Մեքսիկայի սահմանադրություն
Մեքսիկայի սահմանադրություն (իսպ.՝ Constitución Política de los Estados Unidos Mexicanos), Մեքսիկայի միացյալ նահանգների գլխավոր օրենքը, նորմատիվ իրավական ակտ, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և ամրագրում է սահմանադրական համակարգի հիմքերը, պետական կառուցվածքը, ներկայացուցչական, գործադիր և դատական իշխանությունների ձևավորումը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունը։ Այն որպես մոդել կիրառվել է այլ լատինաամերիկյան պետությունների սահմանադրությունների համար՝ ներառելով այնպիսի կետեր, ինչպիսիք են հողային ռեֆորմի ծրագիրը, աշխատանքային օրենսգիրքը, ընտանեկան օրենսգիրքը[1]։
ՊատմությունԽմբագրել
Սահմանադրությունն ընդունվել է 1917 թվականի փետրվարի 5-ին Մեքսիկական հեղափոխության արդյունքում[2], որի համար հիմք է հանդիսացել 1857 թվականի սահմանադրությունը։ Չնայած որ երկու սահմանադրություններն էլ հռչակում են ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, 1917 թվականի սահմանադրությունը ներառում է տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ, ինչը հեղափոխություն էր այդ ժամանակաշրջանի համար[3]։
Մեքսիկական Սահմանադրությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝
- Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններ
- Ազգային ինքնիշխանություն
- Իշխանությունների տարանջատում
- Ներկայացուցչական ժողովրդավարություն
- Ֆեդերալ պետություն
- Սահմանադրական իրավունքի պահպանում և պետության գերակայությունը եկեղեցու նկատմամբ[3]
ԳրականությունԽմբագրել
- Maier Hans (2004)։ Totalitarianism and political religions։ Routledge։ ISBN 978-0-7146-8529-8
- Niemeyer, E. Victor, Jr. Revolution at Querétaro : the Mexican constitutional convention of 1916–1917 Austin ։ University of Texas Press, c1974. ISBN 0-292-77005-7
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Баглай, 2004, էջ 714
- ↑ Строганов, 2008, էջ 54
- ↑ 3,0 3,1 Avalos, 2004, էջ 4
Արտաքին հղումներԽմբագրել
- 1917 թվականի սահմանադրության տեքստը (ռուսերեն) հին բարեփոխումներ Archived 2018-06-19 at the Wayback Machine. vivamexico.ru կայքում
- 1917 թվականի սահմանադրության տեքստը (իսպաներեն) Archived 2013-01-02 at the Wayback Machine. արդի բարեփոխումներ Палаты депутатов Конгресса Мексиканских Соединённых Штатов կայքում