Սամու Կաստիլյեխո

իսպանացի ֆուտբոլիստ

Սամու Կաստիլյեխո (իսպ.՝ Samu Castillejo, հունվարի 18, 1995(1995-01-18)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։

Football pictogram.svg
Սամու Կաստիլյեխո
Samu Castillejo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Samuel Castillejo Azuaga
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1995(1995-01-18)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 67 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2006 Իսպանիա Էքսպլանադա
2006-2007 Իսպանիա Մորտադելո
2007-2012 Իսպանիա Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Իսպանիա Մալագա B 75 (22)
2014-2015 Իսպանիա Մալագա 34 (1)
2015-2018 Իսպանիա Վիլյառեալ 91 (9)
2018-ներկա Իտալիա Միլան 40 (4)
Ազգային հավաքական
2011 Իսպանիա Իսպանիա Մ16 6 (2)
2011-2012 Իսպանիա Իսպանիա Մ17 9 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Ակումբային կարիերաԽմբագրել

ՄալագաԽմբագրել

Կաստիլյեխոն Մալագայի ակադեմիայի սան է։ 2014 թվականի ամռանը նա ակումբի առաջին թիմի հետ մասնակցեց մինչմրցաշրջանային ընկերական խաղերին։ Օգոստոսի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նյուքասլ Յունայթեդի դեմ ընկերական խաղում[5]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[6][7]։ Հաջորդ ամիս Կաստիլյեխոն տեղափոխվեց Մալագայի առաջին թիմ[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Վալենսիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի փետրվարի 2-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[11][12]։ Մալագայի առաջին թիմի կազմում Կաստիլյեխոն անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[13]։

ՎիլյառեալԽմբագրել

2015 թվականի հունիսի 18-ին Կաստիլյեխոն 5 տարվա պայմանագիր կնքեց Վիլյառեալի հետ[14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Բետիսի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 28-ին՝ Լևանտեի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 25-ին Կաստիլյեխոն 2 գոլային փոխանցում տվեց Օսասունայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[19]։ 2018 թվականի հունվարի 27-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցան հեղինակ՝ օգնելով Վիլյառեալին հաղթել 4-2 հաշվով[20]։ Մայիսի 12-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[21]։ Վիլյառեալի կազմում Կաստիլյեխոն անցկացրեց 127 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

ՄիլանԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 17-ին Կաստիլյեխոն 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Հական Չալհանօղլուին Ռոմայի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[27][28]։ Հոկտեմբերի 25-ին Կաստիլյեխոն գոլային փոխանցում տվեց Պատրիկ Կուտրոնեին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռեալ Բետիսի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[29]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[30], սակայն Միլանը պարտվեց 1-0 հաշվով[31][32]։ Փետրվարի 22-ին Կաստիլյեխոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[33]։ Ապրիլի 20-ին իսպանացին գոլ խփեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[34]։ Իր առաջին մրցաշրջանում Կաստիլյեխոն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2019 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ջենոայի դեմ խաղում Կաստիլյեխոն կարմիր քարտ ստացավ պահեստայինների նստարանին նստած ժամանակ[36][37]։ 2019-20 մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց միայն 2020 թվականի հունվարի 15-ին՝ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[38][39]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Կաստիլյեխոն ներկայացրել է Իսպանիան մինչև 16, մինչև 17 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2015 թվականի մարտի 26-ին՝ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[40]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մալագա 2014–15 Լա Լիգա 34 1 5 0 39 1
Վիլյառեալ 2015–16 28 1 4 0 13 1 45 2
2016–17 33 2 3 1 8 0 44 3
2017–18 30 6 3 0 5 0 38 6
Ընդհանուր 91 9 10 1 26 1 0 0 127 11
Միլան 2018–19 Սերիա A 31 4 4 0 4 0 1 0 40 4
2019–20 9 0 1 1 10 1
Ընդհանուր 40 4 5 1 4 0 1 0 50 5
Կարիերայի ընդհանուր 165 14 20 2 30 1 1 0 216 17

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Spain - Samu Castillejo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  5. Isaac Marc (2014-08-03)։ «Newcastle 1 Malaga 3: Alan Pardew owns up to Newcastle gaffe»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  6. MacKenzie Niall։ «Newcastle United Football Club - Match reports - CD Malaga (n)»։ www.nufc.com։ Վերցված է 2018-08-18 
  7. «Samu Castillejo shines as Málaga defeat Newcastle United»։ archive.is։ 2014-08-30։ Վերցված է 2018-08-18 
  8. MARCA.com։ «Málaga: Samu Castillejo pide un sitio ya - MARCA.com»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-08-18 
  9. «Valencia CF - Málaga CF, Aug 29, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  10. «Málaga CF - FC Barcelona, Sep 24, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  11. «Málaga CF - Valencia CF, Feb 2, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  12. «Málaga vs. Valencia - Football Match Report - February 2, 2015 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  13. «Samu Castillejo | Football Stats | Villarreal | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-18 
  14. «Málaga CF and Villarreal CF agree transfer of Samu Castillejo and Samuel García | Málaga - Web Oficial»։ Málaga CF and Villarreal CF agree transfer of Samu Castillejo and Samuel García | Málaga - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  15. «Welcome, Samuel Castillejo!»։ Villarreal USA։ Վերցված է 2018-08-18 
  16. «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  17. «Rapid Vienna - Villarreal CF, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  18. «Villarreal CF - Levante UD, Feb 28, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  19. «Villarreal CF - CA Osasuna, Sep 25, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  20. «Villarreal CF - Real Sociedad, Jan 27, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  21. «Deportivo de La Coruña - Villarreal CF, May 12, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  22. Milan AC։ «OFFICIAL ANNOUNCEMENT: SAMUEL CASTILLEJO & DIEGO LAXALT | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2018-08-18 
  23. «Official: Milan sign Castillejo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-18 
  24. «AC Milan sign Samu Castillejo from Villarreal | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին։ Վերցված է 2018-08-18 
  25. «AC Milan - AS Roma, Aug 31, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  26. «Cutrone comes off the bench to deliver Milan win»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-08-31։ Վերցված է 2020-01-15 
  27. «US Sassuolo - AC Milan, Sep 30, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  28. «Sassuolo 1 AC Milan 4: Suso double lifts under-fire Gattuso»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-15 
  29. «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  30. «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  31. Association Press (2019-01-16)։ «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08 
  32. Verschueren Gianni։ «Cristiano Ronaldo Wins 1st Juventus Trophy, Scores in Super Cup Against Milan»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  33. «AC Milan - FC Empoli, Feb 22, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  34. «Parma Calcio 1913 - AC Milan, Apr 20, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  35. «Samu Castillejo | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-15 
  36. «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  37. Lewis Ollie (2019-10-05)։ «Pepe Reina the hero in frantic AC MIlan win over Genoa»։ Mail Online։ Վերցված է 2020-01-15 
  38. «AC Milan - SPAL, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  39. «Milan 3-0 SPAL: Piatek provides reminder of his class as Rossoneri cruise in Coppa Italia»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-15 
  40. «Spain U21 - Norway U21, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  41. «Samu Castillejo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-18 

Արտաքին հղումներԽմբագրել