Սամի Նասերի (ֆր.՝ Samy Naceri, իրական անունը` Սաիդ Նասերի, հուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ), բերբերական ծագումով ֆրանսիացի դերասան և ռեփեր։ 2006 թվականին Կաննի կինոփառատոնում տղամարդու լավագույն դերի համար արժանացել է արծաթե մրցանակի։

Սամի Նասերի
ֆր.՝ Samy Naceri
Ծնվել էհուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սամի Նասերին ծնվել է Փարիզում։ Մայրը ֆրանսուհի էր Նորմանդիայից, իսկ հայրը բերբերական կաբիլների ցեղից էր և Ֆրանսիա էր տեղափոխվել Ալժիրից` մինչ Ալժիրի անկախանալը։ Սամի Նասերին մեծացել է համեստ ապրող ընտանիքում` իր վեց եղբայրների և քույրերի հետ միասին։ Նրա եղբայրներից մեկը` Բիբի Նասերին, նույնպես դերասան է։

16 տարեկանում Սամի Նասերին լքել է դպրոցը և հետագա տարիներին վաստակում էր` պատահական աշխատանքներ կատարելով։ 18 տարեկանում սկսել է թմրանյութ օգտագործել։ 1984 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման` կողոպուտ կատարելու համար (բանտում անցկացրել է չորս տարի)։

Մի քանի տարի անընդմեջ Սամի Նասերին փորձել է իր տեղը գտնել բեմի վրա, սակայն նրա ճիգերն սպասված արդյունքը չէին տալիս, և նա մասնակցում էր ընդամենը խմբակային տեսարաններին։ Նրա առաջին իրական դերը ռեժիսոր Թոմաս Ժիլուի «Ճաղ» (1995) կինոնկարում խաղացած դերն էր, որի արդյունքում Սամի Նասերին տպավորություն գործեց քննադատների վրա և Փարիզի կինոփառատոնում, ինչպես նաև Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում շահեց մրցանակներ։

Սամի Նասերիին մեծ հաջողություն բերեց հանդիպումը ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի հետ։ Նրանք հանդիպել էին 1994 թվականին՝ «Լեոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց ճանապարհները կրկին խաչվել են մի քանի տարի անց` IAM խմբի «Nés sous la même étoile» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Իր «Տաքսի» (1998) ֆիլմում Լյուկ Բեսոնը Սամի Նասերիին նկարահանել էր Դանիելի` մարսելցի երիտասարդ տաքսիստի դերում, ով թուլություն ուներ հզոր ավտոմեքենաների և արագության նկատմամբ։ Կինոնկարն արժանացավ սառը ընդունելության, սակայն կոմերցիոն տեսակետից հաջողված էր։ Այդ հանգամանքը ստիպեց պրոդյուսերներին նկարահանել ֆիլմի շարունակությունը` «Տաքսի 2» (2000), «Տաքսի 3» (2003) և «Տաքսի 4» (2007թ.), որոնցում Սամի Նասերիի կերպարը, հակառակ իր կամքին, ծառայում է կառավարությանը։

2006 թվականին Սամի Նասերին «Հայրենասերները» ֆիլմում խաղացած դերի համար Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարման համար։ 2015 թվականին հիմնականում հանդես է եկել թատրոնում։

Խնդիրներ օրենքի հետ խմբագրել

 
Սամի Նասերին 2000 թվականին

2000 թվականից Սամի Նասերիի անունը հաճախակի հայտնվում է դատական հաշվետվություններում այնպիսի օրինախախտումների համար, ինչպիսիք են կռիվները, վիրավորանք հասցնելը և ալկոհոլ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելը։ 2003 թվականին նա ձերբակալվել է` ճանապարհին ագրեսիվ վարք դրսևորելու համար, երբ ծեծի էր ենթարկել այլ ավտոմեքենայի վարորդի։ Դրա համար դատապարտվել էր ութամսյա պայմանական պատժի, 6000 եվրո տուգանքի և վարորդական իրավունքի զրկման` երեք տարի ժամկետով։ Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ ռեստորանում ծեծի էր ենթարկել Von Dutch ֆիրմայի ոճաբանին։ Դրա համար դատապարտվել էր երկամսյա կալանքի։

2007 թվականին գիշերային ակումբներից մեկի պահապանի վրա հարձակվելու համար, դատապարտվել է 9-ամսյա կալանքի, որից վեց ամսվա համար կիրառվել էր պայմանական պատժաչափ[3]։ Դերասանի համար նշանակվել էր նաև երեքամյա փորձաշրջան` հարկադրաբար բուժման կուրս անցնելու պայմանով։ Այդ նույն դատավարության ընթացքում դատարանը որոշում է կայացրել նաև ոստիկաններին վիրավորանք հասցնելու համար, ովքեր ներկայացել էին Նասերիին` այն բանից հետո, երբ վերջինս ընդունել էր դեղանյութերի վտանգավոր չափաբաժին։ Դատարանը դերասանին տուգանել էր 5000 եվրոյով և դատապարտել մեկամսյա կալանքի։

2008 թվականին Սամի Նասերին, վարորդական իրավունքից զրկված լինելով հանդերձ, անուշադրության պատճառով վրաերթի էր ենթարկել Փարիզի ոստիկանության աշխատակցուհուն։ Վրաերթի ենթարկվածը լուրջ վնասվածքներ չէր ստացել։ Այդ միջադեպի համար Սամի Նասերին դատապարտվեց վեցամսյա խիստ օրակարգի և 7500 եվրո տուգանքի, նաև պարտավորվեց ալկոհոլամոլության դեմ բուժման կուրս անցնել[4]։

2009 թվականին նա կրկին հսկողության տակ առնվեց` այս անգամ դանակահարության համար[5][6]։ 2011 թվականին 16 ամսով հայտնվեց բանտում` փորձաշրջանը խախտելու համար[7]։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք` ինքնասպանության փորձ կատարելու համար։ Նա փորձել էր կտրել իր կոկորդը։ Բանտի աշխատակիցների հայտարարության համաձայն՝ Նասերին ինքնասպանության փորձ չէր կատարել, այլ հոսպիտալացվել էր երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվելու համար[8]։

2013 թվականին Սամի Նասերին ձերբակալվել է թմրավաճառների հետ կռվելու համար[9]։ 2014 թվականին կռվել էր իր ընկերուհիներից մեկի հետ։ Նրանք երկուսով կանգնել են դատարանի առջև[10]։ Նույն թվականին ձերբակալվել է` կնոջը դանակով սպառնալու համար[11], իսկ մի քանի ամիս անց` ընտանեկան բռնության համար[12]։ 2016 թվականի մայիսին ոստիկանությունը նրան Կաննում կանգնեցրել է ուկրաինական վարորդական վկայականի համար[13]։

Անձնական կյանքը խմբագրել

Սամի Նասերին ունի որդի` ծնված 1995 թվականին։ 2005 թվականին Սամի Նասերին ամուսնացել է դերասանուհի Մարի Գիյարի հետ։ Այժմ նրանք ամուսնալուծված են։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1989 Ֆրանսիական հեղափոխություն La révolution française -
1991 Նեստոր Բուրմա Nestor Burma Ֆարիդի օգնականը
1993 Իր տարիքի բոլոր տղաներն ու աղջիկները Tous les garçons et les filles de leur âge Սամի
1994 Լեոն Léon ոստիկան
1994 Եղբայրներ. Կարմիր ոլորակ Frères: La roulette rouge Սամի
1995 Ճաղ Rai Նորդին
1996 Զույգ գագաթ Double peine Սամի
1996 Անիծյալ Մալիկը Malik le maudit -
1996 Մի փոքր անբարոյականություն Coup de vice Զեֆ
1996 Ինչու՞ մեկնել Pourquoi partir? Թերրի
1997 Հիմա կամ երբեք Maintenant ou jamais Ահմեդ
1997 Սերը Փարիզում Love in Paris թմրավաճառ
1997 Ինչ-որ բան, բացի սիրուց Autre chose à foutre qu'aimer Մանու
1997 Դու շեշտակի դիպար Bouge! Զեն
1997 Քրեական ոստիկանություն P.J. Ռաշիդ
1997 Կանանց ոտքերի տակ Sous les pieds des femmes Մոհամեդ
1998 Վերջին ռոմանտիկներից մեկը La dernière des romantiques Մալիկ
1998 Տաքսի Taxi Դանիել Մորալես
1998 Գողախմբի երգերը Cantique de la racaille Ժոել
1998 Մունիրն ու Անիտան Mounir et Anita -
1999 Բարի գիշեր Bonne Nuit Յանիս
1999 Ռոքնռոլի մաքուր ակնթարթը Un pur moment de rock'n roll Կամել
1999 Բոլորից մեկը Une pour toutes Սեմ Մորվան
2000 Տաքսի 2 Taxi 2 Դանիել Մորալես
2000 Այնտեղ իմ երկիրն է Là-bas... mon pays Իսամ
2000 Փոքրիկ Բենը Petit Ben Բեն
2001 Ազատ անկում L'aîné des Ferchaux Մայք Մոդե
2001 Մատնաչափը Le petit poucet զինվոր
2001 Փիլիսոփան Philosophale -
2002 Կրետի բույնը Nid de guêpes Նասեր
2002 Անխիղճը (Լիգա) Féroce Ալեն
2002 Ապաշխարանք La repentie Քարիմ
2002 Բրիգադան ֆրանսիական ձևով La mentale Յանիս
2003 Տաքսի 3 Taxi 3 Դանիել Մորալես
2003 Կրկնակի հաջողություն Coup double -
2005 Երկրորդ հնարավորություն Seconde chance Թեո
2005 Բաբ էլ Վեբ Bab el web Կամել
2006 Հայրենասերները Indigènes Յասիր
2007 Տաքսի 4 Taxi 4 Դանիել Մորալես
2008 Աղջիկներ և հրեշտակներ Des poupées et des anges հայր
2009 Համախտանիշ ԱյԴի Cas ID Պիեռո
2012 Անվերադարձ ճամփորդություն Voyage sans retour տեսուչ Ժոա
2013 Տիպ Տոպ Tip Top Ջերալդ
2016 Անատոլիական պատմություն Anatolian Story Սուլեյման Գազի
2016 Ռոքը և ճանապարհը Рок и дорога -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138259534 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Сами Насери отсидит за хулиганство | Новости. Новости дня на сайте Подробности
  4. Взгляд. — 5 ноября. — 2008
  5. Звезда фильмов «Такси» задержан за попытку убийства
  6. Французский актёр Сами Насери заключен под стражу за удар ножом
  7. «Звезда фильмов «Такси» Сами Насери оказался за решеткой». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  8. «Звезда «Такси» пытался себя убить». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  9. Сами Насери подрался с наркоторговцами — Новости журнала — Французский актер Сами Насери арестован за драку с наркоторговцами | ТЕЛЕГРАФ
  10. Главный французский «таксист» попал в полицию за избиение подруги // KP.RU
  11. «Звезда кинокомедии «Такси» Сами Насери задержан за то, что угрожал женщине ножом — Новости Общества — Новости Mail.Ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  12. Bagarre: Samy Naceri en garde à vue
  13. «Зірку «Таксі» заарештували з українськими правами». Радіо «24». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամի Նասերի» հոդվածին։