Սամվել Փիլոյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Փիլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ալբերտի Փիլոյան (հունվարի 9, 1963, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2014 թ.)։
Սամվել Փիլոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍամվել Փիլոյանը ծնվել է 1963 թվականին, Կիրովականում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետում։ 1984-1996 թվականներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, որտեղ կերտել է ավելի քան 30 դեր։ Աշխատել է Մոսկվայում։ 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ Խաղացել է ավելի քան 60 գլխավոր և հիմնական դերեր։ Հյուրախաղերով մասնակցել է մի շարք միջազգային փառատոների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Վիլնյուսում, Լիսաբոնում, Ստրասբուրգում, Փարիզում, ԱՄՆ-ում և այլուր[1]։
Ներկայացումներ
խմբագրել- Թոմաս Մաուբռ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ»
- Իշխան Զվյոզդիչ՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Բուրանու՝ Անտոն Չեխովի «Երեք քույր»
- Տրոֆիմով՝ Անտոն Չեխովի «Բալենու այգի»
- Նեզմանով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Բերկուտով Վասիլի Իվանովիչ՝ «Գայլեր և ոչխարներ»
- Ռոննի՝ Ռ. Կուենի «Գիշերային խրախճանք»
- Խաչատուր՝ Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի»
- Տիգրան՝ Կ. Խոդիկյանի «Կինը անձրևից հետո»
- Ճերմակավոր՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Լեռնցի հովիվ-սասունցի՝ Ռոլանդ Շառոյանի «Մեր բաժին ուրախություն»
- Հեղինակ՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Գնել՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»
- Արտաշես Օթարյան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Ռիչարդ՝ Է. Օլբիի «Սեր, փող, սատանա»
- Միթչ՝ Թ. Ուլիամսի «Տրամվայ ցանկություն»
- Ոստիկան՝ Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»
Ֆիլմեր
խմբագրել- «Արարատ», հայ-գերմանական
- «Անցնող երազներ», հայ-ֆրանսիական
- «Ադամանդ որոնողները», «Մոսֆիլմ»
- «Աղետ», «Հայֆիլմ»
- «Ռագուիլ», 2013 թ.[2]
- «Մեռյալ հովիտ», 2014 թ. (էպիզոդ)
- Բարի լույս (ֆիլմ, 2016 թ.)
Հեռուստասերիալներ
խմբագրել- Որոգայթ
- «Եզրագծից այն կողմ»
- «Բախտաբեր» (փաստաբան)
- «Խաչվող հետքեր»
- «Հին արքաներ»
- «Քավարան»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ (2003 թ.)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2014 թ.)[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սամվել Փիլոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ալբերտ Սաֆարյանը, Սամվել Փիլոյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Արմեն Գևորգյանը և այլք Ռագուիլ-ում/ Ալբերտ Սաֆարյանը, Սամվել Փիլոյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Արմեն Գևորգյանը և այլք՝ “Ռագուիլ”-ում
- ↑ Ս. Ա. ՓԻԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ