Սանդեյ Ինգբեդե , (ապրիլի 23, 1998(1998-04-23)[1][2], Ջոս, Նիգերիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է ձախ եզրային հարձակվողի դիրքում[4][5][6]։ 2016-2017 թվականների մրցաշրջանումԻնգբեդեն հաղթել է Նիգերիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգանյում՝ հանդես գալով «Պլատո Յունայթեդ» ակումբում[7][8]։

Սանդեյ Ինգբեդե
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 23, 1998(1998-04-23)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ջոս, Նիգերիա
Հասակ 170 սանտիմետր[3]
Դիրք եզրային կիսապաշտպան

Անձնական կյանք խմբագրել

Ինգբեդեն ֆուտբոլով զբաղվել է 5 տարեկան հասակում։ Ակումբի երկրպահուները նրան տվել են «Նեյմար» մականունը, որովհետև ֆուտբոլիստն իր խաղաոճով հիշեցնում է բրազիլացի Նեյմարին։ 2017 թվականին Ինգբեդեն փորձաշրջանով հանդես է եկել Նորվեգիայի «Լիլսթրոմ» ակումբում[9]։

Երիտասարդական կարիերա խմբագրել

«Լըրնինգ» խմբագրել

2013-2014 խմբագրել

2013 թվականին Ինգբեդեն միացել է Նիգերիայի Բուկուրու քաղաքի «Լըրնինգ» ֆուտբոլային ակումբին։ 2014-2015 թվականների մրցաշրջանում Ինգբեդեն եղել է թիմի մշտական անդամ[10]։ 2014-2015 թվականների մրցաշրջանում Ինգբեդեն խփել է միակ գոլը, որով իր ակումբը հաղթել է «Յարմալայգթ » ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[11]։

2015 թվականի մայիսի 14-ին Ինգբեդեն հավասարեցրել է հաշիվը «Գոմբե Վարիորս» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ «Լըրնինգ» ֆուտբոլային ակումբը առաջխաղացում է ստացել Նիգերիայի ազգային լիգայի «Իմիգրեիշն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ, որից հետո ակումբը ավարտել է մրցաշրջանը Ինգբեդեի չորս գոլային փոխանցումով[12]։

Կարիերա խմբագրել

Պլատո Յունայթեդ խմբագրել

2015-2016 մրցաշրջան խմբագրել

2015 թվականին, այն բանից հետո, երբ ակումբը 2015-2016 թվականների մրցաշրջանում բարձրացել է Նիգերիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի բարձրագույն խմբի առաջնություն՝ Սանդեյ Ինգբեդեն պայմանագիր է կնքել «Պլատո Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հետ։ Ավելի ուշ Ինգբեդեն գոլ է խփել «Պլատո Յունայթեդ»-ի կազմում «Յոբ Դեզերտ Սթարս» ֆուտբոլային ակումբում իր նորամուտի ժամանակ[13]։ 2016 թվականի մարտի 20-ին Ինգբեդեն «Լոբի Սթարս» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել[14]։ Նիգերիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ շաբաթում, 2016 թվականի ապրիլի 10-ին Ինգբեդեն խաղացել է իր առաջին Ջոսի դերբին «Գիվա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ[15]։ «Պլատո Յունայթեդը» հաղթել է խաղը 2-0 հաշվով։ Ինգբեդեն խաղացել է «Պլատո Յունայթեդ»-ի և «Սանշայն» ակումբների միջև խաղը, որը ավարտվել է 2-2 հաշվով[16]։ Ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման վերջին հատվածում։

Ինգբեդեն կրկին գոլ է խփել, երբ «Պլատո Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էնիմբա» ֆուտբոլային ակումբին[17]։

2016-2017 մրցաշրջան խմբագրել

Այն բանից հետո, երբ Ինգբեդեն որոշել է «Պլատո Յունայթեդ» ակումբում մնալ մինչև 2016 թվականի վերջը, շարունակել է պարբերաբար հանդես գալ ակումբի կազմում, որը 2016-2017 թվականների մրցաշրջանում նվաճել է Նիգերիայի պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոնի տիտղոսը[18]։ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Ինգբեդեն հաղթել է առաջնությունում այն բանից հետո, երբ 2016-2017 թվականների մրցաշրջանում «Պլատո Յունայթեդը» հաղթել է «Էնուգու Ռեինջերսի» դեմ խաղում, որից հետո ակումբի ֆուտբոլիստները ճանաչվել են որպես Նիգերիայի ֆուտբոլի առաջնության հաղթողներ[19]։

2017-2018 մրցաշրջան խմբագրել

2018 թվականի փետրվարի 3-ին ֆուտբոլի առաջնության 7-րդ օրը Ինգբեդեն գոլ է խփել «Պլատո Յունայթեդ» և «Սանշայն Սթարս» ակումբների դեմ խաղում, որը ավարտվել է 5-0 հաշվով։ 2018 թվականի փետրվարի 14-ին Ինգբեդեն խաղացել է ողջ հանդիպման ընթացքում, երբ «Պլատո Յունայթեդը» պարտվել է «Էնիմբա» ակումբին։

«Պլատո Յունայթեդ» ակումբի կազմում մասնակցել է ակումբի մայրցամաքային արշավին, որը հանդես է եկել «ԿԱՖ Չեմպիոնների լիգայում», ինչպես նաև «ԿԱՖ Կոնֆեդերացիաների գավաթին»[20][21]։

2018 թվականի փետրվարի 10-ին «ԿԱՖ Չեմպիոնների լիգայի» առաջին հանդիպման ժամանակ գոլ է խփել «Էդինգ Սպորտ» ֆուտբոլային ակումբի դարպասը[22]։

2018 թվականի փետրվարի 28-ին Ինգբեդեն գոլային փոխանցում է կատարել, որով ակումբը 1-0 հաշվով հաղթել է «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբին[23][24]։

2018 թվակնի մարտի 18-ին Ինգբեդեն 90 րոպե խաղացել է «ԿԱՖ Կոնֆեդերացիաների գավաթին» 4-0 հաշվով պարտվելով «ՈւՍՄ Ալժիր» ֆուտբոլային ակումբին[25]։

Լոռի խմբագրել

2018 թվականի օգոստոսի 18-ին Ինգբեդեն տեղափոխվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Լոռի» ֆուտբոլային ակումբ։ Ակումբում նա խաղացել է 26 անգամ և խփել է 8 գոլ։

Ալաշկերտ խմբագրել

2020 թվականի հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ինգբեդեն վարձավճարով «Լոռիից» տեղափոխվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ։ 2020 թվականի դեկտեմբերին Ալաշկերտը վարձույթի պայմանագիրը դարձրել է մշտական՝ մեկ տարի ժամկետով։ 2021 թվականի մայիսին հաղթել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմում։ Մայիսի 15-ին ֆուտբոլիստը գտնվում էր ակումբի պահեստայինների կազմում, քանի որ ակումբը պարտվել էր Հայաստանի ֆուտբոլի գավաթը «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբին[26]։

Նորավանք խմբագրել

2021 թվականի սեպտեմբերի 14-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նորավանք» ֆուտբոլային ակումբ[27]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ինգբեդեն հրավիրվել է 2018 թվականի Նիգերիայի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների ազգային հավաքական։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Խաղեր 2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ

Խաղեր և գոլեր՝ ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցակցության
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդամենը
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոռի 2018-2019 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 21 7 5 1 - - 26 8
2019-2020 0 0 0 0 - - 0 0
2020-2021 0 0 0 0 - - 0 0
Total 21 7 5 1 - - - - 26 8
Ալաշկերտ 2019-2020 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 2 0 0 0 0[Ն 1] 0 0[Ն 2] 0 2 0
Ալաշկերտ 2020-2021 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 9 0 3 1 0[Ն 1] 0 - 12 1
Նորավանք 2021-2022 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 9 0 1 0 - 10 0
Ընհանուր Կարիերա 41 7 9 2 - - - - 50 9

Ձեռքբերումներ խմբագրել

Պլատո Յունայթեդ խմբագրել

  • Նիգերիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա․ 2016-2017 թվականներ։

Ալաշկերտ խմբագրել

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնություն․ 2020-2021
  • Հայաստանի գավաթ․ 2020-2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.gr/sunday-ngbede/profil/spieler/475900
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. https://www.transfermarkt.co.uk/sunday-ngbede/profil/spieler/475900
  4. «Sunday Ingbede – Nigeria Professional Football League». Nigeria Professional Football League (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Sunday Ingbede | My Celebrity & I». My Celebrity & I (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  6. admin. «Sunday Ngbede signs 3-year deal with Armenian club Lori FC | SCORE NIGERIA». scorenigeria.com.ng (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Dede, Steve. «Plateau United win 2017 NPFL title» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Plateau United win their first-ever NPFL title – TheCable». TheCable (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  9. «NPFL Star Sunday To Know Lillestrom Fate Next Week :: All Nigeria Soccer – The Complete Nigerian Football Portal». www.allnigeriasoccer.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  10. «2014/2015 Nigeria Nation-Wide League Division One Match Results Played As at 2nd and 3rd July, 2015 |». nigerianationwideleague.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  11. «2014/2015 Nigeria Nation-Wide League Division One Match Results Played As at 8th May, 2015 |». nigerianationwideleague.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  12. «2014/2015 Nigeria Nation-Wide League Division One Match Results Played As at 14th May, 2015 |». nigerianationwideleague.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  13. «MFM FC, Plateau United gain promotion to Nigeria Professional Football League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  14. «Sunday Ingbede pagesepsitename%%». Channels Television (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  15. «NPFL Wk 11 Wrap: Derby win for Plateau Utd, Sunshine seal away point». FCNaija (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Plateau United vs. Sunshine Stars – Football Match Summary – May 8, 2016 – ESPN». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  17. «WATCH: Plateau United breeze past Enyimba | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  18. «Namo signs for Plateau Utd – The Nation Nigeria». The Nation Nigeria (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  19. «Akanni: Plateau United Deserved Their NPFL Title – Complete Sports Nigeria». Complete Sports Nigeria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  20. «Plateau United-USM Alger bribery mystery still unsolved». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  21. «CAFCC: Plateau United Knocked Out By Algeria's USM Alger – Complete Sports Nigeria». Complete Sports Nigeria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  22. Dede, Steve. «CAF Champions League: Plateau United off on a flying start, MFM grab vital away goal» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  23. «Amaefule's Header Sinks Rangers in Plateau». www.sportlineng.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  24. «Enugu Rangers' Ogunbote disappointed with NPFL loss to Plateau United | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  25. Abayomi, Tosin. «NPFL Champions Plateau United knocked out of CAF Confederation Cup after 4–0 hammering by USM Alger» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  26. «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». facebook.com (Armenian). FC Alashkert Facebook. 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «On the last day of transfers, Noravank Sports Club was able to come to terms with the experienced ex Lori and Alashkert winger Sunday Umaru». facebook.com/noravanksport/. Noravank SC Facebook. 2021 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 Ելույթներ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում
  2. Ելույթներ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթ-ում

Արտաքին հղումներ խմբագրել