Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ (2017)
Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ, ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենում։ Նախնական տվյալներով զոհվել է 14, և վիրավորում ստացել՝ 51 մարդ[2][3]։ Որոշ տվյալներով` գնացքի վագոնում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք[4]։
Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | ![]() |
Տեղադրանք | Սանկտ Պետերբուրգ, Սեննայա պլոշչադ և Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ |
Գրոհի նպատակ | Խաղաղ բնակչություն |
Տարեթիվ | Ապրիլի 3, 2017 |
Զենք | Կոտորակառումբեր[2] |
Զոհվածներ | 14 (ներառյալ ահաբեկիչը) |
Վիրավորներ | 51 |
![]() |
Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների[2][5][6] միջև ընկած ուղեմասում։
Պայթյուններ և հետագա զարգացումներԽմբագրել
2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13:30-ի սահմաններում, պայթյուններ են որոտացել «Սեննայա պլոշչադ» կայարանից դեպի «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» ուղևորվող գնացքի վագոնում։ Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ճամպրուկի մեջ։ Համաձայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության, պայթյունը որոտացել է գնացքի երրորդ վագոնում։ Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գնացքի դռան մոտ, ինչից հետո ծուխն անմիջապես տարածվել է ողջ վագոնով մեկ։ Պայթյուններից հետո իշխանությունները հայտարարեցին քաղաքի բոլոր մետրոկանգառների աշխատանքի դադարեցման մասին[7]։ Ուշ երեկոյան, երրորդ, չորրորդ և հինգերորդ գծերում մետրոպոլիտենը վերսկսկեց իր կանոնավոր աշխատանքը։
Ավելի ուշ չգործարկված պայթուցիկ սարք է հայտնաբերվել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում[8], ինչն անմիջապես վնասազերծվել է։ Պայթուցիկը պարունակել է մոտավորապես 1 կիլոգրամ տրոտիլ (ՏՆՏ)։
Դեպքից հետո, հսկողությունը բարձրացվեց երկրի մյուս խոշոր քաղաքների մետրոպոլիտեններում և օդանավակայաններում։
Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Տեղական ժամանակով ժամը 16:30-ին, ՌԴ գլխավոր դատախազությունը մետրոյում կատարված պայթյունները ճանաչեց որպես ահաբեկչական գործողություն[9]։
ԶոհերԽմբագրել
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հաղորդմամբ, հարձակումներից տուժել է 50 մարդ, որոնցից 14-ը՝ մահացել, ընդ որում նրանցից 7-ը զոհվել էր հենց տեղում, իսկ մնացածը՝ հիվանդանոցում։ Հոսպիտալացվել էր 39 մարդ, որոնցից վեցը՝ ծանր վիճակում։ Տուժածների շարքում կային երեխաներ։
Քաղաքացիություն | Զոհեր |
---|---|
Ռուսաստան[10][11][12] | 4 |
Ղազախստան[12][13][14] | 1 |
Ադրբեջան[12][15] | 1 |
Բելառուս[14][16] | 1 |
Ուզբեկստան[14][16] | 1 |
Տաջիկստան[14][16] | 1 |
Անհայտ | 5 |
Ընդհանուր | 14 |
ԱհաբեկիչըԽմբագրել
Պայթյուններն իրականացնելու մեջ կասկածվում էր ոմն 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը, ով ծնունդով Ղրղըզստանից Ռուսաստանի քաղաքացի էր[17]։ Ջալիլովը ծնվել էր 1995 թվականին՝ Ղրղըզստանի հարավային Օշ շրջանում, ով Մոսկվա էր տեղափոխվել 2011 թվականին։ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի և «Gazeta.ru» լրատվական կայքի փոխանցմամբ, 2015 թվականի դրությամբ Ջալիլովն աշխատել է մոսկովյան սուշի բարերից մեկում որպես խոհարար[18], իսկ այլ աղբյուրների պնդմամբ, Ջալիլովն աշխատել է որպես ավտոմեխանիկ և անհետացել էր պայթյուններից մի քանի շաբաթ առաջ։ «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները կասկածում են, որ Ջալիլովը կարող էր հնարավոր կապեր ունենալ ռադիկալ իսլամական խմբավորումների հետ[19] ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 容疑者は2人か 自爆テロとの報道も 死者11人に (яп.) — 産業経済新聞社, 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 «St Petersburg metro explosions kill ten - media»։ BBC։ 2017-04-03։ Վերցված է 2017-04-03
- ↑ «Explosion in St Petersburg metro; several injured - Life News»։ Reuters։ 2017-04-03։ Վերցված է 2017-04-03
- ↑ Նախնական տվյալներով` 10 մարդ է զոհվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից
- ↑ «Взрывы в метро Петербурга. Онлайн-репортаж»։ «ՌԻԱ նովոստի»։ ապրիլի 3, 2017։ Վերցված է ապրիլի 3, 2017
- ↑ «В Санкт-Петербурге произошел взрыв в метро. Онлайн-трансляция»։ rbc.ru։ Վերցված է Ապրիլի 3, 2017
- ↑ «Կրկնակի պայթյուն Ս. Պետերբուրգի մետրոյում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ»։ «Հրապարակ»։ Վերցված է ապրիլի 3, 2017
- ↑ «Պետերբուրգի մետրոյի ևս մեկ կայարանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել»։ Արմենպրես։ Վերցված է ապրիլի 3, 2017
- ↑ «Դատախազությունը «ահաբեկչություն» է որակել Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունը»։ «Ազատություն»։ Վերցված է ապրիլի 7, 2017
- ↑ «Champion of Russia in hand-to-hand fighting is victim of St. Petersburg terrorist attack»։ Crime Russia (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին։ Վերցված է ապրիլի 5, 2017
- ↑ «Mom sacrifices herself to save daughter in Russian subway attack»։ New York Post (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 5, 2017
- ↑ 12,0 12,1 12,2 «St Petersburg metro bomb victims identified»։ BBC (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 5, 2017
- ↑ «Названо имя предполагаемого террориста-смертника в Санкт-Петербурге»։ mk.ru (ռուսերեն)։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Verdächtiger Kasache ist unter den Opfern»։ n-tv (գերմաներեն)։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ «Azerbaijani woman confirmed dead in St. Petersburg metro blast – UPDATED»։ apa.az Mail (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-05-ին։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ 16,0 16,1 16,2 «St. Petersburg: Zahl der Terroropfer steigt auf 14»։ Die Presse (գերմաներեն)։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ «Սանկտ Պետերբուրգի պայթյունի գործով կասկածյալը ծնունդով Ղրղըզստանից ՌԴ քաղաքացի է»։ «Ազատություն»։ Վերցված է ապրիլի 7, 2017
- ↑ «Появились новые фото предполагаемого смертника из метро Петербурга»։ Газета.Ru։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ Sharman Jon (April 4, 2017)։ «Russia attack: Kyrgyzstan releases name of suspect in St Petersburg metro bombing»։ Independent։ Վերցված է April 4, 2017