Սանդրին Բոներ ( ֆր.՝ Sandrine Bonnaire. մայիսի 31, 1967(1967-05-31)[1][2][3][…], Գաննա, Ֆրանսիա) , թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր։

Սանդրին Բոներ
Ծնվել էմայիսի 31, 1967(1967-05-31)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրԳաննա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Գիյոմ Լորան
Համատեղ ապրող(ներ)Ուիլյամ Հերթ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0094789

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի մայիսի 31-ին Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում, մեծ ընտանիքում (Սանդրինը, որի մայրը պատկանում էր Եհովայի վկաների աղանդին, ուներ ևս տասը եղբայր ու քույր)[5]։ Մանկուց երազել է կինոդերասանուհի դառնալ։ Որոշ ժամանակ աշխատել է որպես վարսահարդար։

11 տարեկանում Սանդրինը նկարահանվել է Ժերար Կուրանի «Ամբողջ կինոն» (1978) ֆիլմում, 1982 թվականին՝ Էպիզոդիկ դերերում «Բում 2» (ռեժ. Կլոդ Պինո ) և «Հիմարներն արձակուրդում» (ռեժ. Կլոդ Զիդի ) ֆիլմերում։ 1983 թվականին ռեժիսոր Մորիս Պիալան Սանդրինին «Մեր սիրելիների համար» ընտանեկան մելոդրամայում առաջարկեց Սյուզաննայի դերը, որի համար աղջիկը «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի արժանացավ՝ որպես տաղանդավոր երիտասարդ դերասանուհի։ Բոները նկարահանվել է նաև Պիալայի «Ոստիկանությունը» (1985) և «Սատանայի արևի տակ» (1987) ֆիլմերում։

Հիշարժան է հատկապես նրա դերակատարումը 1985 թվականին նկարահանված «Անօթևան և օրենքից դուրս» դրամայում, որի ռեժիսորն Ագնես Վարդան է։ Այս ֆիլմում Մոնա Բերգերոնի կերպարի մարմնավորումը նրան բերեց «Սեզար» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

1989 թվականին Բոները գլխավոր հերոսուհու դերում հանդես եկավ Ռայմոն Դեպարդոնի «Անապատում բանտվածը » ֆիլմում, 1994 թվականին Ժաննա դ'Արկի կերպարը մարմնավորեց Ժակ Ռիվետի.կինոդիլոգիայում։ Հաջողված էին նրա դերակատարումները նաև Կլոդ Սոտեի («Մի քանի օր ինձ հետ», 1988), Անդրե Տեշինեի («Անմեղները», 1987) та Պատրիս Լըկոնտի («Պարոն Իռ», 1989) ֆիլմերում։

1995թվականին Կլոդ Շաբրոլի « Արարողություն» քրեական դրամայում անգրագետ մարդասպան սպասուհու դերի համար Սանդրին Բոները Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Վոլպիի գավաթին և Պազինետտիի մրցանակին՝ ճանաչվելով լավագույն դերասանուհի։

1999 թվականին նա նկարահանվել է Մարիա Գոլովինայի դերում Ռեժիս Վառնիեի «Արևելք — Արևմուտք» ֆիլմում, որի նկարահանմանը մասնակցել են ֆրանսիացի, ռուս, ուկրաինացի և բուլղարացի կինոգործիչներ։

2004 թվականին նա Ֆաբրիս Լուկինիի հետ նկարահանվել է «Պարզ խոստովանություն» դրամայում, 2006 թվականին՝ Վինսենթ Լենդոնի հետ՝ «Սե՞ր է» մելոդրամայում, իսկ 2008 թվականին մասնակցել է «Հրեշտակի ոտնահետքերը» դրամայի նկարահանումներին, որտեղ Քեթրին Ֆրոն դարձել է նրա զուգընկերը։

2007 թվականին Սանդրին Բոներն իր ռեժիսորական դեբյուտն է կատարել աուտիզմով հիվանդ իր քրոջ՝ Սաբինայի մասին պատմող «Նրա անունը Սաբինա է» վավերագրական ֆիլմով։ Ժապավենը Կաննի կինոփառատոնում արժանացել է կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին և Ֆրանսիայում դարձել դրամարկղային հիթ։

2009 թվականին Սանդրին Բոները խաղացել է գլխավոր դերը Կարոլին Բոտտարոյի «Շախմատիստուհին» դրամայում, որը պատմում է շախմատով տարված կնոջ ճակատագրի մասին։

Անձնական կյանք խմբագրել

Սանդրին Բոները երկար ժամանակ հանդիպում էր ամերիկացի դերասան Ուիլյամ Հերթի հետ, ում հետ ծանոթացել էր «Ժանտախտը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանից դուստր է լույս աշխարհ բերել։ 2003 թվականի մարտի 29-ին Սանդրինն ամուսնացել է սցենարիստ Գիյոմ Լորանի հետ և ունեցել ևս մեկ դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2013
  5. «Сандрин Боннер». Вокруг ТВ. Վերցված է 9 червня2015-ին. (ռուսերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրին Բոներ» հոդվածին։