Ջոս
Ջոս (անգլ.՝ Jos), 19-րդ խոշորագույն քաղաքը Նիգերիայի հանրապետությունում։ Գտնվում է Ջոս հարթավայրի բարձրադիր մասում՝ այսպես կոչված Կենտրոնական Նիգերիայում՝ երկրի գրեթե սրտում։ Նաև Նիգերիայի Պլատո նահանգի վարչական կենտրոնն է հանդիսանում։
Քաղաք | ||
---|---|---|
Ջոս | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Պլատո (նահանգ) | |
ԲԾՄ | 1217 մետր | |
Բնակչություն | 622 802 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Պատմություն
խմբագրելԴեռ բրիտանական գաղութային կառավարման տարիներին Ջոսը դարձավ գունավոր մետաղների արդյունահանման կարևոր կենտրոն (անագ և այլն)։ Չինաստանում և այլ զարգացող երկրներում մետաղների աճող պահանջարկը հանգեցրել է վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հանքարդյունաբերության վերածնմանը, ինչը հանգեցրել է երկրի շատ այլ տարածաշրջաններից միգրանտների ներհոսքին։ Տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ տիվ, ֆուլբե և ջունկուն ցեղերը, այժմ լրացնում են հաուսա, յորուբա, իգբո և ուրիշ ցեղերին։ Բնակչության աճի բարձր տեմպերի (տարեկան 3-4 տոկոս) և բնակություն հաստատած քրիստոնյաների և կիսաքոչվոր մուսուլմանների միջև կրոնական հակասությունների պատճառով քաղաքում շատ լարված է ազգամիջյան իրադրությունը[1]։ Վերջին տարիներին (2001, 2008 և 2010) տեղի են ունեցել արյունալի կրոնական բախումներ քրիստոնյաների և մուսուլմանների միջև։
Ահաբեկչություն
խմբագրելՋոսը գտնվում է երկրի քրիստոնեական և իսլամական մասերի միջև, այդ իսկ պատճառով այնտեղ հաճախ ահաբեկչություններ են տեղի ունենում։
- 2010 թվականի դեկտեմբերի 26-ին Ջոսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 74-ը վիրավորվել են։ Պայթյունները տեղի են ունեցել երկու քրիստոնեական եկեղեցիներում, հարձակման օբյեկտ են դարձել ուխտավոր քրիստոնյաները[2]։
- 2014 թվականի մայիսի 20-ին Ջոսում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ Է զոհվել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ[3]։
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը ըստ տարիների[4]։
1991 | 2010 |
---|---|
510 300 | 622 802 |
Կլիմա
խմբագրելՋոսի կլիման | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
Միջին առավելագույն, °C | 28 | 30 | 32 | 31 | 29 | 27 | 25 | 24 | 27 | 29 | 29 | 28 | 28,3 |
Միջին ջերմաստիճան, °C | 20,7 | 22,5 | 24,4 | 24,2 | 23,1 | 21,8 | 20,4 | 20,1 | 21,1 | 22 | 21,8 | 20,7 | 22,6 |
Միջին նվազագույն, °C | 14 | 16 | 18 | 19 | 18 | 18 | 17 | 17 | 17 | 17 | 16 | 14 | 16,9 |
Տեղումների քանակ, մմ | 0 | 4 | 16 | 91 | 158 | 197 | 303 | 287 | 201 | 58 | 1 | 1 | 1327 |
Աղբյուր Ջոսի կլիման Արխիվացված 2020-11-30 Wayback Machine Նիգերիա-Ջոս։ Կլիման, եղանակը, ջերմաստիճանը |
Պատկերասրահ
խմբագրել-
Ջոսի կենտրոնական մզկիթը
-
Ջոսի բնակելի թաղամասը
-
Nasco ընկերության կենտրոնակայանը Ջոսում
-
Մրգերի վաճառք այգու շուկայում
-
Շրջանցիկ ճանապարհը Ջոսի կենտրոնում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ BBC News — Nigeria ethnic violence 'leaves hundreds dead'
- ↑ «Breaking News, World News and Video from Al Jazeera». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Նիգերիայի ահաբեկչությունների շարք Արխիվացված 2014-05-23 Wayback Machine(ռուս.) rbctv.rbc.ru կայքում, 21 մայիսի, 2014
- ↑ «Ջոս» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս» հոդվածին։ |