Սանյա Վուչիչ
Սանյա Վուչիչ (սերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić, օգոստոսի 8, 1993, Սերբիա), սերբիացի երգչուհի, փանկ ռոք ժանրի ZAA խմբի մենակատար։ Եվրատեսիլ երգի մրցույթ 2016–ում ներայացրել է Սերբիան իր «Goodbye» երգով և գրավել 18–րդ հորիզոնականը[1][2]։
Սանյա Վուչիչ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | սերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić |
Ծնվել է | օգոստոսի 8, 1993 (31 տարեկան) Կրուշևաց , Սերբիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռեգգի, սկա, դաբ, փանկ ռոք, ջազ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | PGP-RTS? |
Անդամակցություն | Hurricane և ZAA? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՍանյա Վուչիչը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 8–ին Սերբիայի Կրուշևաց քաղաքում։ Նա ավարտել է Կրուշևացի երաժշտական դպրոցի օպերայի բաժինը։ Սովորելուց հետո նա երգել է քաղաքի տարբեր երաժշտական խմբերում։
«ZAA» խումբը ստեղծվել է 2008 թվականին Կրուշևաց քաղաքում։ Սանյան խմբին միացել է 2012 թվականին։ Խմբի հետ միասին նա մոտ 200 համերգներ է ունեցել տարբեր երկրներում՝ Հարավսլավիայում, Չեխիայում, Ավստրիայում և Հունգարիայում։ 2014 թվականին խումբը հրատարակում է «What About» ալբոմը։
Հիմա Սանյան հիմնականում ապրում է Բելգրադում, որտեղ էլ նա սովորել է բանասիրական ֆակուլտետի արաբերեն լեզվի և մշակույթի բաժնում։ Վուչիչը խոսում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Leon, Jakov I. (2016 թ․ մարտի 7). «ZAA to represent Serbia with "Goodbye"». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Евровидение 2016 Сербия: Санья Вучич с песней Goodbye». uchastniki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանյա Վուչիչ» հոդվածին։ |