Մոսկվայի մետրոյի պայթյուններ (2010)

Մոսկովյան մետրոյում 2010 թ. ահաբեկչական գործողությունները երկու պայթյուն են, որոնք կատարվել են մոսկովյան մետրոպոլիտենում («Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններ) 2010 թ. մարտի 29-ին և մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել (մարտի 29-ի երեկոյան դրությամբ հայտնի է 39 զոհերի[4] և 78 վիրավորների ու տուժածների մասին[4]։ Զոհվածների թվում կա Ռուսաստանի քաղաքացի՝ հայազգի 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը[4][5]։ Տուժածների թվում կան Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ՝ 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը և 55-ամյա Աննա Փորքաշյանը[4][5]։ Մոսկվայի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին[6]։ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել է, որ մարտի 30-ը Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է հայտարարվելու։

Մոսկվայի մետրոյի պայթյուններ
«Լուբյանկա» մետրոկայարանի կենտրոնական դահլիճը
Տեսակմահապարտ ահաբեկիչ և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրՄոսկովյան մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ Կուլտուրի» կայարաններ
ՏեղադրանքՄոսկվա
Գրոհի նպատակՔաղաքացիական բնակչություն
Տարեթիվմարտի 29, 2010
Գրոհի միջոցՊայթուն
Զոհվածներ40 մարդ[1]
Վիրավորներ102
Ահաբեկիչների քանակմոտավորապես 2 ահաբեկիչ-մահապարտուհիներ[2] և իրենց ուղեկցող 2 կին և 1 տղամարդ[3]
Կասկածյալ2 անթաղանթային պայթուցիկ սարքեր հեքսոգենի հիման վրա։ «Պարկ Կուլտուրի» մետրոյի պայթյունի ժամանակ սարքի մեջ գտնվում էին նաև արմատուրայի կտորներ և հեղույսեր։
 2010 Moscow Metro bombings Վիքիպահեստում

Տուժածներ խմբագրել

Ռուսաստանի Արտակարգ Վիճակների Նախարարությունը հաղորդում է տուժածների մասին հետևյալ տեղեկությունները[4]՝։

Քաղաքացիություն Զոհվածներ Վիրավորներ
  Ռուսաստան 5 62
  Մալայզիա 2
  Ֆիլիպիններ 1
  Բելառուս 1
  Տաջիկստան 1
Անհայտ 32 2
Ընդհանուր 38 68

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.mchs.gov.ru/
  2. «Число погибших при теракте выросло до 38, опознаны 22 человека». ՌԻԱ Նովոստի. 2010-ի մարտի 29. Վերցված է 2010 թ. մարտի 29-ին.
  3. «ГУВД Москвы: Милиция не располагает фотороботами двух женщин и мужчины, разыскиваемых в связи с терактами в метро». РБК. 29 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ. մարտի 29-ին. (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Пояснительная записка». МЧС России. 19:00, 29 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ. մարտի 29-ին. (ռուս.)
  5. 5,0 5,1 Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 17-ամյա Վ. Եղիազարյանը
  6. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Արտաքին հղումներ խմբագրել