Սամվել Նիկոյան
Սամվել Պարգևի Նիկոյան (փետրվարի 13, 1958, Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (2011-2012), քաղաքական գործիչ։
Սամվել Նիկոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1982) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրելՍամվել Նիկոյանը ծնվել է Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։
1982 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ, 1987 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը։
1982-1990 թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում՝ ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ։ 1995 թ.՝ Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998 թթ.՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ, 1998-2001 թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն։ Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ և առաքմամբ։ ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում՝ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։ 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
2003-2007 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ։
2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։ 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։ 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահլ[2]։
2005 թվականին հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգևատրվել է Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2006 թվականին՝ Հայաստանի վարչապետի հուշամեդալով, Հայաստանի վարչապետի հուշանվերով (2014)։ 2012 թ․ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀԿ-ը համագումարում վերընտրվել է ՀՀԿ-ը գործադիր մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Գագիկ Մելիքյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյան 7 հունիսի 2007 թ. - 18 մայիսի 2009 թ. |
Հաջորդող Էդուարդ Շարմազանով |
Նախորդող Հրայր Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյան 18 մայիսի 2009 թ. - 6 դեկտեմբերի 2011 թ. |
Հաջորդող Էդուարդ Շարմազանով |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյան 06 դեկտեմբերի 2011 թ. - 31 մայիսի 2012 թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |