Սամվել Աղայի Բալաղյան (հունվարի 29, 1865(1865-01-29)[1], Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1950(1950-10-30)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կենսաբան–դարվինիստ։

Սամվել Բալաղյան
Ծնվել էհունվարի 29, 1865(1865-01-29)[1]
ԾննդավայրԳանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1950(1950-10-30)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան[1]
Մասնագիտությունկենսաբան և ուսուցիչ

1889 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ Աշակերտել է Իլյա Մեչնիկովին, Ալեքսանդր և Վ․ Կովալևսկիներին, Զելինսկուն, Տիմիրյազևին։ 1889 թվականից Թիֆլիսում եղել է բնագիտության ուսուցիչ, իսկ 1896 թվականից՝ միաժամանակ Ներսիսյան դպրոցի տեսուչ։ Բալաղյանը Թիֆլիսում հայ հրատարակչական ընկերության հիմնադիրներից է և զարկ է տվել կենսաբանական հանրամատչելի գրականության հայերեն հրատարակությանը։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Միկրոբները» (1891), «Զրույցներ հողի մասին» (1893), «Դարվինիզմ» (1894) և այլ աշխատությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226