Կախարդները (հեռուստասերիալ)

«Կախարդները»՝ (անգլ.՝ The Magicians), ամերիկյան ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Syfy հեռուստաալիքով (որպես առանձնահատուկ անոնս)։ Հեռուստասերիալի պաշտոնական պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին (միանգամից ցուցադրվել է առաջին երկու էպիզոդները)[2][3][4]։ Շոուն հիմնված է Լև Գրոսմանի համանուն վեպի հիման վրա։ Մայքլ Լոնդոնը, Ջանիս Ուիլյամսը, Ջոն Մաքնամարան և Սերա Գեմբլը դարձել են պրոդյուսերները։

Կախարդները
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և college life television program?
ՍտեղծողՍերա Գեմբլ
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքThe Magicians?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ջեյսոն Ռալֆ, Ստելլա Մաիվ, Օլիվիա Թեյլոր Դադլի, Արջուն Գուպտա, Սամմեր Բիշիլ, Բրիթանի Քարեն, Հեյլ Էփլմեն, Ռիկ Ուորսի, Թրևոր Էյնհորն և Ջոնաթան Գոլդշտեյն
Գործադիր պրոդյուսերՄայք Քեհիլ
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ65
Էկրաններին էդեկտեմբերի 16, 2015-ից ապրիլի 1, 2020
ՀեռուստաալիքSyfy
ԸնկերությունUniversal Television
ԴիստրիբյուտորNBCUniversal Television Distribution
Պաշտոնական կայքէջ

2018 թվականի փետրվարի 28-ին հեռուստասերիալը երկարացվել է մինչև 4-րդ եթերաշրջանը՝ բաղկացած 13 էպիզոդից[5]։

2019 թվականի հունվարին SyFy-ը հայտնել է, որ հեռուստասերիալը երկարացվել է մինչև 5-րդ եթերաշրջան, որի հեռարձակումը նախատեսվում է 2020 թվականին[6]։

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալը պատմում է Քվենտին Քուլդուոթերի և նրա ընկերների ապագայի մասին, որոնք միասին սովորում են Կախարդության Բրեյքբիլս դպրոցում։ 4 եթերաշրջանների ընթացքում ընկերները բախվում են մի շարք խոչընդոտների հետ, լուծում են քվեսթներ, փրկում են կախարդանքը և միմյանց։ Առաջին եթերաշրջանի գործողությունները կատարվում են դպրոցում, երկրորդ եթերաշրջանում հերոսները բացահայտում են կախարդական աշխարհը՝ Ֆիլլորին և գործողությունները տեղափոխվում են այնտեղ։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում դպրոցը տեղափոխվում է երկրորդ պլան։

Դերերում խմբագրել

     = Եթերաշրջանի գլխավոր դերակատար
     = Երկրորդական դերակատար եթերաշրջանում
     = Հյուր դերակատար եթերաշրջանում
     = Չի հայտնվում
Դերասան Կերպար Եթերաշրջաններում հայտնվելը
1 2 3 4 Էպիզոդներ
Ջեյսոն Ռալֆ Քվենտին Քոլդուոթեր 13 13 13 13 52
Ստելլա Մաիվ Ջուլիա Ուիքեր 13 13 13 13 52
Օլիվիա Թեյլոր Դադլի Էլիս Քուին 13 12 13 13 51
Հեյլ Էփլմեն Էլիոտ Վոգ 13 13 13 13 52
Արջուն Գուպտա Ուիլյամ (Փեննի) Ադիյոդի 13 13 13 13 52
Սամեր Բիշիլ Մարգո Հենսոն 13 13 13 13 52
Ջեյդ Թեյլոր Քեյդի Օրլոֆ Դիաս 11 10 10 10 41
Ռիք Ուորթի Հենրի Ֆոգ 7 7 7 10 21
Բրիտանի Քարեն Ֆեն 12 10 10 22
Թրևոր Էյնհորն Ջոշ Հոբերման 2 6 7 10 25
Քեյսի Ռոլ Մարինա Անդրեսկի 7 3 1 4 15
Քիգան Քոնոր Թրեյսի պրոֆեսոր Լիպսոն 3 5 3 2 13
Բոլոր էպիզոդներ 13 13 13 13 52

Մշակում և արտադրություն խմբագրել

2011 թվականին Մայքլ Լոնդոնը ստացել է էկրանավորման թույլտվություն[7] և ծրագրել էր նկարահանել շոու Fox հեռուստաալիքի համար[8]։ «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի համասցենարիստ Էշլի Միլերը և Զաք Սթենցը գրել են սցենար պիլոտային էպիզոդի համար, սակայն նրան չթույլատրեցին։ Այդ ժամանակ Լոնդոնը վերամշակեց պիլոտային էպիզոդը Մաքնամարայի և Գեմբլի հետ, որոնք իրենց վրա վերցրեցին սցենարիստների աշխատանքը և Syfդը նարահանել է Մայք Քեհիլը Նոր Օռլեանում 2014 թվականի վերջին[9][10]։ Syfy հեռուստաալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանը բաղկացած 13 էպիզոդից 2015 թվականի մայիսին[11], որպեսզի այն հեռարձակի 2016 թվականի հունվարին։ Մաքնամարան և Գեմբլը դարձան շոուի գլխավոր պրոդյուսերները[11]։

Հեռոստասերիալի արտադրությունը սկսվել է 2015 թվականի օգոստոսի 4-ին Վանկուվերում, նաև հայտարարվել է, որ Օլիվիա Թեյլոև Դադլին փոխարինել է Սոզի Բեյքոնին Էլիս Քունի դերի համաչ։ Բացի այդ նաև հայտնի դարձավ, որ Ռիք Ուորթին ստացել է դեկան Ֆոգի դերը, իսկ Էն Դուդեկը՝ Փերլ Սանդերլենդի դերը, նաև այն որ Էսմե Բյանկոն նույնպես միացել է դերասաական կազմին[3]։

«Կախարդները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Syfy հեռուստաալիքը հեռարձակեց 2015 թվականի դեկտեմբերի 16-ին որպես գովազդային քայլ։ Առաջին սերիայի կրկնությունը և երկրորդւ պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին[4]։

2016 թվականի փետրվարի 8-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[12], 12 апреля 2017 года на третий[13] (որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 10-ին) և 2018 թվականի փետրվարի 28-ին չորրորդ եթերաշրջանով՝ բաղկացած 13 էպիզոդից, որի պրեմիերևան կայացել է 2019 թվականի հունվարի 23-ին[14]։

Էպիզոդներ խմբագրել

Քննադատների արձագանքը խմբագրել

Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը ունի 74 % «թարմություն» 46 արձագանքների հիման վրա 6,47/10 վարկանիշով[15], բայց ամեն նոր եթերաշրջանի հետ հեռուստասերիալի վարկանիշները և հանրաճանաչությունը մեծանում էր և արդեն երրորդ եթերաշրջանում այն ունի 100% «թարմություն» ընդհանուր համերաշխությամբ՝ «զարմանալի և շատ հետաքրքիր երրորդ եթերաշրջանը ներկայացնում է, որ հեղինակները դեռ շատ միջոցներ ունեն հեռուստադիտողներին հմայելու համար»։ Քննադատների կարծիքով չորրորդ եթերաշրջանը հստակ պահել է 100% «թարմության» նշաձողը, ունենալով ավելի պաշտամունքային կարգավիճակ։ Քննադատների միությունը ասում է, որ չորրորդ եթերաշրջանը «Կախարդներին կվրդովվեցնի երևակայությունը, սյուժեն վերակենդանացնելով ավելի անսպասելի և դյութիչ իրադարձություններով և այդ ամենը խառնված է ֆիրմային սուր հումորով»[16]։ Ռուսաստանում դրական արձագանքներ հեռուստասերիալի մասին տվել է «Мир фантастики» ամսագիրը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «The Magicians on Syfy». Syfy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  3. 3,0 3,1 Bibel, Sara (2015 թ․ օգոստոսի 4). «Olivia Taylor Dudley, Rick Worthy, & More join cast of Syfy's The Magicians» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Syfy airing special early showing of The Magicians pilot». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Otterson, Joe (2018 թ․ փետրվարի 28). «'The Magicians' Renewed for Season 4 at Syfy». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  6. Vlada Gelman, Vlada Gelman (2019 թ․ հունվարի 22). «The Magicians Renewed for Season 5» (անգլերեն). TVLine. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  7. Andreeva, Nellie (2011 թ․ հոկտեմբերի 5). «Fox To Adapt Fantasy Novel 'The Magicians' To Series With 'X-Men: First Class' Scribes». Deadline.com (անգլերեն).
  8. Andreeva, Nellie (2015 թ․ մայիսի 4). «The Magicians Picked Up To Series By Syfy». Deadline.com (անգլերեն).
  9. «Lev Grossman's 'The Magicians' Trilogy Coming To Syfy Channel This Spring With Pilot Episode». Design & Trend (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  10. «A visit to the New Orleans pilot shoot for Syfy's 'The Magicians'». NOLA.com (անգլերեն).
  11. 11,0 11,1 «New Syfy and Universal Cable Productions Drama "The Magicians" Premieres on Monday, January 25». The Futon Critic (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24.
  12. «Сериал «Волшебники» продлён на 2 сезон» (ռուսերեն). «КиноБукварь». 2016 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  13. Liptak, Andrew (2017 թ․ ապրիլի 12). «Syfy has renewed The Magicians for a third season». The Verge (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  14. ‘The Magicians’ Renewed For Season 4 Ast Syfy | Deadline
  15. «The Magicians: Season 1 (2016)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  16. «The Magicians: Season 4» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  17. «Волшебники»: Хогвартс для взрослых

Արտաքին հղումներ խմբագրել