (մեծ վանական)[1]։ Նեապոլիտանցիները եկեղեցին անվանում են նրա անունով՝ «Սան Վինչենցո» կամ «Սան Վինչենցո դելա Սանիտա»։
Սանտա Մարիա դելա Սանիտա իտալ.՝ Santa Maria della Sanità | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ծխական եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Նեապոլ |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Ֆրանցիսկյան միաբանություն |
Թեմ | Նեապոլի արքեպիսկոպոսարան |
Հիմնական ամսաթվերը | 1602 |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Giuseppe Nuvolo? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1602 |
Santa Maria della Sanità (Naples) Վիքիպահեստում | |
santamariadellasanita.it |
Եկեղեցու շինարարության անմիջական պատճառը՝ 16-րդ դարի ձեռքբերումն էր, այստեղ հայտնաբերվել է Աստվածամոր և մանկիկի սրբապատկերը (6-րդ դար)։ Հետևաբար տաճարի ներկայիս անվանումը առաջացել է այստեղից։ Շենքը կառուցվել է 1602-1613 թվականներին՝ Դոմինիկյան վանքին կից (հիմնադրված 1577 թվականին, այժմ լուծարված է), որը մշակվել է ճարտարապետ Ջուզեպպե Նուվոլոյի կողմից։ Սկզբում եկեղեցին կիրառում էր տեղի սուրբ Գաուդիոզի պաշտամունքը, որի գերեզմանի վրա կառուցվել էր եկեղեցին։ Սուրբ Գաուդիոզոյի կատակոմբի մուտքը գտնվում է անմիջապես խորանի տակ (մեր օրերում այն ավելի հանրաճանաչ է զբոսաշրջիկների շրջանում, քան ինքնին եկեղեցին)։
Եկեղեցու ներքին հարդարանքը արված է ուշ Վերածննդի և Բարոկկոյի հայտնի իտալացի արվեստագետների կողմից, որոնցից են Ջովաննի Բալդուչին, Լուկա Ջորդանոն, Անդրեա Վակարոն, Պաչեկո դե Ռոզան, Ֆրանչեսկո Սոլիմենան, Գասպարե Տրավերսին և այլք։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցու գմբեթը
-
Եկեղեցու ճակատամասը
-
Ինտերիերը
-
Եկեղեցու խորանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Basilica di Santa Maria della Sanita». www.santamariadellasanita.it. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Սանիտա» հոդվածին։ |