Սամանտա Ջոան Նատ (անգլ.՝ Samantha Nutt, հոկտեմբերի 1, 1969(1969-10-01), Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի բժշկուհի և բարերար, «War Child Canada» միջազգային բարեգործական կազմակեչպության գործադիր տնօրենը։ Նա մարտական գործողությունների գոտիներում ունի ավելի քան տասնվեց տարվա աշխատանքային փորձ։ 2011 թվականին գրված գրքում՝ «Damned Nations: Greed, Guns, Armies and Aid»-ում Սամանտան մանրամասն նկարագրում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում իր տասնհինգ տարվա աշխատանքները։

Սամանտա Նատ
Ծնվել էհոկտեմբերի 1, 1969(1969-10-01) (54 տարեկան)
ԾննդավայրՍքարբորո, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան, ՄաքՄաստեր համալսարան և Toronto French School?
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՏորոնտոյի համալսարան
ԱմուսինEric Hoskins?
Պարգևներ
Կանադայի շքանշանի անդամ և Օնտարիոյի շքանշան
Կայքsamanthanutt.com

Իր ողջ կարիերայի ընթացքում Նատը կենտրոնացել է պատերազմից տուժած կանանց և երեխաներին օգնելու վրա։ «War Child Canada» հիմնադրամի հիմնադիրն է։ Աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ She is the founder and executive director of and has worked with the United Nations and non-governmental organizations. Նատն աշխատել է երեխաների և իրենց խնամակալների հետ ճգնաժամային իրավիճակում գտնվող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Սիերա Լեոնեն, Սոմալին, Հարավային Սուդանը, Բուրունդին, հարավային Ուգանդան, Եթովպիան[1]։

Նատն աշխատում է Տորոնտոյի կանանց համալսարանական հիվանդանոցում և Տորոնտոյի համալսարանում՝ որպես դասախոսի օգնական։ Նա նաև Դեյվիդ Սուձուկի հիմնադրամի անդամ է։ Ամուսնացած է Էրիկ Հոսկինսի հետ, Օնտարիո նահանգի առողջապահության և երկարաժամկետ խնամքի նախկին նախարարն է[1]։

Կրթություն խմբագրել

Սամանտա Նատը ծնվել է 1969 թվականին Տորոնտո քաղաքում, մինչև 6 տարեկանն ապրել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը մանկական կոշիկների դիզայներ էր։ Երբ Սամանտան դեռահաս էր, հոր աշխատանքի բերումով ընտանիքը վեց ամսով տեղափոխվել է Բրազիլիա[2]։ Սամանտա Նատն ավարտել է McMaster համալսարանի արվեստի և գիտությունների բաժինը։ Բժշկական դոկտորի աստիճանը ստացել է հենց նույն համալսարանում։ Գերազանցությամբ ստացել է մագիստրոսական աստիճանը Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանը։ Նատը հանդիսանում է Թագավորական քոլեջի բժիշկների և վիրաբույժների ղեկավար։

Կոչումներ խմբագրել

Նատը ձեռք է բերել մեծ ճանաչում՝ իր ծավալած գործունեության համար։ 2011 թվականին պարգևատրվել է Կանադայի շքանշանով՝ աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունների գոտիներում երիտասարդության աղետալի վիճակի բարելավման գործում ունեցած ավանդի համար[3]։ Կանադական «The Globe and Mail» օրաթերթի կողմից Սամանտա Նատը համարվել է կանադացի 40 լավագույն մարդկանցից մեկը։ Թայմ ամսագրի կողմից համարվել է «Կանադայի հինգ առաջատար ակտիվիստուհիներից մեկը»։ Մոնրեալում լույս տեսնող ֆրանսալեզու «La Presse» շաբաթաթերթի կողմից առաջադրվել և մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ 2010 թվականին Նատը պարգևատրվել է Օնտարիոյի շքանշանով[4]։ 2012 թվականին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հոբելյանական ադամանդե մեդալով[5]։

Նատը ստացել է դոկտորական աստիճաններ Նիագարայի համալսարանում, Բրոքի համալսարանում (հումանիտար գիտություններ), Ֆլորիդայի հարավարևելյան Նովա համալսարանում, Մաքմաստեր համալսարանում (իրավաբանական գիտություններ), Լեթբրիջի համալսարանում, Գալիֆաքսի Սուրբ Մարիամ համալսարանում, Արևմտյան Օնտարիոյի համալսարանում և Օտտավայի համալսարանում։ 2011 թվականին՝ Սուրբ Վինսենտ համալսարանում և Յորքի համալսարանում (իրավաբանական գիտություններ)։ 2015 թվականին Ալբերտայի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճան[6]։

Գործույնեությունը War Child Canada-ից դուրս խմբագրել

Նատը թղթակցել է «Maclean's», «The Globe and Mail» ամսագրերին, գրել է մարդու իրավունքների, արտաքին քաղաքականության և պատերազմների հետևանքով առաջացած խնդիրների մասին։ Նա աշխատում էր նաև ԱՄՆ-ի և Կանադայի հեռուստաընկերություններում և ռադիոյում՝ որպես պատերազմների և մարդու իրավունքների մեկնաբան։ Նատը կանադական ազգային հեռուստատեսային լրատվական «The National» ծրագրի մշտական անդամ է[1][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 National Speakers Bureau. Samantha Nutt: Founder of War Child Canada Արխիվացված 2013-08-15 Wayback Machine. Last Accessed August 17, 2009.
  2. Gibson, Stacey (2007). «Witness to War». UofTMagazine. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Appointments to the Order of Canada». 2011 թ․ հունիսի 30.
  4. «29 Appointees Named To Ontario's Highest Honour». Ontario Ministry of Citizenship and Immigration. 2010 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Diamond Jubilee Gala toasts exceptional Canadians». CBC. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  6. «Order of Ceremonies» (PDF). University of Alberta. 2015 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Nutt, Samantha (2011 թ․ նոյեմբերի 29). «Turning Point Panel». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել