Սամոբոր (քաղաք, Խորվաթիա)
Սամոբոր (խորվ.՝ Samobor) , քաղաք Խորվաթիայում՝ Զագրեբի ժուպանում (գավառ, շրջան)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1242 թվականին[1]։ Խորվաթիայի ապակեգործության գլխավոր կենտրոններից մեկն է, հնուց ի վեր հռչակված բյուրեղապակու արտադրությամբ։ Խորվաթիայում զբոսաշրջության ամենագրավիչ և ամենասիրված վայրերից մեկն է համարվում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 37 633[2], բուն քաղաքինը՝ 15 956[2]:
Բնակավայր | ||
---|---|---|
խորվ.՝ Samobor | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 250 կմ² | |
ԲԾՄ | 158,31±0,01 մետր | |
Բնակչություն | 15 147 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային ինդեքսներ | 10430 | |
Պաշտոնական կայք | samobor.hr | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Սամոբորը ընկած է Սավա գետի հովտում, Ժումբերակ լեռնաշղթայի ճյուղավորումներից մեկի ստորտին։ Գտնվում է Սլովենիայի հետ Խորվաթիայի ունեցած պետական սահմանից 5 կիլոմետր դեպի արևելք, երկրի մայրաքաղաք Զագրեբից 10 կիլոմետր դեպի արևմուտք։ Զագրեբի հետ կապված է ավտոմայրուղով։ Ամենաբարձր կետը Ռավնիցե սարն է, որի բարձրությունը ծովի մակերևույթից 860 մետր է։
ԿլիմաԽմբագրել
1980-2000 թթ. եղանակային վիճակագրությունը.
- Գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը - 37 °C (1983 թ. հուլիս և 1993 թ. օգոստոս)
- Գրանցված ամենացածր ջերմաստիճանը - -25,6 °C (1985 թ. հունվար)
- Տեղումների տարեկան առավելագույն քանակը - 1078,6 մմ/մ²
- Ամենաանձրևառատ օրը - 1993 թվականի հոկտեմբերին (84,2 մմ/մ²)
- Ամենաձնառատ ամիսը - 1986 թվականի փետրվար
- Արևոտ օրերի միջին տարեկան քանակը - 52,8
Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 10,38 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 991 մմ[3][4]։
Քույր քաղաքներԽմբագրել
ՀուշարձաններԽմբագրել
- Ամրոցի ավերակները
- Սբ. Աննա եկեղեցին - XVII դ.
- Սբ. Միքայել ոկեղեցի - XVI - XVII դդ.
- Ֆրանցիսկյան Սբ. Մարիամ վանք - XVIII ст.
- Կոմպոզիտոր Ֆերդո Լիվադիչի առանձնատուն - XVII դ.[5]
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ |titel=Lords and Towns in Medieval Europe: Maps and Texts|url=https://books.google.se/books?id=OPWfCgAAQBAJ&pg=PA305%7Cutgivare=Ashgate Publishing, Ltd.|datum=2015-10-28|hämtdatum=2019-11-03|isbn=9780754663546|språk=engelska|förnamn=Professor Howard B.|efternamn=Clarke|år=|sid=305}}
- ↑ 2,0 2,1 «Перепис населення 2011 року» (хорв.)։ Хорватське бюро статистики։ Վերցված է 21 червня 2018
- ↑ Fick, S.E., R.J. Hijmans (2017)։ «Worldclim 2: New 1-km spatial resolution climate surfaces for global land areas.»։ International Journal of Climatology.
- ↑ значення визначено за географічними координатами поселення із роздільною здатністю 2,5'
- ↑ http://www.bravo-la.com/images/Samoborpostcrd2.JPG
Արտաքին հղումներԽմբագրել
- Герб міста
- Офіційний сайт (խորվ.)
- рада з туризму (չաշխատող հղում) (խորվ.)
- Самобор новинний портал