Նորավանք ՄԱ
Նորավանք մարզական ակումբ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը ներկայացնում է Վայք քաղաքը։ Ակումբը հիմնվել է 2020 թվականին։ 2021 թվականից հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ 2021-22 մրցաշրջանում առաջին անգամ մասնակցելով Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը` դարձել է գավաթակիր, եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Ուրարտու»-ին։
Նորավանք | |||
![]() | |||
Ամբողջական անուն | Նորավանք մարզական ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | Կապույտ-վարդագույն | ||
Հիմնադրում | հունվարի 16, 2020 | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Վայք | ||
Մարզադաշտ | Արևիկ, Վայք | ||
Տարողունակություն | 1,100 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Կայք | |||
Լիգա | Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | ||
2021-22 | 7 | ||
|
Պատմություն խմբագրել
Նորավանք մարզական ակումբը հիմնվել է 2020 թվականին[1]։ Թիմը մասնակցել է Հայաստանի առաջին խմբի առաջնության 2020-21 թվականների մրցաշրջանին և գրավել երրորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը։ Թիմը հասել է Հայաստանի 2021-22 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչ և 2022 թվականի մայիսի 8-ին 2:0 հաշվով հաղթելով «Ուրարտու»-ին` հռչակվել է Հայաստանի գավաթակիր։
Առաջնություն և գավաթ խմբագրել
Սեզոն | Առաջնություն | Գավաթ | Առաջնությունում գլխավոր ռմբարկու | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվ. | Տեղ | Խ | Հ | ՈՈ | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | Անուն | Գոլեր | ||
2020–21 | Հայաստանի Առաջին խմբի առաջնութուն | 3 | 27 | 16 | 2 | 9 | 45 | 31 | +14 | 50[2] | 1/8 եզրափակիչ[3] | Անդրանիկ Քոչարյան | 9 |
2021-22 | Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն | 7 | 32 | 7 | 7 | 18 | 36 | 55 | -19 | 28[4] | Գավաթակիր[5] | Շոեյբու Իբրահիմ | 10[6] |
Մարզադաշտ խմբագրել
Նորավանքի տնային խաղերն ի սկզբանե անցկացվում էին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։ 2022 թվականի սկզբին Նորավանքն սկսել է տնային խաղերն անցկացնել Վայքի վերանորոգված «Արևիկ» մարզադաշտում[7]։ Սակայն մարզադաշտի տեխնիկական վիճակի պատճառով երբեմն շարունակել է տնային խաղեր անցկացնել Չարենցավանում[8] և Երևանում[9]։
Ընթացիկ կազմ խմբագրել
առ 2022 թվականի մարտի 8-ը
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Մարզիչներ խմբագրել
առ 2022 թվականի մայիսի 31-ը
Անուն | Ազգ. | Սկիզբ | Ավարտ | Խ | Հ | ՈՈ | Պ | ԽԳ | ԲԳ | %Հ | Մրցանակներ | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վահե Գևորգյան | Հուլիսի 1, 2021 | 66 | 21 | 11 | 30 | 88 | 90 | Категория:WDL error | 31,82Հայաստանի ֆուտբոլի գավաթ |
Հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «NORAVANK»։ noravanksport.am։ Noravank SC։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2021-ին։ Վերցված է 7 August 2021
- ↑ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2020-2021թթ. առաջնություն
- ↑ ՀՀ ֆուտբոլի 2020-2021թթ. .VBET Հայաստանի Գավաթի խաղարկություն
- ↑ 2021-2022 VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա
- ↑ 2021-2022 VBET Հայաստանի Գավաթի խաղարկություն
- ↑ Shuaibu Lalle Ibrahim
- ↑ [https://www.ffa.am/hy/1645510702 «Ֆուտբոլը ներսից»՝ Վայքի «Արևիկ» նորաբաց մարզադաշտում ]
- ↑ «Ֆուտբոլային արևը կրկին խամրեց «Արևիկում». Ինչո՞ւ է «Նորավանքը» խաղալու Չարենցավանում»։ Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին։ Վերցված է 2022-04-24
- ↑ «Նորավանք»-«Նոա» հանդիպման վայրն ու ժամը փոխվել է