Հրայր Կարապետյան
հայ քաղաքական գործիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Կարապետյան (այլ կիրառումներ)
Հրայր Կառլենի Կարապետյան (օգոստոսի 11, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս։
Հրայր Կառլենի Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կրթություն
խմբագրել- 1980 թ. ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը։
- 1981-1985 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։
- 1986-1989 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու է, հեղինակ է մի շարք գիտական ձեռնարկների և աշխատությունների։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1980-1981 թթ. աշխատել է Երևանի լամպերի գործարանում որպես բանվոր։
- 1985-1990 թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետև, Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1985-1987 թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը։
- 1987-1989 թթ. - «Միացում» կազմակերպության անդամ, խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը։
- 1989 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է։
- 1990-1995 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ։
- 1990-1992 թթ. մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը։
- 1996-1998 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ։
- 1998-2003 թթ. - ՀՀ Արագածոտնի մարզպետ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2003-2006 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար։
- 2006-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար։
- 2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2008 թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1], իսկ 2009 թվականի ապրիլի 30-ին տվել է հրաժարական՝ ՀՅԴ կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ։
- 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. մայիսի 30-ը։ Հեղինակ է տասնյակ օրենքների և օրենսդրական նախաձեռնությունների։
- Եղել է Ազգային ժողովի «Սպառողների շահերի պաշտպանության պատգամավորական համագործակցության» խմբի ղեկավարը։
- 2010 թ. ապրիլին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2013 - 2019 թթ. Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով։
- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար[3]
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի 3 որդի և 3 թոռ։
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Հրաչյա Գրիգորյան |
ՀՀ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյան 1998—12 հունիսի 2003 |
Հաջորդող Գաբրիել Գյոզալյան |
Նախորդող Մարտուն Մաթևոսյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյան 12 հունիսի 2003—1 հունիսի 2006 |
Հաջորդող - |
Նախորդող Լևոն Մկրտչյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյան 7 հունիսի 2007—19 մայիսի 2008 |
Հաջորդող Վահան Հովհաննեսյան |
Նախորդող Վահան Հովհաննեսյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հրայր Կարապետյան 20 մայիսի 2008—8 հունիսի 2009 |
Հաջորդող Սամվել Նիկոյան |
Նախորդող Արթուր Աղաբեկյան |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյան 8 հունիսի 2009 - 31 մայիսի 2012 |
Հաջորդող Կորյուն Նահապետյան |
Նախորդող Վարդան Հակոբյան |
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյան դեկտեմբերի 2013 — հունիս, 2019 |
Հաջորդող դեռևս նշանակում չկա |