Սամո Խալուպկա (սլովակ.՝ Samo Chalupka, 27 փետրվարի, 1812, Հորնա Լեհոտա, Ավստրիական կայսրություն (այժմ՝ Բանսկա Բիստրիցայի շրջան, Սլովակիա) - 19 մայիսի, 1883, Գորնա Լեգոտա), սլովակ բանաստեղծ-ռոմանտիկ[3], այսպես կոչված, «շտուրականների» սերնդի ներկայացուցիչ։ Յան Բոտտոյի, Յանկո Կրալի ու Անդրեյ Սլադկովիչի հետ միասին Սամո Խալուպկան եղել է ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Սլովակիայում։ Եղել է բողոքական քարոզիչ և լուսավորիչ։

Սամո Խալուպկա
սլովակ.՝ Samo Chalupka
Ծնվել էփետրվարի 27, 1812(1812-02-27)[1][2]
ԾննդավայրՀորնա Լեհոտա, Brezno District, Սլովակիա
Վախճանվել էմայիսի 19, 1883(1883-05-19)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրՀորնա Լեհոտա, Brezno District, Սլովակիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներMor ho!?
Изображение автографа
 Samo Chalupka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամո Խալուպկան ծնվել է 1812 թվականի փետրվարի 27-ին Հորնա Լեհոտայում՝ ծխական քահանայի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո՝ 1827 թվականին, ընդունվել է լիցեյ Բրատիսլավայում, որտեղ սովորել է աստվածաբանություն ու փիլիսոփայություն։ Պատանեկան տարիքից մասնակցել է Սլովակիայի ազգային շարժմանը։ 1829 թվականին միացել է Լյուդովիտ Շտուրի հետևորդներին։

1830 թվականի լեհական ապստամբությունն սկսելուց հետո Սամո Խալուպկան՝ որպես կամավոր, մեկնել է Լեհաստան, մասնակցել ռազմական գործողություններին։ Հաջորդ տարի նա վիրավորվել է Գալիցիայում։ Ապաքինվելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1833 թվականին շարունակել է ուսումը Վիեննայի ավետարանական աստվածաբանական ֆակուլտետում։

1834 թվականից մինչև իր մահը Սամո Խալուպկան եղել է քահանա։ Լուսավորական գործունեություն է վարել գյուղացիների շրջանում։

1861 թվականին եղել է Սլովակ ժողովրդի հուշագրի կազմողներից մեկը։ Այդ հուշագիրը դարձել է Սլովակիայի ազգային կուսակցության ծրագրային փաստաթուղթը։ 1863 թվականին Սամո Խալուպկան եղել է Մատիցա սլովենսկա (սլովակ.՝ Matica slovenská) ազգային մշակութային-լուսավորական միության համահիմնադիրներից մեկը։

Ստեղծագործություն խմբագրել

 
Սամո Խալուպկայի կիսանդրին Բրատիսլավայում

Սամո Խալուպկան իր գրական գործունեությունն սկսել է 1830-ական թվականներին՝ գրելով լիրիկական ու հայրենասիրական բանաստեղծություններ (առավելապես չեխերենով)։ Նրա առաջին բանաստեղծությունները 1836 թվականին տպագրվել են «Plody» ալմանախում։

1840-ական թվականների կեսերից գրել է սլովակերեն, դարձել է Լյուդովիտ Շտուրի դպրոցի անդամ։

Բանահյուսական քնարական երգերում ու արձակ ստեղծագործություններում երգել է հայրենիքը, ազատություն մարտիկներին («Կազակ», «Կրալյոգոլսկա», «Սպանի՛ր նրան» և այլն)։ Առավել նշանակալի քնարական ստեղծագործություններն ու պատմական արձակը ներառված են 1868 թվականին տպագրված «Spevy» ժողովածուում[3]։

Սամո Խալուպկայի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում պատարագային պոեզիան («Կրոնական երգեր» ժողովածու, 1842)։

Սամո Խալուպկայի բանաստեղծությունները, որ ստեղծվել են ժողովրդական երգերի, բալլադների ու պատմական էպոսի հիման վրա, մեծ ազդեցություն են թողել սլովակյան պոեզիայի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • BRTÁŇ, Rudo: Poézia básnika Sama Chalupku. In: Samo Chalupka Dielo. Bratislava : Tatran, 1979, s. 9 — 19.
  • ČEPAN, Oskár: Romantizmus Sama Chalupku. In: BORGUĽOVÁ, Jana (ed.)։ Samo Chalupka 1812 — 1883 (Zborník materiálov z vedeckej konferencie). Bratislava : ERPO, 1983, s. 54 — 82.
  • KOVÁČIK, Ľubomír: Samo Chalupka. In: Obraznosť v poézii slovenského romantizmu. Banská Bystrica : UMB, 1997, s. 10 — 13.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամո Խալուպկա» հոդվածին։