Էդուարդ Շարմազանով
ՀՀ քաղաքական գործիչ
Էդուարդ Հովսեփի Շարմազանով (նոյեմբերի 8, 1975, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական ծագմամբ հայազգի քաղաքական գործիչ, նախկին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Էդուարդ Հովսեփի Շարմազանով | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 12, 2011 - 2019 | ||||
| ||||
2011 - 2019 | ||||
| ||||
դեկտեմբերի 6, 2011 - մայիսի 31, 2012 | ||||
| ||||
հունիսի 6, 2007 - հուլիսի 11, 2008 | ||||
| ||||
2005 - 2007 | ||||
Կուսակցություն՝ | Հանրապետական | |||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 8, 1975 (48 տարեկան) | |||
Ծննդավայր | Ալավերդի,![]() | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Զավակներ | 2 զավակ | |||
Պարգևներ | ||||
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։
- 1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։
Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։
- 1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը։ 1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ։
- 2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[2]։
- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ մամուլի խոսնակ։
- 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։
- 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։
- 2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը[5]։
- 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։
Պարգևներ խմբագրել
- 2003 թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։
- 2005 թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։
- 2006 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
- 2008 թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
- 2009 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։
- 2011 թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով։
- 2015 թ. Մխիթար Գոշի մեդալ[6]
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նարե Շարմազանովան և Հովսեփ Շարմազանովը
Նախորդող Սամվել Նիկոյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով 18 մայիսի 2009 թ. - 6 դեկտեմբերի 2011 թ. |
Հաջորդող Գագիկ Մելիքյան |
Նախորդող Սամվել Նիկոյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով 6 դեկտեմբերի 2011 թ. - |
Հաջորդող - |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 17
- ↑ «Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24
- ↑ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3
- ↑ Է. Հ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ