Սամվել Ալիխանյան

հայ պատմաբան

Սամվել Տիգրանի Ալիխանյան (1911, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1985), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ (1932 թվականից)։

Սամվել Ալիխանյան
Ծնվել է1911
ԾննդավայրԴիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1985
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՔանաքեռի ալյումինի գործարան, Հայաստանի արդարադատության նախարարություն և ՀԱՊՀ
ԱնդամությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Ալիխանյանը ծնվել է Դիլիջանում։ Մանկությունն անցկացրել է որբանոցում։ Ավարտել է Իջևանի գյուղտեխնիկումը։ Ծառայել է կարմիր բանակում և ստացել կրտսեր լեյտենանտի կոչում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականի հունվարից եղել է Մարտունու շրջանի Ներքին Գյոզալդարայի (այժմ Վարդենիկ) միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև նշանակվել Դիլիջանի շրջժողկրթբաժնի վարիչ[1]։

1941 թվականի հուլիսին մեկնել է բանակ, նշանակվել Ջուլֆայի երկաթուղային շրջանի զինվորական պարետության դիսպետչեր։ Եղել է Կավկազսկայա երկաթուղային շրջանի զինվորական պարետի օգնական, պարետության կուսակցական կազմակերպության քարտուղար։ Սամվել Ալիխանյանը մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին Ստալինգրադի մոտ, Կոտելնիկովում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում։ Պատերազմի տարիներին ստացել է բազմաթիվ գովասանագրեր և մարտական մեդալներ։

1948 թվականին ընտրվել է Քանաքեռի ալյումինի գործարանի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար։ 1946 թվականին եղել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի կադրերի բաժնի վարիչ, 1947-1949 թվականներին աշխատել է որպես ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, 1952 թվականին՝ ՀԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 1961-1965 թվականներին Ալիխանյանը եղել է պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ Դասավանդել է նաև Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ալիխանյանը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է[1]։

Սամվել Ալիխանյանը մահացել է 1985 թվականին։

Երկեր խմբագրել

  • Վ. Ի. Լենինը սովետական պետական ապարատի աշխատանքի մասին։ Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Վահան Տերյանի պետական գործունեությունը։ [Քաղաքագիտական վերլուծություն]։ Երևան, Հայպետհրատ, 1956[2]։
  • Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921)։ Երևան, Հայպետհրատ, 1958[3]։
  • Ваан Терян: Общественно-политическая и государственная деятельность: [Перевод с армянского]. Ереван: Айпетрат, 1960.[4]
  • Հայ և վրաց աշխատավորության ռևոլյուցիոն համագործակցության վառ օրինակը։ Երևան, Հայպետհրատ, 1961[5]։
  • Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917-1921 թթ.): Երևան, Հայպետհրատ, 1964[6]։
  • Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917-1921 թթ.): Երևան, Հայաստան, 1966[7]։
  • Իլյիչի ստորագրությամբ։ Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն | ՀԿԿ կենտկոմի և երկքաղկոմի Ստ. Շահումյանի անվ. հանրապետ. քաղլուստուն, Երևան, Ա. հ., 1969:
  • Վառլամ Ավանեսով։ [Կյանքն ու գործունեությունը]։ Երևան, Հայաստան, 1970[8]։
  • Գ. Կ. Օրջոնիկիձեն և սովետական իշխանության հաստատումը Հայաստանում։ Երևան, Հայաստան, 1974[9]։
  • Ժողովրդի միահամուռ կամքով։ Երևան, Ա. հ., 1974[10]:
  • Հայկական գործերի կոմիսարիատը Հոկտեմբերյան հեղափոխության պրոպագանդիստ։ Երևան, Գիտելիք, 1977։
  • Պետական կառավարման լենինյան սկզբունքները։ Երևան , Հայաստան, 1978։
  • Լենինյան փաստաթղթեր Հայաստանի մասին։ Երևան, Հայաստան, 1980[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1956). Գալստյան, Հ (ed.). Վահան Տերյանի պետական գործունեությունը։ Քաղաքագիտական վերլուծություն. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  3. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1958). Պողոսյան, Վ (ed.). Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը։ 1917-1921. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  4. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1960). Ваан Терян: Общественно-политическая и государственная деятельность: [Перевод с армянского]. Ереван: Айпетрат.(չաշխատող հղում)
  5. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1961). Հայ և վրաց աշխատավորության ռևոլյուցիոն համագործակցության վառ օրինակը. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  6. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1964). Խաչատրյան, Ս Կ (ed.). Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում։ 1917-1921 թթ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  7. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1966). Խաչատրյան, Ս Կ (ed.). Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում։ 1917-1921 թթ. Երևան: Հայաստան.
  8. Ալիխանյան, Սամվել Տիգրանի; Սահակյան, Վ Մ |e խմբ (1970). Վառլամ Ավանեսով։ Կյանքն ու գործունեությունը. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  9. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1974). Գ.Կ. Օրջոնիկիձեն և սովետական իշխանության հաստատումը Հայաստանում. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  10. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1974). Ժողովրդի միահամուռ կամքով. Օգնություն դասախոսին. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  11. Ալիխանյան, Սամվել Տիգրանի (1980). Լենինյան փաստաթղթեր Հայաստանի մասին. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Ալիխանյան» հոդվածին։