Քրիստոֆեր Պոլ Բեյլի (լատին․՝ Christopher Bailey, մայիսի 11, 1971(1971-05-11), Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), Burberry նորաձևության տան նախագահ և նախկին գլխավոր կրեատիվ տնօրեն[1][2][3]։ 2014 թվականի մայիսին Անժելա Արենդսի հեռանալուց հետո նա զբաղեցրել է գլխավոր կրեատիվ տնօրենի և նախագահի պաշտոնը[4]։ 2018 թվականի փետրվարին գլխավոր կրեատիվ տնօրենի պաշտոնում նրան փոխարինել Է Ռիկարդո Տիշին[5]։

Քրիստոֆեր Բեյլի
Ծնվել էմայիսի 11, 1971(1971-05-11) (52 տարեկան)
ԾննդավայրՀալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Վեստմինստերի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
ԱմուսինՍայմոն Վուդս
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Պատանեկություն խմբագրել

Քրիստոֆեր Պոլ Բեյլին[6] ծնվել է Անգլիայի Յորքշիր քաղաքում՝ ատաղձագործի և Marks & Spencer ցուցափեղկերի ձևավորողի ընտանիքում[7]։ 1994 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Արվեստի թագավորական քոլեջը, որտեղ 2004 թվականին արժանացել է պատվավոր կրթաթոշակի[8], իսկ 2013 թվականին բժշկական պատվավոր կրթաթոշակի[9]։

Կարիերա խմբագրել

 
Բեյլիի ծիածանային թիկնոցը

1994-1996 թվականներին Դոնա Կարանի նորաձևության տանը Քրիստոֆերն աշխատել է որպես կանացի հագուստի դիզայներ, իսկ 1996-2001 թվականներին՝ Միլանի Gucci ապրանքանիշի կանացի հագուստի ավագ դիզայներ։ 2001 թվականի մայիսին որպես դիզայնի տնօրեն նա միացել է Burberry-ին, 2004 թվականին դարձել է կրեատիվ տնօրեն, իսկ 2009 թվականի նոյեմբերին՝ գլխավոր կրեատիվ տնօրեն[7][10]։

2008 թվականին Բեյլին Անժելա Արենդսի հետ հիմնել է Burberry Foundation-ը, որն օգում է երիտասարդներին ստեղծագործության միջոցով իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը։ Burberry Foundation-ը ներդրումներ է կատարել ընտրված բարեգործական կազմակերպություններում՝ աջակցելով մայրաքաղաքային խոշոր շրջանների երիտասարդներին, որտեղ ապրել և աշխատել են Burberry-ի աշխատողների մեծ մասը, և որտեղ նրանք կարողացել են կամավոր աշխատել[11]։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին Բեյլին նշանակվել է Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրեն՝ 2014 թվականի կեսերին Անժելա Արենդսի հեռանալուց հետո[12]։ 2014 թվականի մայիսի 1-ին Բեյլին ստանձնել է ստեղծագործական գլխավոր տնօրենի և գործադիր տնօրենի պաշտոնը։

2016 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրենը պետք է լինի Céline-ի գործադիր տնօրեն Մարկո Գոբետին։ 2017 թվականի նոյեմբերին Գոբետին փոխարինել է Բեյլիին, իսկ Քրիստոֆերը ստանձնել է նախագահի պաշտոնը՝ պահպանելով գլխավոր կրեատիվ տնօրենի տիտղոսը[1][13][14][15]։ 2017 թվականի հուլիսին Գոբետին փոխարինել է Բեյլիին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն[16]։ Կազմակերպության 2017 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության համաձայնության՝ 2018 թվականի մարտին Բեյլին կհեռանա տնօրենների խորհրդից, ինչպես նաև հաջորդ դեկտեմբերին ամբողջովին կհեռանա Burberry-ից[17]։

Անձնական կյանք խմբագրել

Միլանում աշխատելիս Բեյլին հարաբերությունների մեջ է եղել Miu Miu-ի դիզայներ Գիրտ Քլոեթի հետ։ 2004 թվականին Քլոեթի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք, որից հետո զույգը տեղափոխվել է Յորքշիր և հաջորդ տարի հետ չի վերադարձել[18]։

2009 թվականին Բեյլին հարաբերությունների մեջ է եղել բրիտանացի դերասան Սայմոն Վուդսի հետ[19]։ 2012 թվականին զույգն ամուսնացել է[20]։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Այրիսը և Նելին[21]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 «Marco Gobbetti Named CEO at Burberry; Christopher Bailey to Become President». businessoffashion.com. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  2. Friedman, Vanessa; Paton, Elizabeth (2017 թ․ հոկտեմբերի 31). «Christopher Bailey, Burberry Chief Creative Officer, Is Leaving». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին – via NYTimes.com.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Topping, Alexandra (2018 թ․ մարտի 1). «Burberry names Riccardo Tisci to replace star designer Christopher Bailey». the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. «The Class of 2009: Stylemaker of the year: Christopher Bailey». Out Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 McDowell, Colin (2009 թ․ սեպտեմբերի 6). «Christopher Bailey: Burberry's golden boy». The Times. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Alexander, Hilary (2009 թ․ դեկտեմբերի 7). «Christopher Bailey collects his MBE». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Sowray, Bibby (2013 թ․ հունիսի 28). «Burberry's Christopher Bailey to receive honorary-doctorate degree». The Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  10. Jones, Dolly (2009 թ․ նոյեմբերի 11). «All Hail Bailey». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. WWD Staff (2014 թ․ փետրվարի 25). «Anna Wintour, Christopher Bailey Spotted in London». WWD. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  13. Davies, Rob (2016 թ․ հուլիսի 11). «Burberry's Christopher Bailey makes way for new CEO». the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  14. Kirton, Hayley (2016 թ․ հուլիսի 11). «Christopher Bailey named president of Burberry, replaced as chief exec». cityam.com. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  15. Chaudhuri, Saabira (2016 թ․ հուլիսի 11). «Burberry's Christopher Bailey Replaced as CEO by Marco Gobbetti». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին – via www.wsj.com.
  16. Vandevelde, Mark (2017 թ․ մայիսի 18). «Burberry sales rise as Bailey bows out as chief executive». Financial Times. United Kingdom. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  17. «Christopher Bailey, Burberry Chief Creative Officer, Is Leaving». The New York Times. 2017 թ․ հոկտեմբերի 31.
  18. Horyn, Cathy (2006 թ․ մարտի 12). «Tea and Sympathy». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  19. The Tatler List, Christopher Bailey Արխիվացված 2017-06-20 Wayback Machine
  20. «Wedding bells for Burberry's Christopher Bailey and Actor Simon Woods». ohnotheydidnt.livejournal.com.
  21. Mower, Sarah. «Goodbye Christopher Bailey». Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.