Սամվել Թարվերդյան
քաղաքական գործիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Պողոսի Թարվերդյան (օգոստոսի 27, 1939, Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։
Սամվել Թարվերդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1947-1958 թթ. - սովորել և ավարտել է Ելփինի միջնակարգ դպրոցը։
- 1961-1966 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։
- Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1971)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1958-1961 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1966-1974 թթ. - աշխատել է Ելփինի սովխոզում որպես սովխոզի գլխավոր գյուղատնտես, ապա՝ սովխոզի տնօրեն։
- 1974-1991 թթ. - վարել է մի շարք կուսակցական և տնտեսական պաշտոններ, եղել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար, Եղեգնաձորի շրջանային խորհրդի պատգամավոր։
- 1985 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 12-րդ գումարման պատգամավոր։
- 1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 13-րդ գումարման (ՀՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման) պատգամավոր։
- 1992-1997 թթ. - Եղեգնաձորի շրջանային խորհրդի սոցիալական ապահովության բաժնի վարիչ։
- 1997-1998 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչ։
- 1998 թ. հունիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (1981, 1986)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2010)[1]։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, 2002 թվականից՝ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահը։