Hurricane (հայտնի է նաև որպես Hurricane Girl) երեք անդամից բաղկացած սերբական աղջիկների խումբ, որը կատարում է փոփ և R&B[1][2]: 2020 թվականին եռյակը «Hasta la vista» երգով ընտրվել է որպես Սերբիայի պատվիրակ Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին[3]։

Hurricane
Ժանրերժամանակակից R&B, փոփ և փոփ֊ֆոլք
Գործունեություննոյեմբեր 2017
Կայքhurricaneofficial.com
 Hurricane (musical group from Serbia) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խումբը հիմնադրել է սերբ քաղաքական գործիչ Զորան Միլինկովիչը՝ 2017 թվականի նոյեմբերին[4][5]։ Խումբը բաղկացած է երեք վոկալիստներից. Սանյա Վուչիչ (Սերբիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում), Իվանա Նիկոլիչը (պրոֆեսիոնալ պարուհի, որը սկսել է իր ստեղծագործական ուղին 2016 թվականից) և Քսենիա Կնեժովիչ (Երգիչ Կնեժի դուստրը որը ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում»)[4][5]։

Hurricane-ի դեբյուտային սինգլը՝ «Irma, Maria» որում մասնակցում է Danjah-ը, թողարկվել է 2018 թվականին[6][7]։

2020 թվականի դեկտեմբերի վերջին ՅուԹյուբի պլատֆորմում խմբի «Favorito» երգի տեսահոլովակի դիտումների քանակը գերազանցել է 70 միլիոնը[8]։

2020 թվականի մարտի սկզբին խումբը հրապարակել է 18 երգ, որոնց թվում են նաև Մալումա («Corazon»), Queen («The Show Must Go On») և Կամիլա Կաբելո («She Loves Control») երգերի քավեր-տարբերակները[9][10]։

Մասնակցություն «Եվրատեսիլի» ընտրությանը խմբագրել

 
«Hasta la vista» երգի բառերը գրել է Hurricane-ի անդամ Սանյա Վուչիչը:

2020 թվականին հունվարի 9-ին Սերբիայի Ռադիո և հեռուստատեսությունը (RTS) հրապարակել է «Բեոբիզի 2020» փառատոնի 24 մասնակիցների ցուցակը՝ Եվրատեսիլ 2020-ի ազգային ընտրական փուլը (փառատոնին մասնակցելու համար ընդհանուր առմամբ 90 հայտ է ներկայացվել)[11] RTS-ի ընտրված կատարողների թվում են եղել նաև Hurricane-ը «Hasta la vista» երգով (երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Նեմանյա Անտոնիչը, բառերը՝ խմբի անդամ Սանյա Վուչիչի)[11]։

«Բեոբիզի 2020»-ի երկրորդ կիսաեզրափակչում, որը կայացել է փետրվարի 29-ին, Hurricane-ը գրավել է առաջին հորիզոնականը՝ առավելագույն միավորներ հավաքելով (12) ինչպես հինգ անդամից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրիից, այնպես էլ հեռուստադիտողներից[12][13]։

Աղջիկներին հաջողվել է կրկնել այս նվաճումը «Բեովիզի 2020»-ի եզրափակչի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտին[14][15]։ Ազգային ընտրական փուլում հաղթանակի շնորհիվ եռյակին հնարավորություն է տրվել ներկայացնելու Սերբիան Եվրատեսիլ 2020-ին[15]։

«Բեովիզի 2020»-ում իրենց հաջողությունից հետո, Hurricane-ի անդամները RTS առավոտյան հաղորդման ժամանակ հայտարարել են, որ պատրաստվում են մեկնել Ռոտերդամ՝ Եվրատեսիլը Սերբիա վերադարձնելու համար[16]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Հիմնվելով Apple Music- ի[17] և YouTube- ի պաշտոնական Hurricane[18] ալիքի տվյալների վրա ։

  • 2017 — «Irma, Maria» ft. Danjah
  • 2018 — «Feel Right»
  • 2018 — «Personal»
  • 2019 — «Pain in Your Eyes»
  • 2019 — «Magic Night»
  • 2019 — «Favorito»
  • 2019 — «Avantura»
  • 2020 — «Brzi prsti»
  • 2020 — «Hasta la vista»
  • 2020 — «Guallame el pantalon» ft. King Melody
  • 2020 — «Roll the Dice»
  • 2020 — «Tuturutu» (MC Stojan x Hurricane)
  • 2020 — «Folir'o»
  • 2020 — «Čaje šukarije»
  • 2020 — «Lopove»
  • 2020 — «Want Ya»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pedro Santos (2020 թ․ մարտի 2). «Serbia: Hurricane wins Beovizija and ticket to Eurovision 2020». Eurovisionworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  2. «Eurovision 2020 — Hurricane (Serbia / Сербия)». ESCKAZ - Eurovision Song Contest Knowledge from A to Z - Eurovision Song Contest 2020 / Конкурс Песни Евровидение 2020 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  3. «Hurricane to represent Serbia in Rotterdam». Eurovision.tv (անգլերեն). 2020 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  4. 4,0 4,1 Pedro Santos (2020 թ․ մարտի 2). «Serbia: Hurricane wins Beovizija and ticket to Eurovision 2020». Eurovisionworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  5. 5,0 5,1 «Eurovision 2020 — Hurricane (Serbia / Сербия)». ESCKAZ - Eurovision Song Contest Knowledge from A to Z - Eurovision Song Contest 2020 / Конкурс Песни Евровидение 2020 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  6. «Eurovision 2020 — Hurricane (Serbia / Сербия)». ESCKAZ - Eurovision Song Contest Knowledge from A to Z - Eurovision Song Contest 2020 / Конкурс Песни Евровидение 2020 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  7. Hurricane (2018 թ․ փետրվարի 23). «Hurricane ft. Danjah - Irma, Maria (Official Video)». YouTube (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  8. Oliver Rainbird (2020 թ․ փետրվարի 27). «Serbia: Hurricane release "Hasta la vista" revamp and music video ahead of Beovizija 2020». Wiwibloggs (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  9. Pedro Santos (2020 թ․ մարտի 2). «Serbia: Hurricane wins Beovizija and ticket to Eurovision 2020». Eurovisionworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  10. «Videography - Hurricane Girls». Hurricane Girls Official® (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  11. 11,0 11,1 «Beovizija 2020: U izboru za srpsku pesmu 24 kompozicije». Radio Televizija Srbije (սերբերեն). 09. JAN 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  12. «Друго полуфинале „Беовизије 2020"» (PDF). Радио Телевизија Србије (սերբերեն). 29. ФЕБ 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  13. «Друго полуфинале „Беовизије 2020" – изабрани сви финалисти». Радио Телевизија Србије (սերբերեն). 29. ФЕБ 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  14. «Финале „Беовизије 2020"» (PDF). Радио Телевизија Србије (սերբերեն). 01. МАР 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  15. 15,0 15,1 «Представник Србије на „Песми Евровизије" група "Hurricane"!». Радио Телевизија Србије (սերբերեն). 01. МАР 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  16. «"Hurricane": Идемо у Ротердам да вратимо „Евросонг" у Србију». Радио Телевизија Србије (սերբերեն). 02. МАР 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  17. «Hurricane в Apple Music» (անգլերեն). Apple Music. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  18. «Hurricane – YouTube» (անգլերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hurricane (խումբ)» հոդվածին։