Բարի լույս (ֆիլմ, 2016)

ռեժիսոր Աննա Արևշատյանի 2016 թվականին նկարահանած ֆիլմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարի լույս (այլ կիրառումներ)

«Բարի լույս», 2016 թվականին ռեժիսոր Աննա Արևշատյանի[1] նկարահանած հայկական ֆիլմ։ 2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի խաղարկային ֆիլմերի շարքում[2][3][4]։ Ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացը տևել է 2 տարի, նկարահանումները կատարվել են 26 օրվա ընթացքում։

Բարի լույս
Բարի լույս
Երկիր Հայաստան
Թվական2016 և մարտի 7, 2017
Լեզուհայերեն
ՌեժիսորԱննա Արևշատյան
ԴերակատարներՍամվել Փիլոյան
ԿինոընկերությունIzyum Film Production
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած լրագրողի մասին։ Արշակը կորցրել է աշխատանքը, նրան համակել է անզորությունն ու մեղքի զգացումն ընտանիքի առջև։ Երկրից արտագաղթելու վերաբերյալ կնոջ հորդորները նրան ստիպում են վերջնական որոշում կայացնել, ինչը նրա համար ծայրահեղ է դառնում, և նա հակամարտության մեջ է մտնում սեփական ես-ի հետ. նրա սկզբունքները կոտրված են, ապագան` անորոշ։ Հորը տեսնելու անհագ ցանկությամբ Արշակը մեկնում է սահմանամերձ գյուղ, որտեղ ապրում է հայրը։ Հայրական տան ճանապարհին մանկության հուշերը նրան տանում են 90-ականների դժվարին ժամանակներ։ Անցյալի հետ հանդիպումը օգնում է կրկին վերագտնել իրեն և կայացնել ճիշտ որոշում[5][6]։

Դերերում խմբագրել

  • Արայիկ Դարբինյան
  • Արսեն Կարապետյան
  • Աշոտ Չթչյան
  • Արեն Սողոյան
  • Դավիթ Գասպարյան
  • Սամվել Փիլոյան
  • Լիդա Հակոբյան
  • Մարիամ Մելիքսեթյան
  • Մարիա Մաթևոսյան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սևադա Գրիգորյան
  • Ռեժիսոր՝ Աննա Արևշատյան
  • Օպերատոր՝ Պավել Դիլլուս
  • Պրոդյուսեր՝ Շուշանիկ Արևշատյան, Վալերի Սահարյան
  • Նկարիչ՝ Սեդրակ Վելիկոդնի
  • Հնչյունը` Արտակ Ասիրյան, Արման Պարսամյան, Գևորգ Շահնազարյան
  • Երաժշտություն՝ Կարեն Հարությունյան, Վահագն Հայրապետյան
  • Մոնտաժը` Տիգրան Բաղինյան

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե Ծիրանի»
  • Տորոնտոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի
  • Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի է արժանացել՝ որպես «Լավագույն դեբյուտային ֆիլմ» 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Բարի լույս». լրագրությունից հիասթափված ռեժիսորի ֆիլմը՝ լրագրողի մասին». Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  2. «Բարի լույս». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. «Հայկական համայնապատկեր». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. ««Ոսկե ծիրան». Ծանր 90-ականների դրական հիշողությունները՝ «Բարի լույս» ֆիլմում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  5. Technologies, Peyotto. ««Բարի լույսն» արդեն մեծ էկրաններին է (լուսանկարներ)». 168 Ժամ. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  6. «ДОБРЫЙ СВЕТ ОТ АННЫ АРЕВШАТЯН». golosarmenii.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել