Բանաստեղծություն

(Վերահղված է Ոտանավորից)

Բանաստեղծություն, գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ։ Բանաստեղծություն տերմինը հայերենում կիրառվում է մի քանի իմաստով.

  • Ամենատարածված ըմբռնմամբ բանաստեղծություն են կոչվում քնարական ոչ մեծ ծավալի գործերը, որոնք բացահայտում են որևէ զգացմունք, տպավորություն, խոհ (օրինակ` Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի բանաստեղծությունները)։
  • Հաճախ բանաստեղծություն են կոչվում առհասարակ չափածո ստեղծագործությունները՝ ի տարբերություն արձակ երկերի։ Այդ իմաստով, օրինակ, Հովհաննես Թումանյանն իր չափածո գործերի ժողովածուներն անվանել է «Բանաստեղծություններ», դրանց մեջ մտցնելով ոչ միայն քնարական ոտանավորները, այլև պոեմներն ու բալլադները։ Այս առումով «բանաստեղծությունը» նույնանիշ է պոեզիայի հետ։
  • Մինչև 19-րդ դարի վերջը հայ իրականության մեջ բանաստեղծություն ասելով հասկացել են նաև ընդհանրապես գեղարվեստական գրականություն։
  • Բանաստեղծություն, բանաստեղծական հասկացությունները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի և արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով։ Այդ իմաստով ևս բանաստեղծությունը նույնանիշ է պոեզիային։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 47
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 271