Սամեր Բիշիլ

ամերիկացի դերասանուհի

Սամեր Յասմին Բիշիլ[2] (անգլ.՝ Summer Bishil, հուլիսի 17, 1988(1988-07-17)[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Ինչպես ափի մեջ» ֆիլմում կատարած Ջազիրայի դերով[4]։

Սամեր Բիշիլ
Ծննդյան թիվ՝հուլիսի 17, 1988(1988-07-17)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 1974397

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 17-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում[2][5], ամերիկուհու և հնդիկի ընտանիքում[6][7]։ Երբ Սամերը երեք տարեկան էր, նրա ընտանիքը նախ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, իսկ հետո Բահրեյն[5][7]։ 11 տարի անց նրանք վերադարձել են Կալիֆոռնիա։ Սամերն ունի ավագ քույր և եղբայր։

Կարիերա խմբագրել

Սամերը հեռուստատեսությունում իր առաջնաելույթը կատարել է 2005 թվականին՝ «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում կատարելով էպիզոդիկ դեր։ 2009 թվականին նա առաջադրվել է «Անկախ հոգի» մրցանակի «Լավագույն կանացի դեր» անվանակարգում «Ինչպես ափի մեջ» ֆիլմում կատարած դերի համար[8]։ 2013 թվականին ստացել է գլխավոր դեր ABC«Հաջողակ յոթնյակը» դրամայում[9][10]։ 2010 թվականին կատարել է Ազուլայի դերը Նայթ Շյամալանի Տարքերքիների տիրակալը ֆիլմում, ինչպես նաև ծրագրվել էր, որ նա նկարահանվելու է այդ ֆիլմի սիքվելում, բայց այն այդպես էլ չի թողակվել[11]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել «Կախարդները» հեռուստասերիալում[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Just For Kicks Ստեյսի
Մեր կյանքի օրերը Days Of Our Lives Ստեյսի
Հանա Մոնտանա Hannah Montana Ռեյչել
2006 Դրեյք և Ջոշ Drake & Josh Թաբիթա
2007 Վերադարձ Հելոուինթաուն Return To Halloweentown Անիզա
2008 Ինչպես ափի մեջ Towelhead Ջազիրա Մարուն
2008 Անցատեղ Crossing Over Թասլիմա
2010 Տարերքների տիրակալը The Last Airbender Ազուլա
2011 90210: Նոր սերունդ 90210 Լեյլա Շիրազի
2013 Հաջողակ յոթնյակը Lucky 7 Սամիրա Լաշարի
2015—2020 Կախարդները The Magicians Մարգո Հենսոն
2018 Սիլվեր Լեյքի տակ Under the Silver Lake Էքս

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք Հղում
2008 Young Hollywood Awards Դիտել միայնակ Ինչպես ափի մեջ Հաղթանակ [13]
2008 Independent Spirit Awards Լավագույն դերասանուհի Ինչպես ափի մեջ Առաջադրված [14][15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1012194256 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Summer Bishil». TV Guide. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Summer Bishil». Hollywood.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  4. «In suburbia, a world of woes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 Jones, Michael (2007 թ․ հոկտեմբերի 19). «Summer Bishil – 'Nothing is Private' starlet living the dream». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  6. O'Sullivan, Michael (2009 թ․ մարտի 13). «Summer Bishil Aims to Play Against Type». The Washington Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  7. 7,0 7,1 «Summer Bishil - Biography». Yahoo! Movies Canada. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին.
  8. 31 Years of Nominees and Winners
  9. Andreeva, Nellie (2013 թ․ մարտի 1). «ABC Pilot 'Lucky 7' Casts Four Co-Leads, Fox's 'Enisted' Enlists Two Co-Leads». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  10. Andreeva, Nellie (2013 թ․ մայիսի 10). «UPDATE: ABC Picks Up 'Once Upon A Time' Spinoff, 'Mixology', 'The Returned', 'Killer Women', 'Lucky 7', 'Betrayal', 'Trophy Wife', Cullen Bros, 'Influence', 'The Goldbergs', 'Super Fun Night', 'S.H.I.E.L.D.' To Series». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  11. Warmoth, Brian (2010 թ․ հուլիսի 6). «'Last Airbender 2' Will Be 'Darker,' M. Night Shyamalan Says». MTV News. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին. «His description of the story implies that Summer Bishil's character from the film currently in theaters has plenty left to do onscreen as Aang (Noah Ringer) continues his fight against the Fire Nation.»
  12. Noonan, Kevin (2014 թ․ դեկտեմբերի 8). «SyFy's 'The Magicians' Adds 'Towelhead' Star Summer Bishil». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  13. Hollywood Life, Volume XIX, No. 1. Spring 2008. Retrieved July 21, 2008.
  14. O'Hehir, Andrew (2008 թ․ դեկտեմբերի 4). «Oscar season's bewildering kickoff». Salon. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին. «This year's prize went to Melissa Leo for "Frozen River." She was also nominated in the Spirits' female lead category, along with Summer Bishil for "Towelhead," Anne Hathaway for "Rachel Getting Married," Tarra Riggs for "Ballast" and Michelle Williams for "Wendy and Lucy."»
  15. «Indie Spirit Awards actor/actress nominees». Variety. 2008 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել